Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 19 » 7 ամենատարօրինակ մարդիկ
18:50
7 ամենատարօրինակ մարդիկ
7 ամենատարօրինակ մարդիկ
1. Տղամարդ, որը բացարձակապես ցուրտ չի զգում
 Նրա անունը Դեյվիդ Բլեյն է: Վերջինիս օրգանիզմը բացարձակապես չի զգում ոչ ցուրտ, ոչ մրսածություն անգամ ամենաէքստրեմալ իրավիճակներում: Դրա վառ ապացույցն են արդեն մի քանի անգամ ընդամենը մեկ վարտիքով ձյունապատ լեռների գագաթները բարձրանալն ու երկար ժամանակ սառույցի վրա պառկած մնալը: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրա օրգանիզմը ոչ մի փոփոխություն չի կրում նման իրավիճակներում, նա կարծես անտարբեր լինի ցրտի նկատմամբ: Գիտնականները դեռևս չեն կարողանում հստակորեն բացատրել այդ հազվագյուտ երևույթը: Փաստորեն, նա կարող է մի վարտիքով բարձրանալ լեռան գագաթը, այն ժամանակ, երբ մենք լեռան ճանապարհին սառչում ենք:
2. Երեխա, որը չի կարողանում քնել
 Նա Ռեթ Լամբն է, երեքամյա փոքրիկը, որն առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից: Բայց դա միայն առաջին հայացքից, քանի որ փոքրիկն ուղղակի չի քնում, չի կարողանում քնել: Նա օրվա 24 ժամն էլ ակտիվ է, հոգնածություն չի նկատվում նրա մոտ ու քնի կարիք չի զգում: Բժշկական հետազոտությունների արդյունքում, սակայն, չհաջողվեց պարզել, թե ինչը կարող էր հանգեցնել դրան: Միայն խոր զննումների ու հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ տղան նյարդային համակարգի յուրահատուկ կառուցված ունի, այնպես, ինչպես և գլխուղեղի որոշ ֆունկցիաների հատուկ կառուցվածք, որոնց աշխատանքի հետևանքով էլ Ռեթն ուղղակի չի կարողանում քնել: Բժիշկներին, իհարկե, այնքան չի զարմացնում երեխայի չքնելու փաստը, որքան այն, որ նրա առողջականի հետ կապված որևէ խնդիր չկա. փոքրիկը միանգամայն առողջ է անգամ առանց քնելու:
3. Աղջիկ, որ ջրից ալերգիա ունի:
 Ավստրալուհի Էշլի Մորրիսը տառապում է հազվադեպ հանդիպող ալերգիայի տեսակով. նա ջրից ալերգիա ունի: Պատկերացրեք մի պահ, այն զգացնել է տալիս անգամ լոգանք ընդունելիս: Ալերգիան իրոք շատ է բարդացնում նրա կյանքը, ու երբեմն էլ հարց է առաջանում`ինչպես է նա կարողանում պահպանել իր մարմնի հիգիենան:
4. Աղջիկ, որը կարող է սնվել միայն Tic-Tac-ով
 Բան այն չէ, որ այդ աղջիկը ցանկանում է նիհարել կամ էլ գլխի հետ կապված խնդիրներ ունի, բնավ, պարզապես նա ուրիշ ոչինչ չի կարող ուտել ինչ-որ անհասկանալի պատճառներով: Նրա անունը Նատալի Կուպեր է, նա 17 տարեկան է: Աղջիկը սնվում է միայն Tic-Tac-ով, քանի որ վերջինիս ստամոքսը միայն այդ սնունդն է ընդունում: Անգամ ամենաթեթև սննդի տեսակից նրա վիճակը վատանում է: Բժիշկները լուծում են գտել աղջկան կերակրելու. հատուկ խողովակների միջոցով նրան սննդային կոնցենտրատներով կերակրում են:
5. Կին, որը hi-tech-ից ալերգիա ունի
 Խոսքը Դեբբի Բերդի մասին է, մի կնոջ, ով էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ ալերգիա ունի: Նրա համար վտանգ են ներկայացնում հասարակ բջջային հեռախոսը, միկրոալիքային վառարանը և այլն: Նրա տանը էլեկտրամագնիսականություն ունեցող ոչ մի իր հնարավոր չէ գտնել: Նա նաև քաղաքում չի կարող ապրել: Բերդի ապրելու իդեալական պայմանները էլեկտրականությունից զուրկ վայրերն են:
6. Աղջիկ, որ ծիծաղելիս կորցնում է գիտակցությունը
 Նա կորցնում է գիտակցությունը, ոչ միայն այն ժամանակ, երբ ծիծաղում է, այլ նաև հուզվելու, վախենալու , զայրանալու ժամանակ: Դրան գումարվում է նաև ևս մեկ հիվանդություն. աղջիկը կարող է քնել ցանկացած պահի, ցանկացած տեղում: Նրա անունը Քեյ Անդերվուրդ է: Միայն այդ հիվանդությամբ, որի անունը նարկոլեպսիա է, այսինքն`անսպասելի քուն, Մեծ Բրիտանիայում տառապում են շուրջ 30 հազար մարդիկ:
7. Կին, որ երբեք ոչինչ չի մոռանում
 Նմանատիպ մարդիկ հանդիպում են, բայց այս 40ամյա կնոջ ունակություններն առանձնանում են: Եթե անգամ հարցնենք, թե օրինակ 1978թ ապրիլին նրա հետ ինչ է կատարվել, նա կպատմի ամեն ինչ այնքան մանրամասնությամբ, որ ձեզ կթվա, թե այդ ամենը մի քանի րոպե առաջ է պատահել նրա հետ: Նա հիշում է`ինչ է կարդացել, հիշում է բոլոր դեպքերը, երկխոսությունները, առհասարակ ամեն ինչ:
Դիտել են` 903 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]