Տարբեր ժամանակներում և տարբեր հանգամանքներում որոշ գրողների հաջողվել է ընդամենը մի քանի բառով գրական գլուխգործոցներ ստեղծել, որով նրանք կրկին անգամ ապացուցում են հանճար լինելու փաստը: - Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կգրի ստեղծագործություն`կազմված ընդամենը 6 բառից, որը կհուզի ցանկացած ընթերցողի: Ստեղծագործության բովանդակությունը հետևյալն էր. «Վաճառվում են մանկական կոշիկներ`երբեք չհագած» :
- Ֆրեդերիկ Բրաունի գրչին է պատկանում ամենակարճ, սարսափ ժանրի պատմությունը. «Վերջին մարդը Երկրի երեսին նստած էր սենյակում: Հանկարծ դուռը ծեծեցին...»
- Օ. Հենրին հաղթել է ամենակարճ պատմությունների մրցույթում մի պատմությամբ, որն ունի սով
...
Կարդալ ավելին »
|
1. Մադագասկարի Քարե անտառը Մադագասկարը, կարելի է ասել, հենց սրանով էլ հայտնի է, իր քարե անտառով: Այն ունի շուրջ 152 հազար քառ. կմ. տարածք, ստեղծվել է 1928թ. կղզու հարավային ափին հսկողություն սահմանելու համար: Դրված քարերն իրավամբ անտառի տպավորություն են թողնում. Մանամբոլո անվամբ գետը հոսում է հենց բնական քարե կանյոնի մոտակայքով: Հսկայական քարերի հարևանությամբ աճում են լոբազգիներ, տրոպիկական անտառներ և այլն: 2. Ջրվեժ Ձիու պոչ Այս հիասքանչ ջրվեժը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Յոսեմիթի ազգային պառկում : Տեղացիներն այն ձիու պոչ են անվանել, որովհետև միայն փետրվար ամսին մի քանի օր շարունակ կարելի է ջրվեժը տեսնել ամբողջությամբ նարնջագույն, քանի որ մայր մտնող արևի ճառագայթներն ընկնում են ուղիղ ջրվեժի վրա` դրան տալով կարմրանարնջագույն գունավորում: Ջրվեժի ջրերը գահավիժում են 480մ. բարձրությունից, իսկ ողջ բարձրությունը հասնում է մինչև 650 մետրի: 3. Դավասկո ճոճվող քարը Դավասկոն ամբողջությամբ կոտրում է ֆիզիկայի օրենքներն ու կանոնները, ինչու, որովհետև այս քարե հսկան, որ 300 տոննա է կշռում ու արդեն մի քանի հարյուրամյակ գտնվում է հենց ժայռի պռնկին, ճոճվում է քամուց ու փոթորիկներից, բայց շարունակում է մնալ իր տեղում: Անգամ մարդիկ չեն կարողանում հրելով այն գցել ժայռից ներքև: Կարծես մի անտեսանելի ուժ նրան անընդհատ այդտեղ է պահում: Գտնվում է այն Արգենտինայում`Տանդիլ քաղաքում: 4. Դրակոնի ծառը Աշխարհի այս հազվագյուտ ծառատեսակն ապրում է 650-ից 1500 տարի: Եթե նայենք ծառին կտրվածքով, ապա մեզ կթվա
...
