Գլխավոր էջ »
92-ը շնորհավորում է իր բոլոր աշակերտների ու ուսուցչական ողջ անձնակազմի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում է նորանոր բարձունքներ ու ձեռքբերումներ, նոր հաղթանակներ, հրաշալի միջոցառումներ ու ուրախ ընտանեկան միջավայր բոլորի համար, չէ՞ որ դպրոցը մեր երկրորդ տունն է: Բարի գալուստ, 2014 թվական, մենք սպասում ենք քեզ: |
Այսօր Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի դահլիճում իսկական ֆրանսիական տրամադրություններ էին. 4 ՛բ՛ դասարանի փոքրիկներն իրենց ուսուցչուհու՝ տիկին Լարիսա Նազարյանի գլխավորությամբ ուրախ տոն էին կազմակերպել: Երեխաները ուսումնական մեկ տարվա ընթացքում արդեն սովորել են ֆրանսերենի այբուբենն ու յուրացրել են տարրական գիտելիքներ լեզվի մասին, ինչի արդյունքն էլ եղավ նրանց հիանալի միջոցառումը: Միջոցառման ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր: Հնչեցին տառերին նվիրված ոտանավորներ, Ֆրանսիացի գրողների բանաստեղծություններ, երգեր, ինչպես նաև բեմադրվեց Շաղգամը հեքիաթը՝ ֆրանսերեն տարբերակով: Բոլոր աշակերտները պատվով կատարեցին իրենց ուսուցչուհու առաջադրանքը, ինչն էլ վկայում էին հանդիսատեսի ծափահարությունները: Միջոցառման նկարները կարող եք տեսնել ինչպես մեր կայքի ալբոմում, այնպես էլ մեր ֆեյսբուքյան էջում: Սիրով՝ 92
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1151 |
Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 13.12.2013
| Մեկնաբանել են` (0)
|
1.
Բեթհովենի
ուսուցիչը նրան միանգամայն անտաղանդ էր համարում: Ասում էր՝ բանի պետք չէ: Բայց արի ու տես, որ Բեթհովենը ոչ թե բանի պետք չէր,
այլ ամբողջ աշխարհին էր պետք: 2.
Բժշկությունը
թողած Դարվինի մասին հայրն ասում էր. <<Քեզ ոչինչ չի հետաքրքրում բացի շներ ու
առնետներ որսալուց>>: 3.
Վոլթ
Դիսնեյը թերթի խմբագրությունից հեռացվել էր՝ բավարար գումար չունենալու պատճառով:
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 976 |
Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 15.11.2013
| Մեկնաբանել են` (0)
|
Բոլորս քնում ու երազներ ենք տեսնում, հաճախ չենք քնում մեզ տանջող մտքերից, երբեմն էլ քնում ենք շատ քիչ կամ ընդհանրապես չենք քնում: Իսկ հանճարները քնում ու հայտնագործում են անգամ քնի մեջ: Ներկայացնում եմ Ձեզ գլուխգործոցներ ու հայտնագործություններ, որոնք իրենց ծնունդն առել են հեղինակների «քնած» ուղեղներում:
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1215 |
Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 14.11.2013
| Մեկնաբանել են` (2)
|