Գլխավոր էջ » Welcome to 92
Հայրենական մեծ պատերազմ
Այսօր մայիսի 9 է,ոչ աշխատանքային օր: Տոն է այսօր. Հայրենական մեծ պատերազմից անցել է արդեն 67 տարի, բայց մենք չենք դադարում հիշել ու փառաբանել մեր հերոսներին: 1941թ հունիսի 22-ին ողջ Խորհրդային Միությունը թնդաց պատերազմի բոթից: Խորհրդային բոլոր ժողովուրդները ոտքի կանգնեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Նրանց թվում էին և հայերը...Հայ զինվոր, որը մարտի դաշտում հավասար կռվեց ռուսի, վրացու, ուրկաինացու կողքին, զոհեց իր կյանքը մեզ և նրանց համար: Ճիշտ է, պատերազմը սարսափելի բան է, աղետ է բոլորիս համար և գաղտնիք չէ, որ Երկրորդ համաշխարհայինի և հատկապես Մեծ Հայրենականի ժամանակ ԽՍՀՄ-ը բավականին մեծ մարդկային ու նյութական կորուստներ է ունեցել: Քանի ու քանի երիտասարդներ, ամուսիններ, հայրեր տուն չվերադարձան, քանի քանիսը գամվեցին անդամալույծի սայլակին...և այդ ամենը մեզ, մեզ` բոլորիս համար: Բայց և այնպես հաղթանակի բերկրանքը իրոք անգնահատելի զգացում է, որ ապրում է յուրաքանչյուրիս սրտում:
Այսօր էլ դեռ մենք շարունակում ենք տոնել նախկին Խորհրդային Միության տարած հաղթանակը Գերմանիայի դեմ և հիշում ենք մեր մեծերին: Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր է եղել հայերի մասնակցությունը պատերազմում, բայց ես վստահ եմ, որ այժմ քչերին է հայտնի այն հայերի անունները, որոնք անձնվիրաբար կռվել են մարտի դաշտում: Հավատացեք, նրանք այն մարդիկ են, որ իրոք հիշատակման ու փառաբանման են արժանի: Առաջարկում եմ պատերազմական բոլոր մանրամասություններին ծանոթանալ ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 6908 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 09.05.2012 | Մեկնաբանել են` (0)

Ցեղասպանություն 1915

 

Ապրիլի քսանչորս: Երկու հազար տասներեք թվական:Հայաստան: Այսօր մի ծաղիկ վերցրած ... Կարդալ ավելին »

Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1675 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 24.04.2012 | Մեկնաբանել են` (0)

հին գրքեր
Ինչպես արդեն հայտնի է,ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ մեր քաղաքամայր Երևանը հայտարարվել է գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք:Մի կողմից շատ պատասխանատու առաջադրանքն ենք վերցրել մեր ուսերին,քանի որ լինել համաշխարհային մայրաքաղաք և այն էլ գրքի,և այն էլ այս ժամանակաշրջանում,երբ վիրտուալ աշխարհն իր մեջ է կլանում մարդկային տեսակը,բավականին պարտավորեցնող է,բայց մյուս կողմից էլ շատ գեղեցիկ անուն է կրում մեր հնամյա մայրաքաղաքը,որ իրոք հին աշխարհի մի ուրույն նմուշ է և արժանի է այդ կոչմանը:Ինչևէ,մենք արդեն աշխարհի կենտրոնում ենք ու ուզած թե չուզած պիտի արդարացնենք թե Արևմուտքի,թե Արևելքի բնակչության սպասումները:
Երևանում այսօր`ապրիլի 22-ին, կազմակերպվել են հիանալի միջոցառումների շարք`նվիրված գրին,գրականությանն ու արվեստին,որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 23-ը: Միջոցառումների մեկնարկը տրվել է հենց այսօր,որը կեզրափակվի աշխարհահռչակ օպերային երգիչ Անդրեա Բոչելիի համերգով ու տոնական շքեղ հրավառությամբ:
Դե իհարկե,մեր դպրոցն էլ,լինելով Երևանի մի մասնիկը,չէր կարող իր փոքրիկ լուման չունենալ այս գործում:
Այսօր առավոտյան`ժամը 11:30-ին դպրոցի բակում կազմակերպվել էր միջոցառում`նվիրված գրի ... Կարդալ ավելին »
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1361 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 22.04.2012 | Մեկնաբանել են` (0)

Այսօր ողջ դպրոցը տոնեց Սուրբ հարության տոնը: Բոլորն էին մասնակցում այդ հիասքանչ միջոցառմանը:
Առավոտվա ժամը տասից արդեն դպրոցի բակում կարելի էր նկատել այս ու այն կողմ վազվզող աշակերտների,ուսուցիչների ու ծնողների.պատրաստվում էին ներկայացնել իրենց դասարանների տոնական սեղանները: Պայքարն ընթանում էր 2-րդ,5-րդ և 8-րդ դասարանների միջև:Բոլորն արել էին ամեն ինչ`լավագույնս ներկայանալու համար ժյուրիին:
Միջոցառման բացումը կատարվեց Զատկի տոնի պատմությամբ,որին ուղեկցեցին ուրախ երգն ու պարը:
Միջոցառման ավարտին ընտրվելու էր <<Օրվա սեղանը>>:Բայց քանի որ բոլորն էլ շատ լավ էին պատրաստվել ու ներկայացրել իրենց սեղանները,ժյուրիի անձնակազմը որոշեց մրցանակ հանձնել բոլոր մասնակցող դասարաններին,իսկ պատվոգրերն ու շնորհակալագրերը`կազմակերպիչներին:
Բոլոր նկարները կարող եք տեսնել այստեղ:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 887 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 10.04.2012 | Մեկնաբանել են` (0)

« 1 2 ... 11 12 13 14 15 ... 22 23 »