Այսօր Հայ առաքելական եկեղեցին և աշխարհի բոլոր քրիստոնյա հայ ընտանիքները տոնում են Տիրոջ հարության կամ, ինչպես մենք ենք սիրում ասել, Սուրբ զատկի տոնը: Մեր կրթօջախն էլ անմասն չի մնում: Երեքշաբթի օրը ողջ դպրոցը`ցածրդասարանցիներից մինչև բարձրդասարանցիներ,տոնելու է գարնան ամենապայծառ տոներից մեկը`Սուրբ հարությունը: Կազմակերպվելու է հիանալի ցուցահանդես-մրցույթ դասարանների միջև:Յուրաքանչյուրը ներկայացնելու է տոնական իր սեղանը`օրիգինալ լուծումներով:Մաղթենք հաջողություն բոլորին և սպասենք տոնակատարության բացմանը:
Չմոռանանք նաև օրվա <<ողջույնի>> մասին`
-Քրիստոս հարեաւ ի մեռելոց:
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի: