Գլխավոր էջ » Welcome to 92
Տարբեր ժամանակներում և տարբեր հանգամանքներում որոշ գրողների հաջողվել է ընդամենը մի քանի բառով գրական գլուխգործոցներ ստեղծել, որով նրանք կրկին անգամ ապացուցում են հանճար լինելու փաստը:
|
Գովազդային ընդմիջման ժամանակ բացի պարապ նստելուց ու հոլովակների տևողության րոպեները հաշվելուց կարելի է շատ ավելի օգտակար գործեր անել: Եկեք փոքրիկ ցուցակ կազմենք: Եվ այսպես, ինչ կարելի է անել, երբ մեր սիրելի հաղորդումը, ֆիլմը կամ ծրագիրն ընդմիջվում են գովազդային հոլովակներով: Մենք գիտենք , որ ցանկացած գովազդային ընդմիջում այսօր կարող է տևել մինչև 5 րոպե: Համաձայնեք, որ 5 րոպեն քիչ չէ մի որևէ օգտակար բան անելու համար.
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1186 |
Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 09.10.2013
| Մեկնաբանել են` (0)
|
Թե մեր առօրյայում, թե գործնականում հաճախ կարող ենք հանդիպել էսքիզ և գծագիր բառերին: Ինչպես բառերն են տարբեր, այնպես էլ տարբեր են դրանց գործառույթներն ու ստեղծման ճանապարհները: Իսկ դուք գիտեք`որոնք են էսքիզների ու գծագրերի տարբերությունները: Եթե ոչ, ապա շարունակեք կարդալ: Էսքիզներ մարդիկ սկսել են նկարել դեռ շատ վաղուց: Կարելի է ասել, որ էսքիզն էլ իր հերթին նկարչության մի տեսակ է: Էսքիզը թղթին նկարված գունավոր կամ սև ու սպիտակ պատկեր է, որը համապատասանում է նկարված երևույթին կամ առարկային: Էսքիզներն արվում են ձեռքով և այսպես կոչված աչքաչափով: Դրանք մինչև վերջնական տեսքի բերելը հեղինակը հնարավորություն ունի նոր մտքեր, լուծումներ ու շտկումներ կատարելու, ինչը չի արվում գծագրերի դեպքում: Գծագիրն ունի հստակ պլան`պատկերել տվյալ մարմինը ճիշտ այնպիսին, ինչպիսին այն կա: Գծագրի մի տարբերությունն էլ դա է, որ այն ամբողջությամբ ու բոլոր հատկանիշներով պետք է համապատասխանի պատկերվող առարկային: Հենց էսքիզների միջոցով էլ արվում են գծագրերը, բայց գծագիրը որպես այդպիսին էսքիզ չէ, դրանք տարբեր բաներ են, բայց մինչև գծագիր դառնալը այն ունենում է որոշակի էսքիզներ: Գծագրերն արվում են գծագրական գործիքների միջոցով ու հստակ չափերով, ինչը չես ասի էսքիզների մասին, քանի որ չափագրումներում հեղինակն ազատ է էսքիզ ստեղծելիս: Այլ կերպ ասած`էսքիզը արագ կատարվող ազատ նկա
...
Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 3038 |
Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 15.09.2013
| Մեկնաբանել են` (0)
|
Ինչպես գիտենք, գոյություն ունեն ժամացույցի տարբեր տեսակներ`պատի, ձեռքի, գրպանի, էլէկտրոնային, ջրակայուն և այլն: Նշված տեսակներն իհարկե արդեն պարզ է, որ ի հայտ են եկել վերջին ժամանակներում: Իսկ ինչպիսին են եղել նախորդ դարերում ծնունդ առած ժամացույցները: Ժամացույցի նախատիպը ևս բաղկացած է եղել մի քանի տեսակներից` արևային, ջրային, ավազային նաև կրակի ժամացույցներ: Նշվածներից ամենաառաջինը, սակայն, եղել է արևային ժամացույցը: Ստացվում է, որ ժամացույցների բոլոր տեսակների նախապապը եղել է արևային ժամացույցը: Ինչպիսի տեսք է ունեցել այն և ինչպես է աշխատել: Կարծում եմ` մեզնից յուրաքանչյուրն էլ գոնե մի անգամ տեսել կամ լսել է արևային ժամացույցի մասին: Եվ այսպես` արևային ժամացույցն իր կառուցվածքով բավականին հասարակ ու պարզ է. սկզբնականում հողի մեջ ամրացված մի սյուն է եղել, որի շուրջ նկարված է եղել ժամատախտակ: Սյան շողքն արտացոլում էր օրվա տվյալ ժամը: Հետագայում հողի մեջ խրելու փոխարեն սկսեցին հատուկ հարթակներ պատրաստել ժամացույցի համար: Աստիճանաբար սկսեցին նաև ստեղծել շարժական ժամացույցներ, որոնք պատրաստվում էին փղոսկրից կամ բրոնզից: Եղել են նաև այնպիսի արևային ժամացույցներ, որոնք կարելի է նաև անվանել գրպանի ժամացույց, քանի որ դրանք փոքր էին, օվալաձև, իսկ սլաքը պատրաստված էր խոզի պոչից: Բայց քանի որ
...
Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 2862 |
Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 15.09.2013
| Մեկնաբանել են` (0)
|