Գլխավոր էջ » 2011 Ապրիլ 27 » Սուրբ Հարություն կամ Զատիկ
15:11 Սուրբ Հարություն կամ Զատիկ | |
Սուրբ հարության պատմությունը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո՝
երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի
մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով:
Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի
մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով տեսան, որ
քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք
տարակուսանքով ու զարմանքով այս ու այն կողմ էին նայում, երևում են երկու
հրեշտակներ՝ լուսավոր զգեստներով, և ասում.-Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ: Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը նույն հուսադրիչ և կենսատու լուրն է, որ տարածվում է մինչև այսօր աշխարհի չորս կողմերում: Տոնը հայության շրջանում:Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը Հայ առաքելական եկեղեցու
մեծագույն տոներից է և արտահայտումն է Աստվածորդու տնօրինական առաքելության և
մարդու փրկագործության նախախնամ խորհրդի:
| |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |