Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 8 » Ասմունքի ցերեկույթ 92-ում (Vahan Teqeyan 92)
22:46
Ասմունքի ցերեկույթ 92-ում (Vahan Teqeyan 92)
Պոեզիա
Այսօր`մարտի 2-ին, մեր դպրոցում անցկացվում է ասմունքի մեծ ցերեկույթ: Ես չէի կարող դրան չմասնակցել ու չէի կարող չգրել այս մասին, քանի որ իմ դպրոցական տարիներին երբևէ նման գեղեցիկ ծրագրի, որ նվիրված լինի գրականությանը, ականատես չեմ եղել: Այսօր ուրախ եմ բոլոր այն աշակերտների համար, ովքեր հնարավորություն կստանան վայելելու ևս մեկ հիշարժան օր իրենց կրթօջախում: Անցնենք ցերեկույթի <<պատրաստական>> մասին: Վաղ առավոտից բոլորը, սկսած տնօրենությունից, պատրաստվում են մեծ միջոցառմանը. բոլորն այս ու այն կողմ են վազվզում, վերջին փորձերն են անում, կրկնում են իրենց բառերն ու տրամադրվում: Դպրոցն ուղղակի շողշողում է մաքրությամբ ու թարմությամբ: Կցանկանայի նշել նաև այն, որ միջոցառումը, բացի ասմունքի ցերեկույթ լինելուց, նաև արվեստի ցերեկույթ է, ինչու, քանի որ միայն ասմունքելով ոչինչ չի սահմանափակվում. մի տեղ տիկնիկային թատրոնն է, մեկ այլ տեղ` պարային հարթակը, մի այլ վայրում` նկարների ցուցադրություն, որոնք էլ եզրափակվում են ասմունքի մեծ բեմով: Ի դեպ, այսօր մենք շատ-շատ անվանի հյուրեր ենք ունենալու: Ահա, արդեն մի քանի մեքենաներ կայանեցին դպրոցի բակում: Բոլորը զգաստացան. հյուրերն էին: Նրանք` մեկը մյուսի հետևից մտան դպրոց, ուր նրանց բազում անակնկալներ էին սպասում: Ահա նրանց մեջ տեսա անվանի դերասան Գուժ Մանուկյանին, այնտեղ Էվելինա Շահիրյանն է կարծես. ինչպես կարելի է վերջինիս չճանաչել, ինչպես միշտ, նա հրաշալի է: Այն կողմում տեսնում եմ նախարարության ներկայացուցիչներից մեկին: Զարմացած եմ, չեմ թաքցնում: Այստեղ, մեզ հետ միասին, մեկ հարկի տակ են մեր երկրի իսկական արտիստները: Իրոք որ հրաշալի տոն է լինելու: Նրանք շրջում են դպրոցի շենքով, հերթով դիտում բոլոր բեմադրությունները: Արդեն դեպի բեմը տանող միջանցքում են, ուր նրանց ներկայացվելու էր Թեքեյանի մասին պատմող տեսանյութ: Անցնում ենք դահլիճ. լեփ-լեցուն է այն. ծնողներ են,, երեխաներ, հարազատներ, պատվավոր հյուրեր: Ժյուրին զբաղեցնում է իր համար նախատեսված տեղը`բեմին հենց դեմ դիմաց: Ամեն ինչ կարծես պատրաստ է, կարելի է արդեն սկսել: Մասնակիցներն ասմունքում են, գնահատվում , արժանանում ծափահարությունների: Միջավայրն այնքան լավն էր, որ չէի ուզում հեռանալ: Այդ ողջ ընթացքում ինձ կրկին աշակերտ զգացի իմ հարազատ պատերից ներս: Ինչևէ,  միջոցառումն ավարտին էր մոտենում, որից հետո հարգարժան հյուրերին սպասվում էր ճոխ հյուրասիրություն:
 Միջոցառման մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար կարող եք դիտել նաև նկարները:
Բաժին: Դպրոցական | Դիտել են` 889 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]