Կարդալ ավելին »
|
Մայիս, մայիս, հաղթանակների ամիս...Ամեն տարի մայիսին մի հայրենասեր, որ մեջս ապրում է, սկսում է մի տեսակ սովորականից ավելի շատ խլրտալ, ինձ հանգիստ չի տալիս, ուզում է փշրել կրծքավանդակիս ճաղերն ու դուրս գալ, գոռալ, վազել այս ու այն կողմ...Եվ ես հասկանում եմ, զգում եմ, որ գենետիկորեն ինձ անցել է հայի քաջ բնավորությունը, զգում եմ իմ մեջ ըմբոստ հոգու առկայությունն ու միաժամանակ խաղաղասեր հայի ներկայությունը: Շշմելու բան է չէ. դու նման ես բոլոր նրանց, ովքեր ապրել են քեզնից հարյուր հազար տարի առաջ, չես ճանաչել նրանցից և ոչ մեկին, բայց դու այնպիսին ես, ինչպիսին նրանք են եղել, ուղղակի ժամանակներն ու միջավայրերն են փոխվել: Գենետիկ ժառանգությունը զիլ բան է, համաձայնեք: Ամեն անգամ որևէ պատերազմի, հաղթանակի կամ արյունալի պայքարի մասին եմ լսում, աչքերս ակամայից արցունքոտվում են, կարծես թե ես եմ եղել այն վետերանը, որ 68 տարի առաջ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին ու Ռեյխստագում քոչարի է պարել, կարծես ես եմ եղել, որ 1992թ. ազատագրել է Շուշին ու բեկել պատմության անարդար ընթացքը: Եվ գուցե նախորդ կյանքում ես զինվոր եմ եղել, որ ընկել է հայրենիքի համար մղվող պայքարում, կամ գուցե հեռավոր ժառանգն եմ հայոց արքաների և մի գուցե իմ երակներում այսօր մի կաթիլ արքայական արյուն է պտտվում վերից վար, որ, հասնելով սրտիս, ամեն անգամ պայքար է գոչում ու շարունակում իր լուռ պտույտները: Եվ միայն ես չեմ այսօր, որ ժառանգել եմ նախնիներիս բնավորության գծերը, դու ևս, որ կարդում ես, այո, հենց դու, դու այն ես, ինչ ես եմ, դու այն ես, ինչ նրանք էին ու դու կլինես հետա
...
Կարդալ ավելին »
|
Հայող ցեղասպանությանն ընդառաջ մեր հոդվածաշարում իսկական հայի իսկական զավակների թվի մեջ ցանկանում եմ և ինձ պարտավորված եմ համարում ներառել նաև ճակատագրական գնդակով հերոսացած մեր հայրենակցին`Սողոմոն Թեհլերյանին: Շատերս գիտենք նրա մասին, լսել ենք նրա պատմոււթյունը, բայց միայն լսելը դեռ բավարար չէ, անհրաժեշտ է ամբողջական պատկերացում կազմել նրա կյանքի ու գործունեության մասին, ինչու, որովհետև նա եղավ այն սակավաթիվ հայերից մեկը, որ համարձակվեցին թուրքի հետ խոսել թրքաբար`զենքի լեզվով, ու լուծել միլիոնավոր հայերի հոգու վրեժը: Սողոմոն Թեհլերյանը Թեհլիրեան ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ Եղեռնը տեսնելուց ու դրանից մազապուրծ լինելուց հետո նրա միտքն ու ուղեղն աշխատում էին միայն վրեժի ուղությամբ: 1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակերպիչ Թալեաթ փաշային։ Եղեռնագործների անձը
...
Կարդալ ավելին »
|
Մոնթե...Այս անունը միայն բավական է հասկանալու համար, թե ինչ մեծության մասին է խոսքը: Ով է նա և որտեղից է գալիս, ու ամենակարևորը, ինչու է գալիս: Հարցեր, որոնց պատասխանները թերևս շատերս պիտի որ իմանանք, իսկ նրանք, ովքեր ԴԵՌ չեն ճանաչում Մոնթեին, այո ԴԵՌ, քանի որ հավատում եմ, որ նրան չճանաչելը ժամանակի հարց է, հորդորում եմ կարդալ Մոնթե Մելքոնյանի մասին պատմող փոքրիկ նյութը: Մոնթե Մելքոնյանը կամ Մոնթե «Ավո» Մելքոնյանը ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Վիզալիա քաղաքում 1957թ նոյեմբերի 25-ին: Ստացել է թե միջնակարգ, թե բարձրագույն կրթություն, մասնագիտությամբ եղել է հնագետ, ուրարտագետ և ուսումնասիրել է Ասիայի պատմությունը: Հեռվից հեռու ամեն կերպ կապված է եղել հայրենիքին, ու օտար հողում ծնվելու հանգամանքն անգամ ոչ մի կերպ չի անդրադարձել նրա հայրենասիրական ոգու վրա: Այդ է պատճառը, որ թողնելով ամեն-ամեն ինչ, շտապեց հայրենիք`օգնության ձեռք մեկնելու կյանքի ու մահու կռիվ տվող իր հայրենակիցներին: Ինչ սխրանքներ է գործել Մոնթեն հայրենիքում: Նախ, ամենաառաջինը, որ եղել է Արցախյան կամ ինչպես շատերին է հայտնի Ղարաբաղյան պատերազմի ամենաակտիվ մասնակիցներից մեկը (ինչու Արցախյան պատերազմ այլ ոչ Ղարաբաղյան, քանի որ երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում այդ անվանումը, որը հայկական չէ:Մեր հողի մաքուր հայերեն անվանումը հենց Արցախ
...
Կարդալ ավելին »
|
Մենք`հայերս, թեև թվով քիչ ենք, բայց և այնպես այնքան մեծ անուններ ունենք աշխարհին հայտնի, որ անգամ 20 միլիոն բնակչություն ունեցող ցանկացած երկիր կարող է նախանձել մեզ: Այո, մեր հանճարներն իրոք արժանի են մեծարանքի, ուստի ոչ մի գովասանք, փառք, պատիվ ու բարի խոսք երբեք ավելորդ չի լինում նրանց համար: Մեր մեծերի մասին, որոնք իրավամբ մեծատառով մարդիկ են, անհրաժեշտ է ու պետք է խոսել ամենուր ու ամեն հարմար պահի: Մեր կայքից օգտվողներն արդեն հասկացած պիտի լինեն, որ մեր կայքը նման չէ մյուս կայքերին. մենք չենք փնտրում ժամանցի տարբերակներ, մենք չենք կենտրոնանում մեծ թվով դիտումների ու լայքերի վրա, մենք չենք կազմում նյութեր այս կամ այն աստղի առօրյայի, ֆոտոսոսիայի կամ մեքենա գնելու մասին, մենք չենք տարածում դատարկամիտ նկարներ ու հետաքրքրական վերնագրով անիմաստ հոդվածներ: Մենք տալիս ենք տեղեկություն մեր դպրոցի մասին, մենք ներկայացնում ենք գրական ցանկեր, ստեղծագործություններ, փորձում ենք օգնել ցանկացած աշակերտի ու տալ գիտելիքի ևս մի փոքրիկ պաշար: Մենք նրանք ենք,ում մատաղ սերունդ են կոչում, ու քանի որ մենք ենք մեր երկրի ու մեր հարուստ մշակույթի ժառանգները, պարտավոր ենք ճանաչել մեր մեծերին ու կարողանալ նրանց ներկայացնել մեր երկրի սահմաններից դուրս: Այդ իսկ պատճառով ես ինքս էլ, որոշելով մի օգտակար գործ անել ինքներս մեզ համար, ներկայացնում եմ ձեր ուշադրությանը իսկական հայի իսկական զավակների մասին պատմող հոդվածներ`հ
...
Կարդալ ավելին »
|
- Երբ դուք թռչում եք ինքնաթիռով, ձեր մազերը երկու անգամ ավելի արագ են աճում:
- Մարդու ԴՆԹ-ն 30%-ով համընկնում է աղցանի ԴՆԹ-ին:
- Բաց աչքերով հնարավոր չէ փռշտալ:
- Գլոբալ տաքացումը մարդկությանը կարող է զրկել գարեջրից:
- Կապտաչյա մարդիկ ավելի զգայուն են, քան մյուսները:
- Մեղուները կարողանում են հաշվել մինչև 4-ը:
- Եթե 80 տարի շարունակ բաժակով ջրի վրա բղավեք, ապա հնարավոր կլինի այն հասցնել եռման ջերմաստիճանի:
- Խավարասերը կարող է առանց գլխի ապրել մոտ 9օր, ինչից հետո կսատկի, այն էլ`սովից:
- Windows-ում հնարավոր չէ ստեղծել թղթապանակ "Con" անվանումով, ինչու, որովհետև Բիլ Գեյթսին մանուկ ժամանակ այդպես են կոչել:
- Կարդացողների մեծ մասը կփորձի այժմ բացել "Con" անվանումով թղթապանակ, ինչը նրանց մոտ չի ստացվի:
- Եթե «Կոկա-Կոլային» գունանյութ չավելացնեին, այն կանաչ կլիներ:
- «Տիտանիկ» ֆիլմն արժե ավելի թանկ, կան հենց ինքը նավը:
- Սալվադոր Դալին նկարել է «Չուպա Չուպսի» լոգոտիպը:
- Կիտրոնը պարունակում է ավելի շատ շաքար, քան ելակը:
- «Չառլի Չապլինի կրկնօրինակները» մրցույթում Չապլինը զբաղե
...
Կարդալ ավելին »
|
Նիագարայի ջրվեժը գտնվում է կես ԱՄՆ-ի, կես Կանադայի տարածքներում`Նիագարա գետի վրա`Էյր և Օնտարիո լճերի միջև: Ոչ այնքան բարձր ջրվեժը մեծ լայնությունից է գահավիժում, ինչն էլ նրան փառավոր տեսք է տալիս: Ամերիկյան հրաշքն ունի մոտ 51մ. բարձրություն և 330մ. լայնություն: Նիագարայի ջրվեժի մոտ է տեղակայված Նիկոլ Թեսլի հուշարձանը, ով առաջինն էր, որ առաջարկեց ջրվեժն օգտագործել էլելտրաէնէրգիա ստանալու համար: Ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում Նիագարայի ջրվեժ: Երեկոյան ջրվեժը ևս հիացնում է իր աննկարագրելի գեղեցկությամբ` ի շնորհիվ այնտեղ տեղակայված լուսային էֆֆեկտների:
Նիագարայի ամենահայտնի տուրիստական ատրակցիոնը արդեն 150
տարի է`զբոսանք է իրականացնում ջրվեժի տակ,իսկ այդ ուղին <<Մառախուղի
կույս>> են կոչում: Էքսկուրսիաները կազմակերպվում են ինչպես
ամերիկյան կողմից, այնպես ել Կանադայից: Սրանց շնորհիվ ցանկացած մարդ,
գտնվելով ջրվեժի հակառակ կողմում, կարող է տեսնել նրա ողջ ուժն ու
զորությունը: Եղել են նաև այնպիսիք, որոնք, ցանկանալով հաղթել Նիագարայի
ուժին, նետվել են նրա ջրերից`ողջ մնալու ակնկալիքով: Առաջին մարդը, որը
նետվելուց հետո ողջ է մնացել, 63 ամյա դպրոցի ուսուցչուհի է եղել: Ինչևէ, չհրապուրվենք Նիագարային հաղթելու մտքով ու հիանանք նրա ողջ վեհությամբ:
<
...
Կարդալ ավելին »
|
Այսօր այն եզակի օրերից մեկն է, երբ տարեթիվն ու ամսաթիվը համընկնում են միմյանց`12.12.12թ.: Նման դեպքեր հարյուր կամ հազար տարին մեկ են լինում: Մեզ բախտ է վիճակվել լինելու այն երջանիկների թվում, ովքեր ապրել են 01.01.01-ից մինչև 12.12.12 <<գոլդ>> օրերը: Պարծենալու տեղ ունենք, ինչ խոսք: Եվ քանի որ այս տարի էլ ապրում ենք այդ <<գոլդ>> օրերից վերջինը,եկեք բոլորս միասին պահենք մեր ամենանվիրական ցանկություններն ու երազանքները, ու թող Աստսծո կամոք դրանք ի կատար ածվեն: Եկեք այս հրաշալի օրը նամակներ գրենք մեր շատ սիրելի Ձմեռ պապիկին, ամրագրենք այս ամսաթիվը դրանց վրա ու թողնենք որպես հուշ կայքի այս էջում: Իսկ ամսաթիվը կմնա ամուր իր անկյունում ու ամեն անգամ մեզ կհիշեցնի մեր անցյալի ևս մի օրվա մասին: Դե ինչ, գնացինք, սկսում ենք նամակներ գրել Ձմեռ պապիկին, գրում ենք մեկնաբանություններում:
|
Առակ-Ամենօրյա կյանքից վերցված դիտումներ են, որոնցում արտահայտվել է
...
