Քանի որ աշխարհն ապրում է ֆուտբոլային տրամադրությամբ, մենք էլ փորձեցինք անմասն չմնալ և մեր ձևով անդրադառնալ ֆուտբոլային թեմաներին: Խոսելու ենք ֆուտբոլային ռեկորդների մասին, բայց ոչ ավանդական ամենագեղեցիկ գոլ, ամենաթանկ ֆուտբոլիստ կամ ամենամեծ ստադիոն, այլ....հիմա կտեսնեք: 1. Ամենակարճ ֆուտբոլային հանդիպումը Հանդիպումը տեղի է ունեցել Բուլղարիայում ՝ Բուլղարիայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում: Այն տևել է ընդամենը 4 րոպե, քանի որ, ինչպես հայտնում են աղբյուրները, խաղի սկզբից 4 րոպե անց մրցող թիմերից մեկը դաշտում ուներ ընդամենը 6 խաղացող, իսկ համաձայն տեղի կանոնների, խաղը չի կարող շարունակվել, եթե թիմերը դաշտ են դուրս եկել 7-ից քիչ խաղացողներով: Բանն այն է, որ ի սկզբանե թիմերը խաղը սկսել էին արդեն իսկ քիչ ֆուտբոլիստներով՝ յուրաքանչյուրը 8-ական խաղացողներով, քանի որ հիմնական մասը վնասվածքներ էր ստացել ու մասնակցել ուղղակի չէր կարող: Իսկ արդեն խաղի ընթացքում թիմերից մեկի 2 ֆուտբոլիստներ ևս ստացան վնասվածքներ, և քանի որ նրանց փոխարինելու հնարավորություն այլևս չկար, գլխավոր մրցավարը ստիպված եղավ դադարեցնել հանդիպումը: Ուշագրավն այն է, որ խաղն ավարտվեց 3-0 հաշվով՝ թիմերից մեկի հաղթանակով: Ա՜յ քեզ գոլառատ հանդիպում, այն էլ 4 րոպեում: 2. Ամենաերկար ֆուտբոլային հանդպիումը Ամենաերկար ֆուտբոլային հանդիպումն էլ, հարգելիներս, տեղի է ու ... Կարդալ ավելին » |
Այսօր աշխարհի բոլոր մանուկները տոնում են իրենց օրը` հունիսի մեկը` երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 2814 |
Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 01.06.2014
| Մեկնաբանել են` (0)
|
1. Ձախակողմյան գրելաձևը, որ « հայելային» են կոչում, հոգեբանության մեջ ստացել է «Լեոնարդոյի ձեռագիր» անվանումը: Լեոնարդո դա Վինչին հենց այդպես էր գրում իր բոլոր գրությունները, որն ավելի է բարդացնում դրանց վերծանումը: 2. Նապոլեոն Բոնապարտը իր ողջ կյանքի ընթացքում փոխել է իր ձեռագիրը, որը տարեցտարի դառնում էր ավելի ու ավելի անընթեռնելի ու խրթին: 3. Պուշկինի ձեռագիրը կարելի է անվանել «արագագիր» ինչ-որ տեղ, որով երբևէ չեն հիացել ոչ նրա ծնողները, ոչ էլ ուսուցիչները. Այդպիսի ձեռագիր ունենալը մի փոքր անհամարմար էր այն ժամանակ: 4. Իր ձեռագրի գեղեցկությամբ աչքի չի ընկել նաև Նիկոլայ Գումիլևը: 5. Լերմոնտովը նույնպես հաճախ էր փոխում ձեռագիրը, և անգամ երբ ջանում էր գեղեցիկ ու հավասար գրել, նրա տողերը միշտ վերև էին ստացվում , իսկ տառերը կամ ներքևում էին կամ էլ վերևում: Նրա ձեռագիրը դիտվել է որպես տիպիկ նյարդային անհատի ձեռագիր: 6. Բեթհովենի 9-րս սիմֆոնիան տպագրվել է գրվելուց 2 տարի անց միայն: Խնդիրն այն էր, որ Բեթհովենի սիրելի օգնականը, որն արտագրում էր նրա ձեռագրերը, մահացավ, ու նրա երկու այլ օգնականներն ուղղակի չէին կարողանում վերծանել հանճարի խայտառակ ձեռագիրը: 7. Չերչիլի «Էպիստոլյան ձեռագրերը»   ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1693 |
Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 02.03.2014
| Մեկնաբանել են` (1)
|
![]() Լուսանկարներին նայելով ակամայից մտածում ես, որ բոլորս էլ նույնն ենք՝ անկախ ազգային, տարիքային, սեռային ու կրոնական պատկանելությունից: Նայում ու հասկանում ենք, որ բացի միմյանց վնասելուց, ցավ պատճառելուց, վախի մթնոլորտ ստեղծելուց մենք կարող ենք ուղղակի աջակցել միմյանց, օգնել, սատարել, ինչպես երեխան քաղաքացիական ծառայողին, ինչպես կինը ոստիկանության աշխատակցին: Նայում ենք ու մտածում, թե ինչպես կարող են միևնույն երկրում ապրող մարդիկ դուրս գալ միմյանց դեմ, ինչպես կարող են քաշքշել ու վիրավորել իրար, և դա միայն ամենամեղմ դեպքերում: Եվ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ աշխարհիս երեսին ամենավտանգավոր արարածը դեռևս շարունակում է մնալ հենց ինքը մարդը: Կենդանական աշխարհում և ոչ մի կենդանի չի ուտում իր նմանին. երբևէ տեսե՞լ եք, որ առյուծը ցանկանա ուտել մեկ այլ առյուծի: Իսկ մարդն ամեն քայլափոխի ոչնչացնում է իր նմանին: Եվ հենց մարդն էլ կտանի աշխարհը կործանման , եթե մի պահ կանգ չառնի ու չգիտակցի, որ արդեն բավ է: Եկեք փոխվենք, ու լինենք այս մարդկանց նման, որոնք վախենալու արտաքինով ոստիկանին ուղղակի կարող են
...
Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1624 |
Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 09.01.2014
| Մեկնաբանել են` (0)
|