Գլխավոր էջ » Welcome to 92
Սեպտեմբերի 1
 Ահա և սկսվեց նոր ուսումնական տարին...Դա նշանակում է, որ ամեն ինչ նորից է սկսվում. նոր առարկաներ, ընկերներ, նոր ուսուցիչներ, փախուստի նոր ծրագրեր, պատիժներ և իհարկե այդ ամենը համեմող երկուսներ ու գերազանց գնահատականներ: Արդեն երկրորդ տարին է, ինչ մեր հարազատ ու շատ սիրելի դպրոցի բակում մեծ միջոցառում է կազմակերպվում` նվիրված գիտելիքի օրվան: Ինչպես անցած տարի, այս տարի ևս դպրոցի ֆասսադը զարդարված էր գունավոր փուչիկներով, հնչում էր երաժշտություն, դե իսկ եղանակն էլ ամբողջացնում էր այս բարի պատկերը...
Առավոտյան կանուխ բակն արդեն լիքն էր:
 Օրը սկսվեց մեր երկրի հիմներգով, որին հաջորդեց ուսուցչական կազմի <<Բարի գալուստ>>-ն ու տնօրենի խոսքը: Ասեմ ավելին,  Սպունգ Բոբն ու իր ընկերներն էլ էին եկել`առաջին դասարանցիներին ողջունելու: Ամեն ինչ կար երեխաներին գեղեցիկ տոն մատուցելու համար:
 Դե իսկ ես էլ իմ հերթին չէի կարող պարզապես բաց թողնել այս առիթն ու մի նոր հոդված իր նկարներով չներկայացնել ձեր ուշադրությանը: Դրանք , ինչպես միշտ, տեղ են գտել կայքի նկարների ալբոմում:
 Սեպտեմբերի մեկն արդեն անցավ հուշերի շարքը... Շնորհավորում եմ բոլորիս, թե դպրոցականներին, թե ուսանողներին, առհասարակ բոլոր նրանց, ովքեր գործ ունեն կրթության հետ: Թող ուսումնական այս տարին լինի հաջողակ, ձեռքբերումներով ու հաղթանակներով լի:
Սիրով` 92.
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1007 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 01.09.2013 | Մեկնաբանել են` (0)

Շնորհավոր սեպտեմբերի 1 սիրելիներս
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 3399 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 30.08.2013 | Մեկնաբանել են` (0)


 Այսօր հարցումների տված արդյունքների հիման վրա կփորձենք պարզել մեր կայքի հասանելիության, հարմարավետության ու օգտակարության մակարդակները: Կայքի ստեղծման օրվանից ի վեր օգտատերերը քվեարկել են կայքի համապատասխան բաժնում, որի արդյունքում մենք ունենք արդեն վիճակագրական տվյալներ: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այս մի քանի տարիների ընթացքում կազմված տվյալները: Ուրեմն այսպես`
 Ինչպես կգնահատեիք մեր կայքը հարցին քվեարկած օգտատերերի ընդհանուր թիվը ներկա պահին կազմում է 187 մարդ, որոնցից
  • 108-ը տվել են գերազանց գնահատական (57%)
  • 50 գնահատել են որպես լավ (26%)
  • 21-ը համարում են, որ կայքը լավը չէ (11%)
  • իսկ 8-ի կարծիքով կայքը շատ վատն է (4%)
Հարցման արդյունքը ցույց է տալիս, որ քվեարկողների կեսից ավելին`57 տոկոսը, գոհ է կայքի աշխատանքից: Եթե արդյունքը չանցներ 50 տոկոսը, ապա մեր վիճակը վատ էր լինելու: Անցնենք առաջ:
 Կայքի առաջարկներն ու նորությունները հարցին պատասխանել են 108 օգտատերեր, որոնցից
  • 65-ը դրանք գնահատել են լավ (60%)
  • 24-ը դրական (22%)
  • 19-ի կարծիքով էլ դրանք այնքան էլ թարմ չեն (17%)
 Արդյունքը ցույց է տալիս, որ 60 տոկոսը միայն գոհ է մնացել առաջարկված լուրերից ու նյութերից, իսկ 40 տոկոսը ոչ դժգոհ է, ոչ էլ գոհ:
 Ավագ դպրոցների ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 860 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 01.08.2013 | Մեկնաբանել են` (0)

Բնության հրաշքները
1. Մադագասկարի Քարե անտառը
 Մադագասկարը, կարելի է ասել, հենց սրանով էլ հայտնի է, իր քարե անտառով: Այն ունի շուրջ 152 հազար քառ. կմ. տարածք, ստեղծվել է 1928թ. կղզու հարավային ափին հսկողություն սահմանելու համար: Դրված քարերն իրավամբ անտառի տպավորություն են թողնում. Մանամբոլո անվամբ գետը հոսում է հենց բնական քարե կանյոնի մոտակայքով: Հսկայական քարերի հարևանությամբ աճում են լոբազգիներ, տրոպիկական անտառներ և այլն:
2. Ջրվեժ Ձիու պոչ
 Այս հիասքանչ ջրվեժը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Յոսեմիթի ազգային պառկում : Տեղացիներն այն ձիու պոչ են անվանել, որովհետև միայն փետրվար ամսին մի քանի օր շարունակ կարելի է ջրվեժը տեսնել ամբողջությամբ նարնջագույն, քանի որ մայր մտնող արևի ճառագայթներն ընկնում են ուղիղ ջրվեժի վրա` դրան տալով կարմրանարնջագույն գունավորում: Ջրվեժի ջրերը գահավիժում են 480մ. բարձրությունից, իսկ ողջ բարձրությունը հասնում է մինչև 650 մետրի:
3. Դավասկո ճոճվող քարը
 Դավասկոն ամբողջությամբ կոտրում է ֆիզիկայի օրենքներն ու կանոնները, ինչու, որովհետև այս քարե հսկան, որ 300 տոննա է կշռում ու արդեն մի քանի հարյուրամյակ գտնվում է  հենց ժայռի պռնկին, ճոճվում է քամուց ու փոթորիկներից, բայց շարունակում է մնալ իր տեղում: Անգամ մարդիկ չեն կարողանում հրելով այն գցել ժայռից ներքև: Կարծես մի անտեսանելի ուժ նրան անընդհատ այդտեղ է պահում: Գտնվում է այն Արգենտինայում`Տանդիլ քաղաքում:
4. Դրակոնի ծառը
 Աշխարհի այս հազվագյուտ ծառատեսակն ապրում է 650-ից 1500 տարի: Եթե նայենք ծառին կտրվածքով, ապա մեզ կթվա ... Կարդալ ավելին »
Բաժին` Օգտակար | Ընթերցել են` 1015 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 20.07.2013 | Մեկնաբանել են` (0)

« 1 2 3 4 5 6 ... 22 23 »