20:07 Մայիսի 25`ամառային արձակուրդի օր | |
Իսկ երբևէ մտածել եք, որ մենք ևս կարող ենք ունենալ մեր տոնը`դասերի ավարտի ու ամառային արձակուրդների տոնը: Մայիսի 25-ից սկսվում են ամառային արձակուրդները: Ինչու այս օրն էլ մեր տոնացույցում կարմիրով չնշենք? Ինչ պակաս տոն է որ, բոլորն էլ մեծ ուրախությամբ կտոնեն այն: Աշակերտներից յուրաքանչյուրը փորձում է այնպես անցկացնել ամառային արձակուրդը, որ հիշվող լինի և որը որ կլինի ամենահետաքրքիր արձակուրդը, որ երբևէ ունեցել է: Դե ոմանք գնում են գյուղ`տատիկ-պապիկի մոտ, ոմանք մեկնում են երկրից, ծով են գնում, ոմանք էլ հանգստանում են հենց իրենց տանը, իրենց հանգիստը փնտրում են հաստափոր գրքերում (չնայած վերջին տարբերակի հանգիստը շատ քչերին է հասու): Իսկ ահա ուսանողների համար ամառային արձակուրդը քիչ ավելի ուշ սկսվեց, բայց կարևորը, որ սկսվեց: Կարծում եմ այս ամառը իրոք ամենալավ ամառն է լինելու, հատկապես նրանց համար, ովքեր հենց այս տարի են ընդունվել բարձրագույն: Ամենախենթ, ամենագժոտ, ամենա-ամենա ամառը սպասում է ապագա ուսանողներին: Վստահ եմ, որ բոլորս էլ ամառային արձակուրդը անցկացնելու ենք շատ ուրախ և երբ աշակերտներն ու ուսանողներև գնան դասի, առաջին հարցը, որ իրար կտան, կլինի սա. -Իսկ դու որտեղ ես անցկացրել ամառային արձակուրդդ? Մարինե Խաչատրյան
| |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |