Գլխավոր էջ » Welcome to 92
վերջին զանգ
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1307 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 24.05.2013 | Մեկնաբանել են` (0)

Հայրենական մեծ պատերազմ

Մայիս, մայիս, հաղթանակների ամիս...Ամեն տարի մայիսին մի հայրենասեր, որ մեջս ապրում է, սկսում է մի տեսակ սովորականից ավելի շատ խլրտալ, ինձ հանգիստ չի տալիս, ուզում է փշրել կրծքավանդակիս ճաղերն ու դուրս գալ, գոռալ, վազել այս ու այն կողմ...Եվ ես հասկանում եմ, զգում եմ, որ գենետիկորեն ինձ անցել է հայի քաջ բնավորությունը, զգում եմ իմ մեջ ըմբոստ հոգու առկայությունն ու միաժամանակ խաղաղասեր հայի ներկայությունը: Շշմելու բան է չէ. դու նման ես բոլոր նրանց, ովքեր ապրել են քեզնից հարյուր հազար տարի առաջ, չես ճանաչել նրանցից և ոչ մեկին, բայց դու այնպիսին ես, ինչպիսին նրանք են եղել, ուղղակի ժամանակներն ու միջավայրերն են փոխվել:
 Գենետիկ ժառանգությունը զիլ բան է, համաձայնեք: Ամեն անգամ որևէ պատերազմի, հաղթանակի կամ արյունալի պայքարի մասին եմ լսում, աչքերս ակամայից արցունքոտվում են, կարծես թե ես եմ եղել այն վետերանը, որ 68 տարի առաջ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին ու Ռեյխստագում քոչարի է պարել, կարծես ես եմ եղել, որ 1992թ. ազատագրել է Շուշին ու բեկել պատմության անարդար ընթացքը: Եվ գուցե նախորդ կյանքում ես զինվոր եմ եղել, որ ընկել է հայրենիքի համար մղվող պայքարում, կամ գուցե հեռավոր ժառանգն եմ հայոց արքաների և մի գուցե իմ երակներում այսօր մի կաթիլ արքայական արյուն է պտտվում վերից վար, որ, հասնելով սրտիս, ամեն անգամ պայքար է գոչում ու շարունակում իր լուռ պտույտները:
 Եվ միայն ես չեմ այսօր, որ ժառանգել եմ նախնիներիս բնավորության գծերը, դու ևս, որ կարդում ես, այո, հենց դու, դու այն ես, ինչ ես եմ, դու այն ես, ինչ նրանք էին ու դու կլինես հետա ... Կարդալ ավելին »
Բաժին` Օգտակար | Ընթերցել են` 1401 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 09.05.2013 | Մեկնաբանել են` (0)

Սողոմոն Թեհլերյան
 Հայող ցեղասպանությանն ընդառաջ մեր հոդվածաշարում իսկական հայի իսկական զավակների թվի մեջ ցանկանում եմ և ինձ պարտավորված եմ համարում ներառել նաև ճակատագրական գնդակով հերոսացած մեր հայրենակցին`Սողոմոն Թեհլերյանին: Շատերս գիտենք նրա մասին, լսել ենք նրա պատմոււթյունը, բայց միայն լսելը դեռ բավարար չէ, անհրաժեշտ է ամբողջական պատկերացում կազմել նրա կյանքի ու գործունեության մասին, ինչու, որովհետև նա եղավ այն սակավաթիվ հայերից մեկը, որ համարձակվեցին թուրքի հետ խոսել թրքաբար`զենքի լեզվով, ու լուծել միլիոնավոր հայերի հոգու վրեժը:
 Սողոմոն Թեհլերյանը Թեհլիրեան ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան
Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը
շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912
թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը
սկսվելուն պես մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական
շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է
ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ Եղեռնը տեսնելուց ու դրանից մազապուրծ լինելուց հետո նրա միտքն ու ուղեղն աշխատում էին միայն վրեժի ուղությամբ:
  1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս
գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակերպիչ Թալեաթ փաշային։ Եղեռնագործների անձը ... Կարդալ ավելին »
Բաժին` Օգտակար | Ընթերցել են` 1101 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 24.04.2013 | Մեկնաբանել են` (0)

Monte Melkonyan
 Մոնթե...Այս անունը միայն բավական է հասկանալու համար, թե ինչ մեծության մասին է խոսքը: Ով է նա և որտեղից է գալիս, ու ամենակարևորը, ինչու է գալիս: Հարցեր, որոնց պատասխանները թերևս շատերս պիտի որ իմանանք, իսկ նրանք, ովքեր ԴԵՌ չեն ճանաչում Մոնթեին, այո ԴԵՌ, քանի որ հավատում եմ, որ նրան չճանաչելը ժամանակի հարց է, հորդորում եմ կարդալ Մոնթե Մելքոնյանի մասին պատմող փոքրիկ նյութը:
Մոնթե Մելքոնյանը կամ Մոնթե «Ավո» Մելքոնյանը ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Վիզալիա քաղաքում 1957թ նոյեմբերի 25-ին: Ստացել է թե միջնակարգ, թե բարձրագույն կրթություն, մասնագիտությամբ եղել է հնագետ,
ուրարտագետ և ուսումնասիրել է Ասիայի պատմությունը: Հեռվից հեռու ամեն կերպ կապված է եղել հայրենիքին, ու օտար հողում ծնվելու հանգամանքն անգամ ոչ մի կերպ չի անդրադարձել նրա հայրենասիրական ոգու վրա: Այդ է պատճառը, որ թողնելով ամեն-ամեն ինչ, շտապեց հայրենիք`օգնության ձեռք մեկնելու կյանքի ու մահու կռիվ տվող իր հայրենակիցներին:
 Ինչ սխրանքներ է գործել Մոնթեն հայրենիքում: Նախ, ամենաառաջինը, որ եղել է Արցախյան կամ ինչպես շատերին է հայտնի Ղարաբաղյան պատերազմի ամենաակտիվ մասնակիցներից մեկը (ինչու Արցախյան պատերազմ այլ ոչ Ղարաբաղյան, քանի որ երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում այդ անվանումը, որը հայկական չէ:Մեր հողի մաքուր հայերեն անվանումը հենց Արցախ ... Կարդալ ավելին »
Բաժին` Օգտակար | Ընթերցել են` 869 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 22.04.2013 | Մեկնաբանել են` (0)

« 1 2 ... 4 5 6 7 8 ... 22 23 »