Գլխավոր էջ » 2011 Նոյեմբեր 4 » Փոխվել է դպրոցի տնօրենը
22:12 Փոխվել է դպրոցի տնօրենը | |
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար պետք էր ունենալ` 1.ՀՀ քաղաքացիություն, 2.բարձրագույն կրթություն, 3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) : Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են` 1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը, 4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ), 5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում), 6.աշխատանքային գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացվեն բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը անցկացվել է `ըստ կարգի: Մրցույթն արդեն անցկացվել է,և դպրոցն ունի արդեն նոր տնօրեն: | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |