Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 26 » Ահա և վերջ...
18:11
Ահա և վերջ...

Այսօր մեր դպրոցում 9-րդ դասարանի բոլոր աշակերտներն անցկացրին իրենց վերջին դասը և հրաժեշտ տվեցին հարազատ դպրոցին:Ինը տարի շարունակ նրանք կրթվել ու դաստիարակվել են հենց այս պատերի ներքո,և հիմա եկել է ժամանակը,որ հրաժեշտ տան իրենց համար արդեն հարազատ դարձած այդ նվիրական պատերը,որոնք նրանց համար եղել են երկրորդ տուն,ուր ապրում էր մի մեծ ընտանիք:Նայելով դրանց` ակամայից հիշում ես այն բոլոր օրերն ու ժամերը,որ անցկացրել ես դրանց գրկում,հիշում ես ,թե ինչպես մի անգամ ամբողջ դասարանով փախաք հանրահաշվի դասից,հիշում ես այն օրը,երբ ձյուն եկավ ու ողջ դասարանով դուրս եկաք դպրոցի բակ խաղալու,հիշում ես նաև այն,որ դասի ժամանակ ծիծաղում էիր,իսկ ուսուցիչը շարունակ հանդիմանում էր քեզ...Ինչ օրեր էին:Անցան գնացին,էլ հետ չեն գալու,մնալու են միայն բարի հուշերը:
Ինչևէ,այսօր դուք հեռանում եք ձեր հարազատ դպրոցից ու գնալով այլ`ավագ դպրոց,այնտեղ պիտի ներկայացնեք ձեր ողջ գիտելիքների պաշարն ու կարողությունները,որ ձեզ տվել է ձեր դպրոցը:Բարձր պահենք Վահան Թեքեյանի անունը կրող մեր դպրոցի պատիվն այլ շրջապատում,և ցույց տանք,որ մենք իրոք Երևան քաղաքի լավագույն դպրոցներից մեկի սերունդն ենք: Վահան Թեքեյանի համար 92 դպրոցը հպարտանում է իր բոլոր աշակերտներով, և հատկապես նրանցով,ովքեր լավագույնս դրսևորել են իրենց թե մտավոր,և թե ֆիզիկական ունակությունները:Դպրոցը ձեզ մաղթում է նորանոր հաջողություններ,նվաճումներ և իհարկե` գիտելիքների մեծ պաշար:

<<Հաջողություն բոլորին,շատ կկարոտեմ իմ դասարանը,իմ դպրոցն ու ուսուցիչներիս...>>:
Բաժին: Դպրոցական | Դիտել են` 893 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր Last Bell in 92 | Վարկանիշ` 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 2
0  
2 Աննա-Էքիզյան   (27.05.2011 12:15) [Մատերիալ]
amen depqum esorva 9@ giten vor piti gnan u verjin das en anum,isk menq et el chunecanq cry cry cry

0  
1 Gayush   (26.05.2011 23:24) [Մատերիալ]
sob sob sob @ndamen@ 2 tari araj menq einq haytnvel ays iravichakum...bayc anspaseli.....

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]