Գլխավոր էջ » Հետաքրքիր

ֆուտբոլ

Քանի որ աշխարհն ապրում է ֆուտբոլային տրամադրությամբ, մենք էլ փորձեցինք անմասն չմնալ և մեր ձևով անդրադառնալ ֆուտբոլային թեմաներին: Խոսելու ենք ֆուտբոլային ռեկորդների մասին, բայց ոչ ավանդական ամենագեղեցիկ գոլ, ամենաթանկ ֆուտբոլիստ կամ ամենամեծ ստադիոն, այլ....հիմա կտեսնեք:

1. Ամենակարճ ֆուտբոլային հանդիպումը

Հանդիպումը տեղի է ունեցել Բուլղարիայում ՝ Բուլղարիայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում: Այն տևել է ընդամենը 4 րոպե, քանի որ, ինչպես հայտնում են աղբյուրները, խաղի սկզբից 4 րոպե անց մրցող թիմերից մեկը դաշտում ուներ ընդամենը 6 խաղացող, իսկ համաձայն տեղի կանոնների, խաղը չի կարող շարունակվել, եթե թիմերը դաշտ են դուրս եկել 7-ից քիչ խաղացողներով: Բանն այն է, որ ի սկզբանե թիմերը խաղը սկսել էին արդեն իսկ քիչ ֆուտբոլիստներով՝ յուրաքանչյուրը 8-ական խաղացողներով, քանի որ հիմնական մասը վնասվածքներ էր ստացել ու մասնակցել ուղղակի չէր կարող: Իսկ արդեն խաղի ընթացքում թիմերից մեկի 2 ֆուտբոլիստներ ևս ստացան վնասվածքներ, և քանի որ նրանց փոխարինելու հնարավորություն այլևս չկար, գլխավոր մրցավարը ստիպված եղավ դադարեցնել հանդիպումը: Ուշագրավն այն է, որ խաղն ավարտվեց 3-0 հաշվով՝ թիմերից մեկի հաղթանակով: Ա՜յ քեզ գոլառատ հանդիպում, այն էլ 4 րոպեում:

2. Ամենաերկար ֆուտբոլային հանդպիումը

Ամենաերկար ֆուտբոլային հանդիպումն էլ, հարգելիներս, տեղի է ու ... Կարդալ ավելին »

Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 4559 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 04.07.2014 | Մեկնաբանել են` (0)

1. Ձախակողմյան գրելաձևը, որ « հայելային» են կոչում, հոգեբանության մեջ ստացել է «Լեոնարդոյի ձեռագիր»  անվանումը: Լեոնարդո դա Վինչին հենց այդպես էր գրում իր բոլոր գրությունները, որն ավելի է բարդացնում դրանց վերծանումը:

2. Նապոլեոն Բոնապարտը իր ողջ կյանքի ընթացքում փոխել է իր ձեռագիրը, որը տարեցտարի դառնում էր ավելի ու ավելի անընթեռնելի ու խրթին:

3. Պուշկինի ձեռագիրը կարելի է անվանել «արագագիր»  ինչ-որ տեղ, որով երբևէ չեն հիացել ոչ նրա ծնողները, ոչ էլ ուսուցիչները. Այդպիսի ձեռագիր ունենալը մի փոքր անհամարմար էր այն ժամանակ:

4. Իր ձեռագրի գեղեցկությամբ աչքի չի ընկել նաև Նիկոլայ Գումիլևը:

5. Լերմոնտովը նույնպես հաճախ էր փոխում ձեռագիրը, և անգամ երբ ջանում էր գեղեցիկ ու հավասար գրել, նրա տողերը միշտ վերև էին ստացվում , իսկ տառերը կամ ներքևում էին կամ էլ վերևում: Նրա ձեռագիրը դիտվել է որպես տիպիկ նյարդային անհատի ձեռագիր:

6. Բեթհովենի 9-րս սիմֆոնիան տպագրվել է գրվելուց 2 տարի անց միայն: Խնդիրն այն էր, որ Բեթհովենի սիրելի օգնականը, որն արտագրում էր նրա ձեռագրերը, մահացավ, ու նրա երկու այլ օգնականներն ուղղակի չէին կարողանում վերծանել հանճարի խայտառակ ձեռագիրը:

7. Չերչիլի «Էպիստոլյան ձեռագրերը»   ... Կարդալ ավելին »

Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1810 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 02.03.2014 | Մեկնաբանել են` (1)

cujc
 Ձեր ուշադրությանն եմ ցանկանում ներկայացնել մինչև 2013 թվականը տեղի ունեցած մի շարք ապսամբությունների, ցույցերի ու քաղաքացիական բախումների մի քանի լուսանկարներ: Դրանք ցույց են տալիս մարդու ՄԱՐԴԿԱՅԻՆ վերաբերմունքն իր նմանի հանդեպ:
 Լուսանկարներին նայելով ակամայից մտածում ես, որ բոլորս էլ նույնն ենք՝ 
անկախ ազգային, տարիքային, սեռային ու կրոնական պատկանելությունից: Նայում ու հասկանում ենք, որ բացի միմյանց վնասելուց, ցավ պատճառելուց, վախի մթնոլորտ ստեղծելուց մենք կարող ենք ուղղակի աջակցել միմյանց, օգնել, սատարել, ինչպես երեխան քաղաքացիական ծառայողին, ինչպես կինը ոստիկանության աշխատակցին: Նայում ենք ու մտածում, թե ինչպես կարող են միևնույն երկրում ապրող մարդիկ դուրս գալ միմյանց դեմ, ինչպես կարող են քաշքշել ու վիրավորել իրար, և դա միայն ամենամեղմ դեպքերում: Եվ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ աշխարհիս երեսին ամենավտանգավոր արարածը դեռևս շարունակում է մնալ հենց ինքը մարդը: Կենդանական աշխարհում և ոչ մի կենդանի չի ուտում իր նմանին. երբևէ տեսե՞լ եք, որ առյուծը ցանկանա ուտել մեկ այլ առյուծի: Իսկ մարդն ամեն քայլափոխի ոչնչացնում է իր նմանին: Եվ հենց մարդն էլ կտանի աշխարհը կործանման , եթե մի պահ կանգ չառնի ու չգիտակցի, որ արդեն բավ է:  
Եկեք փոխվենք, ու լինենք այս մարդկանց նման, որոնք վախենալու արտաքինով ոստիկանին ուղղակի կարող են ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1729 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 09.01.2014 | Մեկնաբանել են` (0)

92-ը շնորհավորում է իր բոլոր աշակերտների ու ուսուցչական ողջ անձնակազմի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում է նորանոր բարձունքներ ու ձեռքբերումներ, նոր հաղթանակներ, հրաշալի միջոցառումներ ու ուրախ ընտանեկան միջավայր բոլորի համար, չէ՞ որ դպրոցը մեր երկրորդ տունն է: Բարի գալուստ, 2014 թվական, մենք սպասում ենք քեզ:
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1195 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 31.12.2013 | Մեկնաբանել են` (0)

1.       Բեթհովենի ուսուցիչը նրան միանգամայն անտաղանդ էր համարում: Ասում էր՝ բանի պետք չէ:  Բայց արի ու տես, որ Բեթհովենը ոչ թե բանի պետք չէր, այլ ամբողջ աշխարհին էր պետք:
2.       Բժշկությունը թողած Դարվինի մասին հայրն ասում էր. <<Քեզ ոչինչ չի հետաքրքրում բացի շներ ու առնետներ որսալուց>>:
3.       Վոլթ Դիսնեյը թերթի խմբագրությունից հեռացվել էր՝ բավարար գումար չունենալու պատճառով:
4.       Մինչև չորս տարեկանը Էնշտեյնը չէր խոսում: Ուսուցիչը նրան նկարագրում էր, որպես ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 933 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 15.11.2013 | Մեկնաբանել են` (0)

քուն
Բոլորս քնում ու երազներ ենք տեսնում, հաճախ չենք քնում մեզ տանջող մտքերից, երբեմն էլ քնում ենք շատ քիչ կամ ընդհանրապես չենք քնում: Իսկ հանճարները քնում ու հայտնագործում են անգամ քնի մեջ: Ներկայացնում եմ Ձեզ գլուխգործոցներ ու հայտնագործություններ, որոնք իրենց ծնունդն առել են հեղինակների «քնած» ուղեղներում:
  • Մենդելեևիի քիմիական տարրերի աղյուսակը:
Ասում են՝  Դմիտրի Մենդելեևը մինչ աղյուսակը հայտնագործելը 3 օր շարունակ առանց հանգստի աշխատել է: Որոշել է մի փոքր հանգստանալ ու աչքերը փակել է: Եվ մի 17 ժամ հանգիստ քնելու փոխարեն, որ սովորական մարդկանց հետ պատահում է մի քանի օրվա անդադար աշխատանքից հետո, Մենդելեևն իր երազում տեսնում է քիմիական տարրերի դասավորության աղյուսակը, որը պիտի փոխեր ողջ քիմիական աշխարհը: 20 րոպե անց նա վեր է թռչում իր տեղից ու արագ-արագ սկսում կազմել աղյուսակը:  ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1171 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 14.11.2013 | Մեկնաբանել են` (2)

Գովազդ
 Գովազդային ընդմիջման ժամանակ բացի պարապ նստելուց ու հոլովակների տևողության րոպեները հաշվելուց կարելի է շատ ավելի օգտակար գործեր անել: Եկեք փոքրիկ ցուցակ կազմենք: Եվ այսպես, ինչ կարելի է անել, երբ մեր սիրելի հաղորդումը, ֆիլմը կամ ծրագիրն ընդմիջվում են գովազդային հոլովակներով: Մենք գիտենք , որ ցանկացած գովազդային ընդմիջում այսօր կարող է տևել մինչև 5 րոպե: Համաձայնեք, որ 5 րոպեն քիչ չէ մի որևէ օգտակար բան անելու համար.
  • Կարելի փոքրիկ`5 րոպեանոց թարմացնող ֆիզիկական վարժություններ կատարել: Ով է ասել, որ հեռուստացույց դիտելիս անպայման պետք է պառկած լինել բազմոցին:
  • Իսկական ժամանակն է աղբը թափելու: Երեկոյան կողմ, երբ արդեն ողջ օրվա աղբը հավաքվել է , կարելի է մի քանի րոպեում այն թափել և դրանով դուք կխնայեք առավոտյան ժամանակից:
  • 3-ից 5 րոպեում կարելի է հավաքել ողջ սենյակը, որտեղ գտնվում եք:
  • Գնացեք խոհանոց ու մի բաժակ ջուր խմեք: Հասարակ խմելու ջուրը շատ օգտակար է օրգանիզմի համար:
  • Սենյակի փոշիները մաքրեք: Հենց հեռուստացույցից էլ կարող եք սկսել:
  • Եթե առավոտյան որևէ տեղ ունեք գնալու, կամ աշխատանքի եք կամ էլ դպրոց պիտի գնաք, պատրաստեք գովազդային ընդմիջման ժամանակ փոքրիկ սենդվիչներ, տեղավորեք դրանք սառնարանում և առավոտյան այլևս կարիք չի լինի դրա վրա ժամանակ վատնելու:
  • Այս մի կետը հատկապես դուր կգա աղջիկներին ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1204 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 09.10.2013 | Մեկնաբանել են` (0)

էսքիզներ
Թե մեր առօրյայում, թե գործնականում հաճախ կարող ենք հանդիպել էսքիզ և գծագիր բառերին: Ինչպես բառերն են տարբեր, այնպես էլ տարբեր են դրանց գործառույթներն ու ստեղծման ճանապարհները: Իսկ դուք գիտեք`որոնք են էսքիզների ու գծագրերի տարբերությունները: Եթե ոչ, ապա շարունակեք կարդալ:
 Էսքիզներ մարդիկ սկսել են նկարել դեռ շատ վաղուց: Կարելի է ասել, որ էսքիզն էլ իր հերթին նկարչության մի տեսակ է: Էսքիզը թղթին նկարված գունավոր կամ սև ու սպիտակ պատկեր է, որը համապատասանում է նկարված երևույթին կամ առարկային: Էսքիզներն արվում են ձեռքով և այսպես կոչված աչքաչափով: Դրանք մինչև վերջնական տեսքի բերելը հեղինակը հնարավորություն ունի նոր մտքեր, լուծումներ ու շտկումներ կատարելու, ինչը չի արվում գծագրերի դեպքում: Գծագիրն ունի հստակ պլան`պատկերել տվյալ մարմինը ճիշտ այնպիսին, ինչպիսին այն կա: Գծագրի մի տարբերությունն էլ դա է, որ այն ամբողջությամբ ու բոլոր հատկանիշներով պետք է համապատասխանի պատկերվող առարկային: Հենց էսքիզների միջոցով էլ արվում են գծագրերը, բայց գծագիրը որպես այդպիսին էսքիզ չէ, դրանք տարբեր բաներ են, բայց մինչև գծագիր դառնալը այն ունենում է որոշակի էսքիզներ: Գծագրերն արվում են գծագրական գործիքների միջոցով ու հստակ չափերով, ինչը չես ասի էսքիզների մասին, քանի որ չափագրումներում հեղինակն ազատ է էսքիզ ստեղծելիս:
Այլ կերպ ասած`էսքիզը արագ կատարվող ազատ նկա ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 3061 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 15.09.2013 | Մեկնաբանել են` (0)

92
Ինչպես գիտենք, գոյություն ունեն ժամացույցի տարբեր տեսակներ`պատի, ձեռքի, գրպանի, էլէկտրոնային, ջրակայուն և այլն: Նշված տեսակներն իհարկե արդեն պարզ է, որ ի հայտ են եկել վերջին ժամանակներում: Իսկ ինչպիսին են եղել նախորդ դարերում ծնունդ առած ժամացույցները:
 Ժամացույցի նախատիպը ևս բաղկացած է եղել մի քանի տեսակներից` արևային, ջրային, ավազային նաև կրակի ժամացույցներ: Նշվածներից ամենաառաջինը, սակայն, եղել է արևային ժամացույցը: Ստացվում է, որ ժամացույցների բոլոր տեսակների նախապապը եղել է արևային ժամացույցը: Ինչպիսի տեսք է ունեցել այն և ինչպես է աշխատել: Կարծում եմ` մեզնից յուրաքանչյուրն էլ գոնե մի անգամ տեսել կամ լսել է արևային ժամացույցի մասին: Եվ այսպես` արևային ժամացույցն իր կառուցվածքով բավականին հասարակ ու պարզ է. սկզբնականում հողի մեջ ամրացված մի սյուն է եղել, որի շուրջ նկարված է եղել ժամատախտակ: Սյան շողքն արտացոլում էր օրվա տվյալ ժամը: Հետագայում հողի մեջ խրելու փոխարեն սկսեցին հատուկ հարթակներ պատրաստել ժամացույցի համար: Աստիճանաբար սկսեցին նաև ստեղծել շարժական ժամացույցներ, որոնք պատրաստվում էին փղոսկրից կամ բրոնզից:
ժամացույց
 Եղել են նաև այնպիսի արևային ժամացույցներ, որոնք կարելի է նաև անվանել գրպանի ժամացույց, քանի որ դրանք փոքր էին, օվալաձև, իսկ սլաքը պատրաստված էր խոզի պոչից: Բայց քանի որ ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 2879 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 15.09.2013 | Մեկնաբանել են` (0)


 Այսօր հարցումների տված արդյունքների հիման վրա կփորձենք պարզել մեր կայքի հասանելիության, հարմարավետության ու օգտակարության մակարդակները: Կայքի ստեղծման օրվանից ի վեր օգտատերերը քվեարկել են կայքի համապատասխան բաժնում, որի արդյունքում մենք ունենք արդեն վիճակագրական տվյալներ: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այս մի քանի տարիների ընթացքում կազմված տվյալները: Ուրեմն այսպես`
 Ինչպես կգնահատեիք մեր կայքը հարցին քվեարկած օգտատերերի ընդհանուր թիվը ներկա պահին կազմում է 187 մարդ, որոնցից
  • 108-ը տվել են գերազանց գնահատական (57%)
  • 50 գնահատել են որպես լավ (26%)
  • 21-ը համարում են, որ կայքը լավը չէ (11%)
  • իսկ 8-ի կարծիքով կայքը շատ վատն է (4%)
Հարցման արդյունքը ցույց է տալիս, որ քվեարկողների կեսից ավելին`57 տոկոսը, գոհ է կայքի աշխատանքից: Եթե արդյունքը չանցներ 50 տոկոսը, ապա մեր վիճակը վատ էր լինելու: Անցնենք առաջ:
 Կայքի առաջարկներն ու նորությունները հարցին պատասխանել են 108 օգտատերեր, որոնցից
  • 65-ը դրանք գնահատել են լավ (60%)
  • 24-ը դրական (22%)
  • 19-ի կարծիքով էլ դրանք այնքան էլ թարմ չեն (17%)
 Արդյունքը ցույց է տալիս, որ 60 տոկոսը միայն գոհ է մնացել առաջարկված լուրերից ու նյութերից, իսկ 40 տոկոսը ոչ դժգոհ է, ոչ էլ գոհ:
 Ավագ դպրոցների ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 858 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 01.08.2013 | Մեկնաբանել են` (0)

զատիկ
 Քրիստոս հարեաւ ի մեռելոց-Օրհնեալ է հարութիւնն Քրիատոսի...Այս տողերով ենք այսօր մենք ողջունում միմյանց, քանի որ այսօր Քրիստոսի հարությանն տոնն է` մեր ամենասիրելի տոներից մեկը: Այսօր յուրաքանչյուր ընտանիքում վառվում է եկեղեցուց բերված մի մոմ, ներկվում են կարմիր գույնով հավկիթներ ու տոնական ուտեստներ են պատրաստվում: Եղանակն ուղղակի հիանալի է, տոնին տրամադրող: Մասնակցենք պատարագին, գինի խմենք, շնորհավորենք միմյանց, հավկիթներով խաղ խաղանք, պարտվենք ու հաղթենք, ընտանեկան սեղանի շուրջ տոնական ճաշի մասնակցենք: Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ:
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1149 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 31.03.2013 | Մեկնաբանել են` (0)


Հսկայական փայտե քաղաքներ:
Նյու Յորքից Տոկիո, Սան Ֆրանցիսկոյից Հոնկ Կոնգ, Մայամիից Մեխիկո. հենց այս խոշոր մեգալոպոլիսներն այսօր շունչ են առել փայտե շենքերի միջոցով: Փայտե քաղաքների հեղինակն ամերիկացի քանդակագործ Ջեյմս Մկնաբն է:Նա ստեղծում է քաղաքներ փայտի տարբեր տեսակներից, կառուցում է ամենատարբեր բարձրություն ունեցող շենքեր ու շինություններ:

Մանր ապակե կտրոներ: Լոնդոնում ապրող մի ծրագրավորող իր կյանքի վերջին երկու տարիները նվիրել է վիտրաժային ապակիների ամենատարբեր ու հազարավոր կտորներից աշխարհի ֆիզիկական քարտեզ ստեղծելուն, ու դա նրա մոտ իրոք ստացվել է: Նա քառասուներեքամյա Քրիս Չեմբեռլենն է, որի հսկայական խճանկարն ունի 3,18х2,18 մետրանոց չափեր ու կազմված է ավելի քան 330,000 հազար փոքրիկ ապակե կտորներից, այնքան փոքրիկ, որքան մարդու եղունգի կեսն անգամ:Նա քսանմեկ ամիս է աշխատել պատկերը ստանալու վրա, կարողացել է ոչ միայն ուրվագծել մայրցամաքներն ու օվկիանոսները, այլև ապակիների գունային գամմայով հստակորեն արտահայտել օվկիանոսների խորություններն ու ցամաքային լեռները: Այսօր նա արդեն ավարտել է աշխատանքն ու անվանել այն "Jewel of the Universe”, այսինքն` աշխարհի գանձ, և պատրաստվում է այն վաճառել 380,000$-ով:

Թղթե շինություններ: Հայտնի բրիտանացի նկարիչ Քրիս Գիլմորը կարողացել է ստանալ աշխարհի տարբեր տեղանքների ու հայտնի շինությունների մանրակերտները`օգտագործելով միայն սոսինձ ու ստվարաթղթե տուփերի հատվածներ: Նա այնքան մանրակրկիտ է աշխատել դրանց վրա, որ ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 941 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 22.03.2013 | Մեկնաբանել են` (0)


 Աշխարհի ամենականաչ փողոցը:
Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի խոշոր քաղաք Պորտու Ալեգրիայում է գտնվում աշխարհի ամենականաչը համարվող Ռուա Գոնսալու դը Կարվալիո անունը կրող փողոցը: Երկու կողմերից փողոցը շրջապատված է բարձր ծառերով: Թվում է, թե ցանկացած փողոցի մայթերին էլ կան ծառեր, և զարմանալու ոչինչ չկա, սակայն այդ ծառերի բարձրությունը հասնում է մոտ յոթհարկանի շենքի բարձրությանը, ու եթե նայելիս լինենք փողոցին վերևից, ապա կտեսնենք կանաչ ծածկույթի նմանվող մի երկար հատված: Փողոցն ունի մոտ 500մ երկարություն, իսկ ծառերն ունեն արդեն 83 տարվա պատմություն: Առաջին անգամ սրանք տնկել են փողոցի հարևանությամբ գտնվող գարեջրատանն աշխատող գերմանացիները:

  Աշխարհի ամենափոքր գիրքը: Աշխարհի ամենափոքր գիրքը ստեղծվել է Ճապոնիայում, որն ունի "Shiki no Kusabana" անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է <<Տարվա չորս եղանակների ծաղիկները>>: Գիրքն ունի 0.75մմ լայնություն և նույնքան էլ բարձրություն: Նրա պատրաստումը տևել է ութ ամիս: Գրքում կարելի է գտնել ինֆորմացիա Ճապոնիայի ցանկացած ծաղկի մասին: Գիրքն այնքան փոքր է, որ անգամ ակնոցով հնարավոր չէ տեսնել գրքի պատկերները: Որպեսզի կարողանաք պատկերացում կազմել գրքի   չափերի մասին, համեմատական կարգով առաջարկվում է ասեղի անցքը: Այսօր գիրքը գտնվում է Տոկիոյի թանգարաններից մեկում:
... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 2706 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 21.03.2013 | Մեկնաբանել են` (0)

Մարտի 8
  Շնորհավորում ենք աշխարհի ամենաքնքուշ ու ամենաբարի էակների`կանանց միամսյակը`ցանկանալով ժպիտներ, երջանկություն, կյանք ու սեր: Մենք ձեզ սիրում ենք և ուրախ ենք, որ մեր կողքին եք:
 Հ.Գ. Այսօր ես մայրկիս ու տատիկիս իմ ձեռքով պատրաստած բացիկներ եմ նվիրել, իսկ դու
՞ք:
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 858 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 08.03.2013 | Մեկնաբանել են` (0)

1 2 3 »