Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 28 » Դեժավյու (Deja vu)
15:18
Դեժավյու (Deja vu)
deja vu

Ինչ է դեժավյուն:Դեժավյու ապրում են գրեթե բոլորը:Այն բավական տարածված երևույթ է:Հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ մարդկան մոտ 97 % իր կյանքում գոնե մեկ անգամ ապրում է այն:Դեժավյուն (ֆր. deja vu-արդեն տեսած) հոգեբանական վիճակ է, որի ժամանակ մարդը զգում է, որ ինքն արդեն եղել է նման իրավիճակում, սակայն այս զգացումը չի կապվում անցյալի որոշակի պահերի հետ, այլ վերաբերում է անցյալին ընդհանրապես: Դեժավյուի տպավորությունները կարող են այնքան ուժեղ լինել, որ դրա մասին հիշողությունները կարող են պահպանվել տարիներով: Սակայն մարդն այն մանրամասները չի կարող վերականգնել իր հիշողության մեջ, ինչը, իր կարծիքով, հիշում էր դեժավյու ապրելիս:

Դեժավյու ֆենոմենը ժամանակակից գիտության կողմից շատ քիչ է հետազոտված, չնայած որ առաջին անգամ այս տերմինը օգտագործվել է դեռևս 19-րդ դարավերջին ֆրանսիացի հոգեբան Էմիլ Բուարակի կողմից: Նաև գրեթե չկա գրականություն, որտեղ կարելի է կարդալ այսօր շատերի հետաքրքրության և քննարկման առարկա դարձած երևույթի մասին: Գիտնականները չեն կարողանում այս ֆենոմենին հստակ բացատրություն տալ: Թեև դրա գոյության մի քանի հիպոթեզ կա:

Զիգմունդ Ֆրեյդն առաջիններից մեկն էր, որ փորձեց բացատրել այս երևույթը: Նա կարծում էր` «արդեն տեսած» զգացողությունը հիշողության մեջ լինում է ենթագիտակցության երևակայության հանկարծակի փայլատակման արդյունքում: Պարահոգեբանները առաջ են քաշում իրենց վարկածը, որը կապված է ռեինկառնացիայի հետ. այսինքն` մահից հետո հոգու անվերջ տեղափոխությունը մի մարմնից մյուս մարմին: Դասական գիտությունն այս վարկածը չի ընդունում, քանի որ այն գտնվում է մարդու հավատի մակարդակում, և շատ փաստեր անհնար է բացատրել: Հոգեբույժները դեժավյուն դասակարգում են իբրև հոգեկան խանգարում, եթե այն չափազանց հաճախ է լինում: Ֆիզիկոսները դեժավյուն դիտարկում են որպես ժամանակի խախտում: Անցյալը, ներկան և ապագան կատարվում են միաժամանակ, իսկ մարդը ընդունակ է ընկալելու միայն «հիման»: Երբ ժամանակային շերտը ինչ-որ պատճառներով տեղաշարժվում է, կատարվում է դեժավյու: Այն ավելի հաճախ լինում է 15-25 տարեկան երիտասարդների մոտ: Գլխուղեղի որոշ հիվանդությունների դեպքում, օրինակ էպիլեպսիայի, դեժավյուն մի քանի անգամ ավելի հաճախ է լինում: Բժիշկները նշում են, որ հիշողության այդտեսակ խանգարումը հաճախ նկատվում է հիշողության տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց մոտ:


 Դեժավյուն կապում են նաև քնի հետ. այն առաջ է գալիս քնած ժամանակ ենթագիտակցությունում ինֆորմացիայի մշակման արդյունքում: Ոմանք այն վերագրում են կեղծ հիշողության դրսևորմանը ուղեղի աշխատանքում. ավելի ստույգ` նրա որոշակի գոտում կատարվում է խախտում և այն սկսում է անհայտը հայտնիի տեղ ընդունել: Մինչև վերջերս այս երևույթը արհեստականորեն նույնիսկ չէին փորձարկում, քանի որ չգիտեին, թե այն ինչի հետևանքով է առաջանում: Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունները պարզեցին, որ դեժավյուի էֆեկտի առաջացման համար պատասխանատու է գլխուղեղի որոշակի գոտին` հիպպոկամպը: Հենց այստեղ են պահպանվում առանձնահատուկ սպիտակուցները, որոնք պատախանատու են պատկերների միանգամից ճանաչման համար: Այս հետազոտությունում նույնիսկ որոշված է գլխուղեղի բջիջների կառուցվածքը, որը պարունակում է ցանկացած նոր տեղանքի պատճենը, որտեղ մենք հայտնվում ենք: Ստացվում է, որ մեր ուղեղը ամեն ինչ ծրագրել է նախապես: 

Կա դեժավյուի ճիշտ հակառակ երևույթը՝ ժամեվյուն (ֆր. jame vu-երբեք չտեսած): Սա վիճակ է, երբ մարդուն սովորական իրավիճակում ամեն ինչ անծանոթ է թվում: Նա կարող է զրուցել մարդու հետ, ում լավ ճանաչում է, և հանկարծ նա իրեն լրիվ անծանոթ թվա: Սենյակը, որտեղ նա շատ ժամանակ է անցկացնում, կարող է ամբողջովին օտար կամ նոր թվալ:

Գիտնականները դեժավյուի մասին ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն գալիս, միգուցե դեռևս հոգեբանական հասուն մակարդակի չհասնելու պատճառով: Ու դեժավյուն շարունակում է առեղծված մնալ, որն ապրելիս ոմանք երբեմն խուճապի են մատնվում, ոմանք թեթև հաճույք են ստանում անբացատրելի զգացողությունից, ոմանք էլ այն ընդունում են որպես այլընտրանքային իրականություն:

Բաժին: Օգտակար | Դիտել են` 1804 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր DEJA VU | Վարկանիշ` 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 3
0  
3 Աննա-Էքիզյան   (01.08.2011 09:37) [Մատերիալ]
urax em erexeq jan wink deja vu indzel er hetaqrqrum,esel em sirum dranq

0  
2 HaSikO   (30.07.2011 12:39) [Մատերիալ]
shaaaaaaaaaat hetaqrqir er . smile smile smile

0  
1 Gayush   (29.07.2011 11:33) [Մատերիալ]
shat mets hetaqrqrutyamb kardaci)))))im het Deja Vu bavakanin hachaxa linum)))bayc mi tesak indz dura galis et iravichak@)))) smile

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]