19:22 Գալակտիկա և աստղեր | |
Գալակտիկաներ: Գալակտիկան կազմված է միլիարդավոր աստղերի ամբողջությունից, գազից ու փոշուց, որոնք գտնվում են տարածության նույն գոտում և պտտվում են ընդհանուր կենտրոնի շուրջը:Մեր Գալակտիկան կոչվում է Ծիր Կաթին կամ Հարդագողի ճանապարհ, որում կան շուրջ 100մլրդ աստղեր, այդ թվում և Արեգակը: Եթե մենք կարողանայինք մեր Գալակտիկան դիտել Տիեզերքից , ապա կտեսնեինք միջին մասում համեմատաբար հաստ, իսկ եզրերում`պարուրաձև թևքերով հարթ, սկավառակաձև մի գոյացություն: Գալակտիկայի աստղերի միջև գտնվում են գազի և փոշու հսկայական ամպեր: Դրանցից որոշները վառ լուսարձակում են, մյուսները մութ են:Բացի մեր Գալակտիկայից, գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ գալակտիկաներ,որոնք ցրված են ողջ Տիեզերքում: Գալակտիկայի տեսակները: Գալակտիկաներն իրենց արտաքին տեսքով բաժանվում են 3 հիմնական դասերի`պարուրաձև, էլիպսաձև և անկանոն: Մեր Գալակտիկան պարուրաձև գալակտիկա է, տրամագիծը 100 հազար լուսատարի /1 լուսատարին հավասար է 9,5.1012 կմ.: Դա այն տարածությունն է,որ լույսն անցնում է 1 տարում/: Բազմաթիվ մեծ գալակտիկաներ ունեն շատ գեղեցիկ պարուրաձև տեսք: Էլիպսաձև գալակտիկաներն աստղերից կազմված թանձր գնդեր են: Անկանոն գալակտիկաները որևէ որոշակի տեսք չունեն:Շատ գալակտիկաներ հզոր ռադիոճառագայթման աղբյուրներ են. Որոնք կարելի է գրանցել միայն ռադիոաստղադիտակներով: Տիեզերական տարածության մեջ գալակտիկաները խմբված են առանձին խմբերի ու կույտերի մեջ: Մեր Գալակտիկան գտնվում է Տեղական խումբ կոչվող կույտում:րկիր մոլորակից անզեն աչքով կարելի է տեսնել 3 այլ`Մագելանի մեծ ու փոքր ամպեր, Անդրոմեդայի գալակտիկաներ: Աստղեր: Աստղը երկնային մարմին է, որի ներսում կատարվում,կատարվել են կամ պետք է կատարվեն միջուկային ռեակցիաներ: Յուրաքանչյուր աստղ ինքնալուսարձակող, շիկացած գազի հսկա գունդ է և հիմնականում բաղկացած է ջրածնից ու հելիումից: Արեգակը նույնպես աստղ է, իսկ աստղերն Արեգակից թույլ են լուսարձակում, որովհետև մեզանից շատ ավելի հեռու են, քան Արեգակը: Նույնիսկ ամենամոտ աստղից լույսը մեզ է հասնում տարիների ընթացքում: Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով թվում է ,թե աստղերը թարթում են:Աստղերը ճափերով շատ են տարբերվում միմյանցից: Կան այնպիսի աստղեր, արանք ծավալով միլիարդավոր անգամ գերազանցում են Արեգակին,դրանք հսկաներն են: Վիթխարի չափեր ունեն Կարմիր հսկաները: Բայս կան նաև թզուկ աստղեր,որոնք նույնիսկ Երկրից էլ փոքր են: Սպիտակ թզուկների տրամագիծը ավելի քան 100 անգամ փոքր է Արեգակի տրամագծից:Աստղերը լինում են սպիտակ, երկնագույն, դեղին կամ կարմրավուն: Աստղերը
ծնվում և մահանում են: Աստղի ծնունդ է համարվում գազի ու փոշու թանձրուկներից
առաջացած միջուկային սինթեզը, որի ժամանակ ջերմաստիճանն ավելի է բարձրանում:
Սակայն աստղերը հավերժ չեն,դրանք մահանում են: Այդ ժամանակ աստղի չափերը փոխվում
են, հին աստղերը փքվում են`վերածվելով կարմիր հսկայի, մշուշե օղակի պես ցրում են
իրենց շիկացած գազի մի մասը տարածության մեջ և սառչում: | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 3 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
կիսվիր լուրով Օրացույց
Տես նաև այստեղ Պահոց (արխիվ)
|