Գլխավոր էջ » Welcome to 92
7 ամենատարօրինակ մարդիկ
1. Տղամարդ, որը բացարձակապես ցուրտ չի զգում
 Նրա անունը Դեյվիդ Բլեյն է: Վերջինիս օրգանիզմը բացարձակապես չի զգում ոչ ցուրտ, ոչ մրսածություն անգամ ամենաէքստրեմալ իրավիճակներում: Դրա վառ ապացույցն են արդեն մի քանի անգամ ընդամենը մեկ վարտիքով ձյունապատ լեռների գագաթները բարձրանալն ու երկար ժամանակ սառույցի վրա պառկած մնալը: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրա օրգանիզմը ոչ մի փոփոխություն չի կրում նման իրավիճակներում, նա կարծես անտարբեր լինի ցրտի նկատմամբ: Գիտնականները դեռևս չեն կարողանում հստակորեն բացատրել այդ հազվագյուտ երևույթը: Փաստորեն, նա կարող է մի վարտիքով բարձրանալ լեռան գագաթը, այն ժամանակ, երբ մենք լեռան ճանապարհին սառչում ենք:
2. Երեխա, որը չի կարողանում քնել
 Նա Ռեթ Լամբն է, երեքամյա փոքրիկը, որն առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից: Բայց դա միայն առաջին հայացքից, քանի որ փոքրիկն ուղղակի չի քնում, չի կարողանում քնել: Նա օրվա 24 ժամն էլ ակտիվ է, հոգնածություն չի նկատվում նրա մոտ ու քնի կարիք չի զգում: Բժշկական հետազոտությունների արդյունքում, սակայն, չհաջողվեց պարզել, թե ինչը կարող էր հանգեցնել դրան: Միայն խոր զննումների ու հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ տղան նյարդային համակարգի յուրահատուկ կառուցված ունի, այնպես, ինչպես և գլխուղեղի որոշ ֆունկցիաների հատուկ կառուցվածք, որոնց աշխատանքի հետևանքով էլ Ռեթն ուղղակի չի կարողանում քնել: Բժիշկներին, իհարկե, այնքան չի զարմացնում երեխայի չքնելու փաստը, որքան այն, որ նրա առողջականի հետ կապված որևէ խնդիր չկա. փոքրի ... Կարդալ ավելին »
Ընթերցել են` 900 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 19.07.2013 | Մեկնաբանել են` (0)

92
 Այսօր իմ սիրելի կայքը ֆեյսբուքյան իր էջում ստացավ իր խորհրդանշական 92-րդ լայքը: Ինձ այս փաստը շատ ուրախացրեց. ես սպասում էի, թե երբ պիտի լինի այդ 92-րդ լայքն ու ես ստեղծեմ այս նկարը: Ահա այն արդեն իմ կայքի պատին է: Որոշեցի ձեզ հետ էլ կիսվել այս փոքրիկ լուրով: Շնորհակալությու
ն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հաճախում են իմ կայք, օգտվում են բոլոր առաջարկված նյութերից: Այդ փաստն ինձ էլ ավելի է ոգևորում, չէ որ ես աշխատում եմ հենց ձեզ համար: Շարունակեք այցելել իմ կայք ու ինչու չէ հետևել կայքի նորություններին ֆեյսբուքյան էջում ևս: Բոլոր նրանք, ովքեր գրանցված են ֆեյսբուքում, հաճախել են կամ հաճախում են մեր դպրոց ու դեռ չեն լայքել մեր էջը, հորդորում եմ փնտրել մեզ այնտեղ հենց այս պահին ու սեղմել այդ խորհրդանշական կոճակը: Լինենք միասին ամենուր, թե կայքէջում, թե սոցցանցերում:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 777 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 24.06.2013 | Մեկնաբանել են` (0)

քննություններ
Երևանի Վահան Թեքեյանի անվան համար 92 հիմնական դպրոցի 2013 քննաշրջանի 9-րդ ավարտական և 4-րդ դասարանների քննությունների անցկացման ընթացակարգի աղյուսակը կարող եք տեսնել ու ներբեռնել այստեղ:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 914 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 05.06.2013 | Մեկնաբանել են` (0)

« 1 2 3 4 5 6 7 ... 22 23 »