Գլխավոր էջ » Welcome to 92
Շարլ Ազնավուր
 Մենք`հայերս, թեև թվով քիչ ենք, բայց և այնպես այնքան մեծ անուններ ունենք աշխարհին հայտնի, որ անգամ 20 միլիոն բնակչություն ունեցող ցանկացած երկիր կարող է նախանձել մեզ: Այո, մեր հանճարներն իրոք արժանի են մեծարանքի, ուստի ոչ մի գովասանք, փառք, պատիվ ու բարի խոսք երբեք ավելորդ չի լինում նրանց համար: Մեր մեծերի մասին, որոնք իրավամբ մեծատառով մարդիկ են, անհրաժեշտ է ու պետք է խոսել ամենուր ու ամեն հարմար պահի:
 Մեր կայքից օգտվողներն արդեն հասկացած պիտի լինեն, որ մեր կայքը նման չէ մյուս կայքերին. մենք չենք փնտրում ժամանցի տարբերակներ, մենք չենք կենտրոնանում մեծ թվով դիտումների ու լայքերի վրա, մենք չենք կազմում նյութեր այս կամ այն աստղի առօրյայի, ֆոտոսոսիայի կամ մեքենա գնելու մասին, մենք չենք տարածում դատարկամիտ նկարներ ու հետաքրքրական վերնագրով անիմաստ հոդվածներ: Մենք տալիս ենք տեղեկություն մեր դպրոցի մասին, մենք ներկայացնում ենք գրական ցանկեր, ստեղծագործություններ, փորձում ենք օգնել ցանկացած աշակերտի ու տալ գիտելիքի ևս մի փոքրիկ պաշար:
 Մենք նրանք ենք,ում մատաղ սերունդ են կոչում, ու քանի որ մենք ենք մեր երկրի ու մեր հարուստ մշակույթի ժառանգները, պարտավոր ենք ճանաչել մեր մեծերին ու կարողանալ նրանց ներկայացնել մեր երկրի սահմաններից դուրս: Այդ իսկ պատճառով ես ինքս էլ, որոշելով մի օգտակար գործ անել ինքներս մեզ համար, ներկայացնում եմ ձեր ուշադրությանը իսկական հայի իսկական զավակների մասին պատմող հոդվածներ`հ ... Կարդալ ավելին »
Բաժին` Օգտակար | Ընթերցել են` 1282 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 20.04.2013 | Մեկնաբանել են` (0)

love my school
 Ինչպես արդեն հայտնի է, dasaran.am դպրոցական կայքը նախաձեռնել է նոր մրցույթ, որ կոչվում է <<Նոր սերնդի դպրոց 2013>> : Անհրաժեշտ է պարզապես քվեարկել ձեր դպրոցի օգտին ու բարձր վարկանիշ ապահովել: Մրցույթին մասնակցում են Հայաստանի  բոլոր կրթօջախները: Քվեարկության արդյունքում առաջին 50 տեղերը զբաղեցրած դպրոցները կհամարվեն լավագույնները:
 Բարձր պահենք մենք էլ մեր դպրոցի պատիվն ու քվեարկենք մեր կրթօջախի օգտին: Մեկ քվեն մեկ վարկանիշ է մեզ համար: Քվեարկել կարող եք այստեղ:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1048 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 19.04.2013 | Մեկնաբանել են` (0)

զատիկ
 Քրիստոս հարեաւ ի մեռելոց-Օրհնեալ է հարութիւնն Քրիատոսի...Այս տողերով ենք այսօր մենք ողջունում միմյանց, քանի որ այսօր Քրիստոսի հարությանն տոնն է` մեր ամենասիրելի տոներից մեկը: Այսօր յուրաքանչյուր ընտանիքում վառվում է եկեղեցուց բերված մի մոմ, ներկվում են կարմիր գույնով հավկիթներ ու տոնական ուտեստներ են պատրաստվում: Եղանակն ուղղակի հիանալի է, տոնին տրամադրող: Մասնակցենք պատարագին, գինի խմենք, շնորհավորենք միմյանց, հավկիթներով խաղ խաղանք, պարտվենք ու հաղթենք, ընտանեկան սեղանի շուրջ տոնական ճաշի մասնակցենք: Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ:
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1161 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 31.03.2013 | Մեկնաբանել են` (0)


Հսկայական փայտե քաղաքներ:
Նյու Յորքից Տոկիո, Սան Ֆրանցիսկոյից Հոնկ Կոնգ, Մայամիից Մեխիկո. հենց այս խոշոր մեգալոպոլիսներն այսօր շունչ են առել փայտե շենքերի միջոցով: Փայտե քաղաքների հեղինակն ամերիկացի քանդակագործ Ջեյմս Մկնաբն է:Նա ստեղծում է քաղաքներ փայտի տարբեր տեսակներից, կառուցում է ամենատարբեր բարձրություն ունեցող շենքեր ու շինություններ:

Մանր ապակե կտրոներ: Լոնդոնում ապրող մի ծրագրավորող իր կյանքի վերջին երկու տարիները նվիրել է վիտրաժային ապակիների ամենատարբեր ու հազարավոր կտորներից աշխարհի ֆիզիկական քարտեզ ստեղծելուն, ու դա նրա մոտ իրոք ստացվել է: Նա քառասուներեքամյա Քրիս Չեմբեռլենն է, որի հսկայական խճանկարն ունի 3,18х2,18 մետրանոց չափեր ու կազմված է ավելի քան 330,000 հազար փոքրիկ ապակե կտորներից, այնքան փոքրիկ, որքան մարդու եղունգի կեսն անգամ:Նա քսանմեկ ամիս է աշխատել պատկերը ստանալու վրա, կարողացել է ոչ միայն ուրվագծել մայրցամաքներն ու օվկիանոսները, այլև ապակիների գունային գամմայով հստակորեն արտահայտել օվկիանոսների խորություններն ու ցամաքային լեռները: Այսօր նա արդեն ավարտել է աշխատանքն ու անվանել այն "Jewel of the Universe”, այսինքն` աշխարհի գանձ, և պատրաստվում է այն վաճառել 380,000$-ով:

Թղթե շինություններ: Հայտնի բրիտանացի նկարիչ Քրիս Գիլմորը կարողացել է ստանալ աշխարհի տարբեր տեղանքների ու հայտնի շինությունների մանրակերտները`օգտագործելով միայն սոսինձ ու ստվարաթղթե տուփերի հատվածներ: Նա այնքան մանրակրկիտ է աշխատել դրանց վրա, որ ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 951 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 22.03.2013 | Մեկնաբանել են` (0)

« 1 2 ... 5 6 7 8 9 ... 22 23 »