Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 31 » Դպրոցական քննաշրջան
17:02
Դպրոցական քննաշրջան
экзамен

Վահան Թեքեյանի անվան հ92 դպրոցում արդեն մեկնարկել է 9-րդ դասարանների ավարտական քննությունների շրջանը: Շատերը դրանց մեծ պատասխանատվությամբ են մոտենում,մի մասն էլ`պարզապես գնում է քննության `գնալու համար: Ինչևէ, հաջողություն մաղթենք բոլոր աշակերտներին և հուսանք,որ բոլորն էլ կկարողանան բարձր արդյունքներով հաղթահարել իրենց համար ծանր թվացող քննաշրջանը:
Աշակերտները պարտադիր քննություն են հանձնելու հայոց լեզու և հայ գրականություն, օտար լեզու, հանրահաշիվ և երկրաչափություն, հայոց պատմություն և ֆիզկուլտուրա առարկաներից, իսկ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաների միջև կարող են կատարել ընտրություն`հանձնելով դրանցից որևէ մեկը: Երեխաներին տրվող հարցատոմսերում և թեստերում լինելու է այն ամենը, ինչ նրանք սովորել են դպրոցում`9 տարիների ընթացքում:Հիմնական քննությունները կանցկացվեն հետևյալ հերթականությամբ.
  1. 21 մայիս-քննություն ֆիզկուլտուրայից
  2. 3 հունիս-քննություններ քիմիա,ֆիզիկա,կենսաբանություն,աշխարհագրություն առարկաներից`գրավոր,թեստերով
  3. 6 հունիս-քննություն հայոց լեզվից և հայ գրականությունից`մեկ ընդհանուր թեստով երկու առարկաների համար, գրավոր
  4. 13 հունիս-քննություն օտար լեզվից (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն)`թեստերով, գրավոր
  5. 16 հունիս-քննություն հայոց պատմությունից`թեստերով, գրավոր
  6. 19 հունիս-քննություն հանրահաշվից և երկրաչափությունից`մեկ ընդհանուր թեստով երկու առարկաների համար, գրավոր
 Կան նաև քննություններ հետևյալ առարկաներից ևս.
  1. 10 հունիս-քննություն ինֆորմատիկայից`հարցատոմսերով,բանավոր
  2. 18 հունիս-քննություն հասարակագիտությունից`հարցատոմսերով,բանավոր
  3. 20 հունիս-քննություն Համաշխարհային պատմությունից`թեստերով,գրավոր
  4. 30 հունիս-քննություն Հայոց եկեղեցու պատմությունից`հարցատոմսերով,բանավոր
 Բոլոր թեստերն ու հարցատոմսերը լինելու են տարբերակներով,աշխատելու են ձևաթղթերի վրա: Քննությունները կանցկացվեն 2-րդ և 3-րդ հարկերի ընդարձակ միջանցքներում`համարակալված սեղաններով: Այս քննությունները հիմնական կրթության վկայական ստանալու և միջնակարգ դպրոցն ավարտելու համար են:
Բաժին: Դպրոցական | Դիտել են` 1556 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր Examens in 92 | Վարկանիշ` 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]