Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 22 » Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք (Yerevan)
19:47
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք (Yerevan)
հին գրքեր
Ինչպես արդեն հայտնի է,ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ մեր քաղաքամայր Երևանը հայտարարվել է գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք:Մի կողմից շատ պատասխանատու առաջադրանքն ենք վերցրել մեր ուսերին,քանի որ լինել համաշխարհային մայրաքաղաք և այն էլ գրքի,և այն էլ այս ժամանակաշրջանում,երբ վիրտուալ աշխարհն իր մեջ է կլանում մարդկային տեսակը,բավականին պարտավորեցնող է,բայց մյուս կողմից էլ շատ գեղեցիկ անուն է կրում մեր հնամյա մայրաքաղաքը,որ իրոք հին աշխարհի մի ուրույն նմուշ է և արժանի է այդ կոչմանը:Ինչևէ,մենք արդեն աշխարհի կենտրոնում ենք ու ուզած թե չուզած պիտի արդարացնենք թե Արևմուտքի,թե Արևելքի բնակչության սպասումները:
Երևանում այսօր`ապրիլի 22-ին, կազմակերպվել են հիանալի միջոցառումների շարք`նվիրված գրին,գրականությանն ու արվեստին,որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 23-ը: Միջոցառումների մեկնարկը տրվել է հենց այսօր,որը կեզրափակվի աշխարհահռչակ օպերային երգիչ Անդրեա Բոչելիի համերգով ու տոնական շքեղ հրավառությամբ:
Դե իհարկե,մեր դպրոցն էլ,լինելով Երևանի մի մասնիկը,չէր կարող իր փոքրիկ լուման չունենալ այս գործում:
Այսօր առավոտյան`ժամը 11:30-ին դպրոցի բակում կազմակերպվել էր միջոցառում`նվիրված գրին ու գրականությանը:Աշակերտները մարմնավորում էին հայոց մեծամեծերին`Մեսրոպ Մաշտոց,Տիգրան Մեծ,Հովհաննես Թումանյան,Վահան Թեքեյան և այլք`նրանց դերերով ներկայացնելով մեր պատմության`հիշատակման արժանի խոշոր իրադարձությունները:
Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին,որոնք ջանք ու եռանդ չէին խնայել` ամեն ինչ հավուր պատշաճի  հանդիսականին ներկայացնելու:
Բաժին: Դպրոցական | Դիտել են` 1355 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]