Նոր ուսումնական տարի, նոր հաջողություններ, ձեռքբերումներ, նոր նվաճումներ, հորիզոններ, փախուստի փորձեր, պատիժներ, երկուսներ, իններ, դասամիջոցներին աստիճաններին <<լռվել>>, թաքուն ծխելու փորձեր,հուշումներ ու ծիծաղ:Ողջույն քեզ, աշուն: Սեպտեմբերի մեկն էլ այցելեց մեր դպրոց: Այսօր առավոտյան դպրոցի ողջ բակը լեփ-լեցուն էր մարդկանցով`ծնողներ,տատիկ-պապիկներ,տարբեր դասարանների դպրոցականներ,առաջին դասարանցիներ,ուսուցիչներ: Ամենուր տիրում էր խինդ ու ծիծաղ: Բոլորն իրենց ձեռքի ֆոտոխցիկներով ու բջջային հեռախոսներով ցանկանում էին անմահացնել իրենց երեխաների առաջին մուտքը դպրոց: Կազմակերպվել էր <<Ողջույնի>> միջոցառում`հեքիաթի հերոսների, երգերի և ողջույնի խոսքերի ուղեկցությամբ: Դպրոցի տնօրենությունը ողջունեց և ջերմագին մաղթանքներով ընդունեց իր սաներին: Այսպիսին էր սեպտեմբերի մեկը մեր շատ սիրելի կրթօջախում`Վահան Թեքեյանի անունը կրող համար 92 հիմնական դպրոցում: Վստահ եմ,որ այս ուսումնական տարում էլ հանդիպելու առիթներ դեռ շատ կունենանք: Էհ,մեզ բարի դասեր :)
Ա,մոռացա ասել,ևս մի քանի նկար կարող եք դիտել սեղմելով այստեղ :)))