Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 20
Շարլ Ազնավուր
 Մենք`հայերս, թեև թվով քիչ ենք, բայց և այնպես այնքան մեծ անուններ ունենք աշխարհին հայտնի, որ անգամ 20 միլիոն բնակչություն ունեցող ցանկացած երկիր կարող է նախանձել մեզ: Այո, մեր հանճարներն իրոք արժանի են մեծարանքի, ուստի ոչ մի գովասանք, փառք, պատիվ ու բարի խոսք երբեք ավելորդ չի լինում նրանց համար: Մեր մեծերի մասին, որոնք իրավամբ մեծատառով մարդիկ են, անհրաժեշտ է ու պետք է խոսել ամենուր ու ամեն հարմար պահի:
 Մեր կայքից օգտվողներն արդեն հասկացած պիտի լինեն, որ մեր կայքը նման չէ մյուս կայքերին. մենք չենք փնտրում ժամանցի տարբերակներ, մենք չենք կենտրոնանում մեծ թվով դիտումների ու լայքերի վրա, մենք չենք կազմում նյութեր այս կամ այն աստղի առօրյայի, ֆոտոսոսիայի կամ մեքենա գնելու մասին, մենք չենք տարածում դատարկամիտ նկարներ ու հետաքրքրական վերնագրով անիմաստ հոդվածներ: Մենք տալիս ենք տեղեկություն մեր դպրոցի մասին, մենք ներկայացնում ենք գրական ցանկեր, ստեղծագործություններ, փորձում ենք օգնել ցանկացած աշակերտի ու տալ գիտելիքի ևս մի փոքրիկ պաշար:
 Մենք նրանք ենք,ում մատաղ սերունդ են կոչում, ու քանի որ մենք ենք մեր երկրի ու մեր հարուստ մշակույթի ժառանգները, պարտավոր ենք ճանաչել մեր մեծերին ու կարողանալ նրանց ներկայացնել մեր երկրի սահմաններից դուրս: Այդ իսկ պատճառով ես ինքս էլ, որոշելով մի օգտակար գործ անել ինքներս մեզ համար, ներկայացնում եմ ձեր ուշադրությանը իսկական հայի իսկական զավակների մասին պատմող հոդվածներ`հ ... Կարդալ ավելին »
Բաժին` Օգտակար | Ընթերցել են` 1276 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 20.04.2013 | Մեկնաբանել են` (0)