Գլխավոր էջ » 2013 Նոյեմբեր 15 » «Անհաջողակ» հաջողակները
20:11 «Անհաջողակ» հաջողակները | |
1.
Բեթհովենի
ուսուցիչը նրան միանգամայն անտաղանդ էր համարում: Ասում էր՝ բանի պետք չէ: Բայց արի ու տես, որ Բեթհովենը ոչ թե բանի պետք չէր,
այլ ամբողջ աշխարհին էր պետք: 2.
Բժշկությունը
թողած Դարվինի մասին հայրն ասում էր. <<Քեզ ոչինչ չի հետաքրքրում բացի շներ ու
առնետներ որսալուց>>: 3.
Վոլթ
Դիսնեյը թերթի խմբագրությունից հեռացվել էր՝ բավարար գումար չունենալու պատճառով: 4.
Մինչև
չորս տարեկանը Էնշտեյնը չէր խոսում: Ուսուցիչը նրան նկարագրում էր, որպես մտավոր հետամնացի: 5.
Հայտնի
քանդակագործ Ռոդենի հայրն ասում էր.<<Տղաս հիմար է: Նա երեք անգամ արդեն չի կարողացել
ընդունվել արվեստների համալսարան>>: 6.
Դպրոցում
Մենդելեևը քիմիայից երեքներ էր ստանում: 7.
<<Ֆորդ>>
ֆիրմայի մեքենաներին նայելիս մենք մտածում ենք, թե դրանց հեղինակ Հենրի Ֆորդը միշտ
հարուստ ու հաջողակ գործարար է եղել: Բայց արի ու տես , որ նրա կյանքում ամեն ինչ այդքան
հեշտ ու հարթ չի եղել. քչերը գիտեն, որ նա մի քանի անգամ իրեն սնանկ է հայտարարել,
նա, որ փոխեց աշխարհը՝ այն դնելով անիվների վրա: 8.
Երբ Մարկոնին՝
ռադիոյի ստեղծողը, հայտարարեց իր ընկերներին, որ շուտով բառերը օդային տարածության
մեջ մի տեղից մյուսն է փոխանցելու: Նրան խելագար համարեցին ու հոգեբանի մոտ տարան:
Մի քանի ամիս անց նրա ռադիոն սկսեց արդեն բազմաթիվ նավաստիների կյանքեր փրկել: Հիշեք
այս մարդկանց անունները, որոնք բոլորիս էլ հայտնի են: Հիշեք նրանց մասին հատկապես այն
ժամանակ, երբ մտածում եք, թե ձեզ մոտ երբեք ոչինչ չի ստացվի ու դուք ոչինչ չեք կարողանում
անել: Գուցե սա հենց հանճար դառնալու ձեր պահն է :)
| |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |