Գլխավոր էջ » Դպրոցական

  Այսօր աշխարհի բոլոր մանուկները տոնում են իրենց օրը` հունիսի մեկը` երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր երեխաները երբեք չլսեն անգամ պատերազմ բառը, երբեք չտեսնեն դաժանություններ ու երբեք չկորցնեն իրենց հոգու պարզությունը: Ուզում եմ , որ բոլորը, ինչպես նախկինում , խաղան խաղալիքներով, բայց երբեք ու երբեք չդառնան խաղալիք ուրիշների ձեռքում և միշտ կարողանան տարբերակել տիկնիկը մարդուց, ուզում եմ, որ խաղան բակում , խաղան ֆուտբոլ, բռնոցի, պահմտոցի, այլ ոչ Քենդի Քրաշ, Քաունթեր Սթրայք կամ Էնգրի Բիրթս: Եթե կռվել, ապա կռվել իրական միջավայրում` մի կոնֆետի կամ մուլտհերոսի պիտակի համար, այլ ոչ վիրտուալ աշխարհում, այն էլ ` զենքերով: Եթե լաց լինել, ապա միայն անփութորեն ընկնելուց, այլ ոչ հարվածներից: Եվ եթե սովորել, ապա միայն լավը: Իսկ ինչ վերաբերում է ներկայիս տեխնոլոգիաներին, որ նախկինում չկային, ապա փորձեք չդառնալ դրանց զոհը, որովհետև հեռախոսով խաղալուց, նամակներ գրելուց, համակարգչի առաջ ժամերով նստելուց ու կուրանալուց զատ այնքան հետաքրքիր բաներ կան աշխարհում, որոնցով պիտի հետաքրքվեք ու շտապեք բացահայտել դրանք ձեզ համար: Վայելեք աստվածային մանկությունը, մեծանալ միշտ էլ կհասցնեք:
  Եվ քանի որ բոլորս մեր ծնողների համար միշտ երեխաներ ենք մնում, բոլորս էլ հոգու խորքում քիչ, թե շատ մնացել ենք մանուկներ, ով ասաց որ այսօր մեր օրն էլ չէ: Բոլորս էլ ծննդով մանկությունից ենք...

Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 3174 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 01.06.2014 | Մեկնաբանել են` (0)

ֆրանսիական տոն
 Այսօր Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի դահլիճում իսկական ֆրանսիական տրամադրություններ էին. 4 ՛բ՛ դասարանի փոքրիկներն իրենց ուսուցչուհու՝ տիկին Լարիսա Նազարյանի գլխավորությամբ ուրախ տոն էին կազմակերպել: Երեխաները ուսումնական մեկ տարվա ընթացքում արդեն սովորել են ֆրանսերենի այբուբենն ու յուրացրել են տարրական գիտելիքներ լեզվի մասին, ինչի արդյունքն էլ եղավ նրանց հիանալի միջոցառումը: Միջոցառման ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր: Հնչեցին տառերին նվիրված ոտանավորներ, Ֆրանսիացի գրողների բանաստեղծություններ, երգեր, ինչպես նաև բեմադրվեց Շաղգամը հեքիաթը՝ ֆրանսերեն տարբերակով: Բոլոր աշակերտները պատվով կատարեցին իրենց ուսուցչուհու առաջադրանքը, ինչն էլ վկայում էին հանդիսատեսի ծափահարությունները:
 Միջոցառման նկարները կարող եք տեսնել ինչպես մեր կայքի ալբոմում, այնպես էլ մեր ֆեյսբուքյան էջում:
Սիրով՝ 92
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1093 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 13.12.2013 | Մեկնաբանել են` (0)

Սեպտեմբերի 1
 Ահա և սկսվեց նոր ուսումնական տարին...Դա նշանակում է, որ ամեն ինչ նորից է սկսվում. նոր առարկաներ, ընկերներ, նոր ուսուցիչներ, փախուստի նոր ծրագրեր, պատիժներ և իհարկե այդ ամենը համեմող երկուսներ ու գերազանց գնահատականներ: Արդեն երկրորդ տարին է, ինչ մեր հարազատ ու շատ սիրելի դպրոցի բակում մեծ միջոցառում է կազմակերպվում` նվիրված գիտելիքի օրվան: Ինչպես անցած տարի, այս տարի ևս դպրոցի ֆասսադը զարդարված էր գունավոր փուչիկներով, հնչում էր երաժշտություն, դե իսկ եղանակն էլ ամբողջացնում էր այս բարի պատկերը...
Առավոտյան կանուխ բակն արդեն լիքն էր:
 Օրը սկսվեց մեր երկրի հիմներգով, որին հաջորդեց ուսուցչական կազմի <<Բարի գալուստ>>-ն ու տնօրենի խոսքը: Ասեմ ավելին,  Սպունգ Բոբն ու իր ընկերներն էլ էին եկել`առաջին դասարանցիներին ողջունելու: Ամեն ինչ կար երեխաներին գեղեցիկ տոն մատուցելու համար:
 Դե իսկ ես էլ իմ հերթին չէի կարող պարզապես բաց թողնել այս առիթն ու մի նոր հոդված իր նկարներով չներկայացնել ձեր ուշադրությանը: Դրանք , ինչպես միշտ, տեղ են գտել կայքի նկարների ալբոմում:
 Սեպտեմբերի մեկն արդեն անցավ հուշերի շարքը... Շնորհավորում եմ բոլորիս, թե դպրոցականներին, թե ուսանողներին, առհասարակ բոլոր նրանց, ովքեր գործ ունեն կրթության հետ: Թող ուսումնական այս տարին լինի հաջողակ, ձեռքբերումներով ու հաղթանակներով լի:
Սիրով` 92.
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1012 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 01.09.2013 | Մեկնաբանել են` (0)

Շնորհավոր սեպտեմբերի 1 սիրելիներս
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 3406 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 30.08.2013 | Մեկնաբանել են` (0)

92
 Այսօր իմ սիրելի կայքը ֆեյսբուքյան իր էջում ստացավ իր խորհրդանշական 92-րդ լայքը: Ինձ այս փաստը շատ ուրախացրեց. ես սպասում էի, թե երբ պիտի լինի այդ 92-րդ լայքն ու ես ստեղծեմ այս նկարը: Ահա այն արդեն իմ կայքի պատին է: Որոշեցի ձեզ հետ էլ կիսվել այս փոքրիկ լուրով: Շնորհակալությու
ն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հաճախում են իմ կայք, օգտվում են բոլոր առաջարկված նյութերից: Այդ փաստն ինձ էլ ավելի է ոգևորում, չէ որ ես աշխատում եմ հենց ձեզ համար: Շարունակեք այցելել իմ կայք ու ինչու չէ հետևել կայքի նորություններին ֆեյսբուքյան էջում ևս: Բոլոր նրանք, ովքեր գրանցված են ֆեյսբուքում, հաճախել են կամ հաճախում են մեր դպրոց ու դեռ չեն լայքել մեր էջը, հորդորում եմ փնտրել մեզ այնտեղ հենց այս պահին ու սեղմել այդ խորհրդանշական կոճակը: Լինենք միասին ամենուր, թե կայքէջում, թե սոցցանցերում:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 783 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 24.06.2013 | Մեկնաբանել են` (0)

քննություններ
Երևանի Վահան Թեքեյանի անվան համար 92 հիմնական դպրոցի 2013 քննաշրջանի 9-րդ ավարտական և 4-րդ դասարանների քննությունների անցկացման ընթացակարգի աղյուսակը կարող եք տեսնել ու ներբեռնել այստեղ:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 918 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 05.06.2013 | Մեկնաբանել են` (0)

վերջին զանգ
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1308 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 24.05.2013 | Մեկնաբանել են` (0)

love my school
 Ինչպես արդեն հայտնի է, dasaran.am դպրոցական կայքը նախաձեռնել է նոր մրցույթ, որ կոչվում է <<Նոր սերնդի դպրոց 2013>> : Անհրաժեշտ է պարզապես քվեարկել ձեր դպրոցի օգտին ու բարձր վարկանիշ ապահովել: Մրցույթին մասնակցում են Հայաստանի  բոլոր կրթօջախները: Քվեարկության արդյունքում առաջին 50 տեղերը զբաղեցրած դպրոցները կհամարվեն լավագույնները:
 Բարձր պահենք մենք էլ մեր դպրոցի պատիվն ու քվեարկենք մեր կրթօջախի օգտին: Մեկ քվեն մեկ վարկանիշ է մեզ համար: Քվեարկել կարող եք այստեղ:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1048 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 19.04.2013 | Մեկնաբանել են` (0)

Պոեզիա
Այսօր`մարտի 2-ին, մեր դպրոցում անցկացվում է ասմունքի մեծ ցերեկույթ: Ես չէի կարող դրան չմասնակցել ու չէի կարող չգրել այս մասին, քանի որ իմ դպրոցական տարիներին երբևէ նման գեղեցիկ ծրագրի, որ նվիրված լինի գրականությանը, ականատես չեմ եղել: Այսօր ուրախ եմ բոլոր այն աշակերտների համար, ովքեր հնարավորություն կստանան վայելելու ևս մեկ հիշարժան օր իրենց կրթօջախում: Անցնենք ցերեկույթի <<պատրաստական>> մասին: Վաղ առավոտից բոլորը, սկսած տնօրենությունից, պատրաստվում են մեծ միջոցառմանը. բոլորն այս ու այն կողմ են վազվզում, վերջին փորձերն են անում, կրկնում են իրենց բառերն ու տրամադրվում: Դպրոցն ուղղակի շողշողում է մաքրությամբ ու թարմությամբ: Կցանկանայի նշել նաև այն, որ միջոցառումը, բացի ասմունքի ցերեկույթ լինելուց, նաև արվեստի ցերեկույթ է, ինչու, քանի որ միայն ասմունքելով ոչինչ չի սահմանափակվում. մի տեղ տիկնիկային թատրոնն է, մեկ այլ տեղ` պարային հարթակը, մի այլ վայրում` նկարների ցուցադրություն, որոնք էլ եզրափակվում են ասմունքի մեծ բեմով: Ի դեպ, այսօր մենք շատ-շատ անվանի հյուրեր ենք ունենալու: Ահա, արդեն մի քանի մեքենաներ կայանեցին դպրոցի բակում: Բոլորը զգաստացան. հյուրերն էին: Նրանք` մեկը մյուսի հետևից մտան դպրոց, ուր նրանց բազում անակնկալներ էին սպասում: Ահա նրանց մեջ տեսա անվանի դերասան Գուժ Մանուկյանին, այնտեղ Էվելինա Շահիրյանն է կարծես. ինչպես կարելի է վերջինիս չճանաչել, ինչպես միշտ, նա հրաշալի է: Այն կողմում տեսնում եմ նախարարության ներկայացուցիչներից մեկին: Զարմացած եմ, չեմ թաքցնում: Այստեղ, մեզ հետ միասին, մեկ հարկի տակ են մեր երկրի իսկական արտիստները: Իրոք որ հ ... Կարդալ ավելին »
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 894 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 08.03.2013 | Մեկնաբանել են` (0)


Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մարտ ամսվա երրորդ հինգշաբթի օրը կմեկնարկի <<Կենգուրու>> միջազգային մաթեմատիկական մրցույթը: Հայաստանի բոլոր դպրոցները նախօրոք տեղեկացվում են մրցույթի մասին: Իհարկե, շատ են շնորհալի երեխաներն ու հետևաբար, նրանց ծնողներն են կցանկանան տեղեկանալ մրցույթի անցկացման մասին: Բոլոր տեղեկությունները կարող եք ստանալ <<Կենգուրու>>-ի պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով`http://kangaroo.am/about_Kangaroo.htm :
 Քանի որ մեր դպրոցը ևս մասնակցում է ամենամյա մրցույթին, որոշեցինք ինչ-որ կերպ օգտակար լինել մեր ապագա մասնակիցներին: Երեխաները կարող են նաև լուծել նախորդ տարիների առաջադրանքները, ինչը նրանց ավելի լավ կօգնի պատրաստվել մրցույթին: Խնդիրները կարող եք տեսնել այս հղումով`http://kangaroo.am/problems.htm : Հաջողություն մաղթենք մեր <<պատվիրակներին>>:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1799 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 05.02.2013 | Մեկնաբանել են` (0)

Ուսոնողի տոն
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 850 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 18.11.2012 | Մեկնաբանել են` (0)

սեպտեմբերի 1
Վերջ: Այսօր օգոստոսի 31-ն է`ամառային հանգստի վերջին օրը: Յուրաքանչյուրն անցկացրեց իր երեք ամիսները յուրովի` ծովափին. լեռներում, անտառում, ինչու չէ նաև քաղաքում`տանը: Ամենքս արդեն ևս մի գեղեցիկ հուշերի շարան ենք հյուսել 2012-ի ամառային արձակուրդի վերաբերյալ: Ինչևէ, հանգստացանք: Ժամանակն է կրկին աշխատելու: Վաղը գալիս է սեպտեմբերը` իր հետ բերելով աշխատանքային առօրյան: Սեպտեմբերի մեկն է գալիս`գիտելիքի օրը: Բոլորն արդեն կատարել են իրենց գնումները`վերնաշապիկներ, շապիկներ, մուգ տաբատներ, գուլպաներ, մեծ պայուսակներ գրիչ-մատիտներ,մի խոսքով 50.000 դրամի պատմությունն էլ ավարտվեց :) Իսկ ինչ է կատարվելու համալսարաններում..օօօօօօ...հագուստեղենի շքերթ`բարձր կոշիկներ,կարճ ջինսե տաբատներ, երկար շրջազգեստներ,նեղ շապիկներ,կլաչ,սումչկա,պորտմանչիիիիկ և իհարկե ամենուր հնչող <<վախ,էս ինչ լավն ես>>, <<Լսիիիի էս ոնց ես փոխվել>>, <<Կոշոներդ վերջն են>> արտահայտություններ :) Ինչևէ,անկախ ամեն ինչից մենք սիրում ենք ուսումնական կյանքը, չէ որ վերջապես կկարգավորվի մեր առօրյան, կաշխատենք ռեժիմով, ժամացույցին ավելի հաճախ կնայենք  ու վերջապես կիմանանք, թե այսօր ամսի քանիսն ու շաբաթվա որ օրն է, կսկսենք կրկին սրտատրոփ սպասել շաբաթ-կիրակիներին ու չսպասել ծանրաբեռնված երկուշաբթիներին :) Շնորհավոր սեպտեմբերի 1:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 997 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 31.08.2012 | Մեկնաբանել են` (0)


 Իսկ երբևէ մտածել եք, որ մենք ևս կարող ենք ունենալ ... Կարդալ ավելին »

Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 973 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 16.07.2012 | Մեկնաբանել են` (0)

Ըստ շրջանառվող լուրերի և դպրոցի աշակերտուհիներից մեկի`Նելլիի`մեզ հաղորդած տեղեկության` սեպտեմբեր ամսվանից մեր դպրոցը ավագ է դառնալու: Հայտնի չէ, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ կարող եմ ասել, որ դպրոցի բոլոր պայմանները լիովին համապատասխանում են ավագ դպրոց ունենալու պահանջներին` մեծ` 2 մասնաշենքով երեքհարկանի շինություն, ընդարձակ ու լուսավոր դասասենյակներ, հարմարավետ գույք, մեծ ճաշարան, ֆիզկուլտուրայի և հանդիսությունների հիանալի դահլիճներ և ամենակարևորը` ուսուցչական փորձառու կազմ: Ինչ վերաբերում է ջեռուցման համակարգին, ապա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում. դպրոցի մի մասն արդեն ջեռուցման համակարգ ունի:

Հ.Գ. Ամեն դեպքում սպասենք գալիք ուսումնական տարվան և ամեն ինչ կտեսնենք, քանի որ այժմ ոչինչ հստակ չենք կարող ասել:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 917 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 21.05.2012 | Մեկնաբանել են` (0)

թեստեր
 Համալսարաններում արդեն սկսվել է միասնական քննությունների դիմում-հայտերի ընդունումը: Ընդունող հանձնաժողովն աշխատելու է մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը: Դիմում-հայտը լրացնելու համար դիմորդին անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր)
  • Դպրոցից աշակերտին տրված տեղեկանք
  • վեց լուսանկար` 3/4 չափի հարաբերությամբ (ցանկալի է, որ անուն-ազգանունը գրված լինի լուսանկարների հետևամասում)
Սրանք հանձնելուց և դիմում-հայտը լրացնելուց հետո ձեզ կհանձնեն ստացական:
Եվս մեկ անգամ տեղեկացնեմ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն լրացրել դիմում-հայտերը. ընդունող հանձնաժողովն աշխատում է առավոտյան ժամը 9:00-ից մինչև ժամը 17:00` 14:00-15:00 ընդմիջմամբ:
Ուշադիր լրացրեք ձեր դիմում-հայտերը, քանի որ դրանցից մեծ բան է կախված: Մաղթում ենք հաջողություն:
 Ինչ վերաբերում է 9-րդ դասարանների քննություններին, ապա դրանց մեկնարկը կտրվի մայիսի 26-ից:Քննությունների անցկացման աղյուսակը կարող եք տեսնել այստեղ:


Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1023 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 21.05.2012 | Մեկնաբանել են` (0)

1 2 3 »