Գլխավոր էջ » 2014 Հունվար 9 » Ընդդիմացող մարդը
13:44 Ընդդիմացող մարդը | |
Լուսանկարներին նայելով ակամայից մտածում ես, որ բոլորս էլ նույնն ենք՝
անկախ ազգային, տարիքային, սեռային ու կրոնական պատկանելությունից: Նայում ու հասկանում ենք, որ բացի միմյանց վնասելուց, ցավ պատճառելուց, վախի մթնոլորտ ստեղծելուց մենք կարող ենք ուղղակի աջակցել միմյանց, օգնել, սատարել, ինչպես երեխան քաղաքացիական ծառայողին, ինչպես կինը ոստիկանության աշխատակցին: Նայում ենք ու մտածում, թե ինչպես կարող են միևնույն երկրում ապրող մարդիկ դուրս գալ միմյանց դեմ, ինչպես կարող են քաշքշել ու վիրավորել իրար, և դա միայն ամենամեղմ դեպքերում: Եվ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ աշխարհիս երեսին ամենավտանգավոր արարածը դեռևս շարունակում է մնալ հենց ինքը մարդը: Կենդանական աշխարհում և ոչ մի կենդանի չի ուտում իր նմանին. երբևէ տեսե՞լ եք, որ առյուծը ցանկանա ուտել մեկ այլ առյուծի: Իսկ մարդն ամեն քայլափոխի ոչնչացնում է իր նմանին: Եվ հենց մարդն էլ կտանի աշխարհը կործանման , եթե մի պահ կանգ չառնի ու չգիտակցի, որ արդեն բավ է: Եկեք փոխվենք, ու լինենք այս մարդկանց նման, որոնք վախենալու արտաքինով ոստիկանին ուղղակի կարող են փուչիկ նվիրել, կարող են միմյանց ծաղկեփունջ տալ փշալարերի միջով և կամ սեր խոստովանել կրակների մեջ: Լինենք բարի: | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |