Ծնվել է 1851թ Պոլսի Սկյուտար թաղամասում: Կրթություն է ստացել տեղի ճեմարանում, որն ավարտել է 1867թ: Վաղ հասակից աշխատել է որպես գրագիր, տնային ուսուցիչ, կապվել է թատրոնի հետ որպես հեղինակ և դերասան: 1871 թ սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի աոաջին նշանները: Սկզբում կյանքով լեցուն պատանին դրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել: Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում: «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրում է նա այղ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»: Բայց որքան էլ բանաստեղծը չսարսափեր մահից, դաժան հիվանդությունը կատարում էր իր սև գործը: Տարվա վերջին Դուրյանն արդեն գամված էր անկողնուն: Իսկ հաջորդ 1872 թ հունվարի 21-ի գիշերը բանաստեղծը կնքում է իր մահկանացուն:Նրա մահից հետո լույս է տեսնում նրա առաջին գիրքը: Շրջասույթով նրան անվանել են Սկյուտարի սոխակ: