Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 12 » 12.12.12` խորհրդանշական օր, երազանքների տարափ
18:39 12.12.12` խորհրդանշական օր, երազանքների տարափ | |
Այսօր այն եզակի օրերից մեկն է, երբ տարեթիվն ու ամսաթիվը համընկնում են միմյանց`12.12.12թ.: Նման դեպքեր հարյուր կամ հազար տարին մեկ են լինում: Մեզ բախտ է վիճակվել լինելու այն երջանիկների թվում, ովքեր ապրել են 01.01.01-ից մինչև 12.12.12 <<գոլդ>> օրերը: Պարծենալու տեղ ունենք, ինչ խոսք: Եվ քանի որ այս տարի էլ ապրում ենք այդ <<գոլդ>> օրերից վերջինը,եկեք բոլորս միասին պահենք մեր ամենանվիրական ցանկություններն ու երազանքները, ու թող Աստսծո կամոք դրանք ի կատար ածվեն: Եկեք այս հրաշալի օրը նամակներ գրենք մեր շատ սիրելի Ձմեռ պապիկին, ամրագրենք այս ամսաթիվը դրանց վրա ու թողնենք որպես հուշ կայքի այս էջում: Իսկ ամսաթիվը կմնա ամուր իր անկյունում ու ամեն անգամ մեզ կհիշեցնի մեր անցյալի ևս մի օրվա մասին: Դե ինչ, գնացինք, սկսում ենք նամակներ գրել Ձմեռ պապիկին, գրում ենք մեկնաբանություններում:
| |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |