Գլխավոր էջ » Welcome to 92
Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը`Տրնդեզը կամ Տեառնընդառաջի տոնը: Քանի որ մեր դպրոցի հենց հարևանությամբ է գտնվում սուրբ Աստվածածին եկեղեցին,դպրոցի տնօրենությունը որոշեց իսկական տոն կազմակերպել իր աշակերտների համար:Երեխաների մեծ մասը եկեղեցի էր գնացել:Միջոցառումը սկսվել է ժամը 16:00-ից և տևել մինչև երեկո:Մեզ այդ մասին ավելի մանրամասն տեղեկություններ է հաղորդում Վահան Թեքեյանի անվան դպրոցում սովորող աշակերտուհիներից մեկը`Անի Կիրակոսյանը.<<Դպրոցի մեծամասնությունը գնացել էր եկեղեցի,միջոցառում էին կազմակերպել:Բոլորը երգում,պարում էին,շուրջպար էին բռնում կրակի շուրջն ու ցատկում վրայով:Իսկ վերջում եկեղեցուց մոմերով կրակներ տարանք մեր տները:Ամեն ինչ շատ լավ էր ու շատ լավ անցավ>>: Թող նման գեղեցիկ միջոցառումներ հաճախ լինեն և բոլորին հիշարժան պահեր պարգևեն: Բոլորիս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1222 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 14.02.2012 | Մեկնաբանել են` (0)

Հավելյալ նյութեր Մանրապատկեր 1 ·Մանրապատկեր 2
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 806 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 12.02.2012 | Մեկնաբանել են` (1)

Ուրախալի լուր.դպրոցում վերանորոգման աշխատանքներ են տարվում:Տեղեկությունների համաձայն`դրանք սկսվել են մինչև դասերի սկսվելը:Ներկվել են պատերը,փոխվել են մանկական մասնաշենքի երկրորդ հարկի պատուհանները,և,ամենակարևորը,դպրոցում ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ են տարվում: Ավելացնեմ նաև,որ մեր դպրոցը այսուհետ ֆրանսիական թեքումով է.երեխաները կուսումնասիրեն ֆրանսերենը սկսած երկրորդ դասարանից`ռուսերենի հետ միասնին,իսկ ինչ վերաբերում է անգլերենին`այն դպրոցում կդասավանդեն համեմատաբար ավելի բարձր դասարաններից:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 869 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 06.02.2012 | Մեկնաբանել են` (0)

Ձմեռ պապիկ
 92-ը շնորհավորում է իր բոլոր աշակերտների,շրջանավարտների,ուսուցիչների Ամանորն ու Սուրբ ծնունդը`մաղթելով նորանոր հաջողություններ ու բարձունքներ:Եկեք մեր ամանորյա մաղթանքները գրենք այստեղ:
Ընթերցել են` 2169 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 27.12.2011 | Մեկնաբանել են` (0)

« 1 2 ... 13 14 15 16 17 ... 22 23 »