Կարդալ ավելին »
|
Սուրճի հայտնաբերումը:Դեռևս անհիշելի ժամանակներից Արաբական թերակղզում սուրճն օգտագործվում էր որպես ըմպելիք, որն արաբներն, իբրև սովորույթ, փոխառել էին եթովպացիներից։ Բայց ժամանակի ընթացքում սրճենին մոռացության է մատնվել՝ «փառահեղ վերածննդի» հեռանկարով: Եվ մինչ 12-րդ դարում Եվրոպան վայելում էր Ռենեսանսի բարիքները, Արաբիայում «հարություն առավ» սուրճը: Ըստ ավանդության, մի ճգնավոր դերվիշ օրերից մի օր որոշեց սուրճը մտցնել իր համեստ մենյուի մեջ՝ բառի բուն իմաստով. նա սկսեց այն օգտագործել իբրև սնունդ, և եթե չհայտնագործեց այն, ապա հաստատ նպաստեց ըմպելիքի վարկանիշի աճին, որը մինչև 16-րդ դար բարձր էր պահվում միայն մասնավոր տներում։ 16-րդ դարի կեսին Շեմզա անունով հալեպցի մի արաբ՝ դարչնագույն հատիկներով բեռնված նավով անցավ Միջերկրականը և առաջին սրճարանը հիմնեց Բոսֆորի ափին։ Արաբներից հետո սուրճի մեծ գնահատողներ դարձան օսմանները, բայց մինչ նրանց մի մասը վայելում էր սուրճի բոլոր առավելությունները, մյուս մասը հասցրեց հորջորջել այն իբրև «մեղսալի նորամուծություն»: Եվ եթե գրողների մի մասը ջանք չէր խնայում՝ փառաբանելու «քահուան» (սա է սուրճի արաբերեն անվանումը), մյուս մասը ոչ պակաս ջանասիրաբար փնովում էր «քնի և սիրո թշնամուն», «սատանայի ընծային»: Չնայած այն հանգամանքին, որ Մարադ 4-րդի օրոք սուրճի նկատմամբ սերը կարող էր հասցնե
...
Կարդալ ավելին »
|
Քուն: Մարդու օրգանիզմի երկու հիմանական ֆունկցիոնալ վիճակներն են քունը և արթնությունը:Մարդն իր կյանքի մոտ 1/3-ը անց է կացնում քնած վիճակում, մնացած 2/3-ում նա
գտնվում է արթնության և գիտակցության ակտիվության այս կամ այն մակարդակի վրա։ Եթե
մարդն ապրում է 60 տարի, ապա մոտ 20 տարի նա քնած է լինում։ Բնականաբար, արթուն
վիճակի հոգեկան ապրումների մասին մենք ավելի շատ բան գիտենք, քանի որ դրանց որոշ
մասը գիտակցվում է, այսինքն մենք հաշիվ ենք տալիս մեզ, թե արթուն վիճակում ինչ ենք
տեսնում, լսում, շոշափում, ինչ մտքեր ու ցանկությո
...
Կարդալ ավելին »
|
Գալակտիկաներ:
Գալակտիկան կազմված է միլիարդավոր աստղերի ամբողջությունից, գազից ու փոշուց,
որոնք գտնվում են տարածության նույն գոտում և պտտվում են ընդհանուր կենտրոնի շուրջը:Մեր Գալակտիկան
կոչվում է Ծիր Կաթին կամ Հարդագողի ճանապարհ, որում կան շուրջ 100մլրդ աստղեր, այդ
թվում և Արեգակը: Եթե մենք կարողանայինք մեր Գալակտիկան դիտել Տիեզերքից , ապա կտեսնեինք միջին մասում
համեմատաբար հաստ, իսկ եզրերում`պարուրաձև թևքերով հարթ, սկավառակաձև մի
գոյացություն: Գալակտիկայի աստղերի միջև գտնվում են գազի և փոշու հսկայական ամպեր:
Դրանցից որոշները վառ լուսարձակում են, մյուսները մութ են:Բացի
մեր Գալակտիկայից, գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ գալակտիկաներ,որոնք ցրված են
ողջ Տիեզերքում: Գալակտիկայի
տեսակները: Գալակտիկաներն իրենց
...
Կարդալ ավելին »
|
Ինչ է դեժավյուն:Դեժավյու ապրում են գրեթե բոլորը:Այն բավական
...
Կարդալ ավելին »
|
Թեյի թուփը:Թեյ հենց անվանում են ըմպելիքի պատրաստման համար նախատեսված թփի
տերևները,իսկ ըմպելիքը ստանում են արդեն հատուկ մշակման ենթարկված տերևների եփման,եռացման
կամ թորման արդյունքում: Մշտադալար թփի մատղաշ տերևները ծածկված են արծաթափայլ խավիկով, օվալաձև
են, եզրերը՝ սուր-կտրատված (սղոցաձև): Գագաթային մասում գտնվող նուրբ, փայլուն
խավիկով ծածկված տերևներից ստանում են առավել արժեքավոր թեյի տեսակները։Ենթադրվում է, որ Հնդկաստանի հյուսիս-արևելյան
...
Կարդալ ավելին »
|
|