92.do.am

Ողջույն
Ձեզ ենք ներկայացնում մեր կայքի ստեղծման փոքրիկ պատմությունը:
Կայքը ստեղծվել է 2010 թվականի սեպտեմբեր ամսին մեր դպրոցի` Վահան Թեքեյանի անունը կրող համար 92-ի  բոլոր աշակերտների համար: Ստեղծման հիմնական նպատակն է համախմբել բոլոր նրանց, ովքեր սովորել կամ դեռ սովորում են այս դպրոցում, պահպանել նախկին ընկերությունն ու բարի մթնոլորտը, ինչպես նաև տեղեկություններ հաղորդել դպրոցում կատարվող կամ կատարվելիք բոլոր դեպքերի, միջոցառումների, քննությունների և նախատեսվող ծրագրերի մասին:
Բացի այդ՝ կայքն իր բոլոր օգտատերերին առաջարկում է գրական տարբեր ստեղծագործություններ, ուսուցողական ու տեղեկատվական տեսանյութեր, ինչպես նաև ամենատարբեր բնույթի հետաքրքիր նյութեր: 
Դուք ցանկացած պահի ձեր առաջարկներով, հարցերով , խնդրանքներով կարող եք դիմել կայքի ադմինիստրատորին, որը, համոզված եղեք, երբեք չի անտեսի ձեր նամակներից և ոչ մեկը:
 Կայքում տեղ գտած դպրոցական բոլոր նկարները,նորություններն ու մնացած տարբեր տեղեկությունները  պատկանում են աշակերտներին ու կայքի ադմինիստրացիային:


                                                                                                                                           Շնորհակալություն մեզ այցելելու համար: