Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 21 » Աշխարհի ամենա-ամենաները
22:27
Աշխարհի ամենա-ամենաները

 Աշխարհի ամենականաչ փողոցը:
Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի խոշոր քաղաք Պորտու Ալեգրիայում է գտնվում աշխարհի ամենականաչը համարվող Ռուա Գոնսալու դը Կարվալիո անունը կրող փողոցը: Երկու կողմերից փողոցը շրջապատված է բարձր ծառերով: Թվում է, թե ցանկացած փողոցի մայթերին էլ կան ծառեր, և զարմանալու ոչինչ չկա, սակայն այդ ծառերի բարձրությունը հասնում է մոտ յոթհարկանի շենքի բարձրությանը, ու եթե նայելիս լինենք փողոցին վերևից, ապա կտեսնենք կանաչ ծածկույթի նմանվող մի երկար հատված: Փողոցն ունի մոտ 500մ երկարություն, իսկ ծառերն ունեն արդեն 83 տարվա պատմություն: Առաջին անգամ սրանք տնկել են փողոցի հարևանությամբ գտնվող գարեջրատանն աշխատող գերմանացիները:

  Աշխարհի ամենափոքր գիրքը: Աշխարհի ամենափոքր գիրքը ստեղծվել է Ճապոնիայում, որն ունի "Shiki no Kusabana" անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է <<Տարվա չորս եղանակների ծաղիկները>>: Գիրքն ունի 0.75մմ լայնություն և նույնքան էլ բարձրություն: Նրա պատրաստումը տևել է ութ ամիս: Գրքում կարելի է գտնել ինֆորմացիա Ճապոնիայի ցանկացած ծաղկի մասին: Գիրքն այնքան փոքր է, որ անգամ ակնոցով հնարավոր չէ տեսնել գրքի պատկերները: Որպեսզի կարողանաք պատկերացում կազմել գրքի   չափերի մասին, համեմատական կարգով առաջարկվում է ասեղի անցքը: Այսօր գիրքը գտնվում է Տոկիոյի թանգարաններից մեկում:

  Աշխարհի ամենալավ հյուրանոցը: Մալդիվյան Ռանգալի և Ռանգանիֆինոլու կղզիները իրար միացնող տորգետնյա կամրջում է գտնվում աշխարհի ամենահրածալի հյուրանոցը: Հրաշագեղ համարներ, սպիտակաձյուն լողափներ, ջրային անմոռանալի տեսարան: Հյուրանոցի <<կորիզը>> ստորգետնյա ռեստորանն է, որ 5մ խորության վրա է գտնվում: Այստեղ կա ամեն ինչ իրոք անմոռանալի հանգստի համար:

  Աշխարհի ամենաթանկ ճանապարհը: Ռուսաստանում է գտնվում աշխարհի ամենաթանկ ճանապարհ: Այն կոչվում է "Новое Краснополянское шоссе", որի կառուցման համար ռուսական կառավարությունը նախատեսել էր ծախսել 227 միլիարդ ռուսական ռուբլի: Փողոցի կառուցումը պայմանավորված է Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի հետ: Այն իր ձևով ունիկալ է, քանի որ միավորում է միանգամից ճանապարհ երկաթգծի ու ավտոմեքենաների համար: Կառուցվող ճանապարհը պետք է կարողանա տեղափոխել ժամում 20 հազար մարդու: Այս թիվը պատահական չէ, քանի որ Օլիմպիական խաղերի ժամանակ պետք է մարդկանց արագ և հուսալի տեղափոխել խաղերի մարզական համալիրներ:
Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 2711 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]