Գովազդային ընդմիջման ժամանակ բացի պարապ նստելուց ու հոլովակների տևողության րոպեները հաշվելուց կարելի է շատ ավելի օգտակար գործեր անել: Եկեք փոքրիկ ցուցակ կազմենք: Եվ այսպես, ինչ կարելի է անել, երբ մեր սիրելի հաղորդումը, ֆիլմը կամ ծրագիրն ընդմիջվում են գովազդային հոլովակներով: Մենք գիտենք , որ ցանկացած գովազդային ընդմիջում այսօր կարող է տևել մինչև 5 րոպե: Համաձայնեք, որ 5 րոպեն քիչ չէ մի որևէ օգտակար բան անելու համար. - Կարելի փոքրիկ`5 րոպեանոց թարմացնող ֆիզիկական վարժություններ կատարել: Ով է ասել, որ հեռուստացույց դիտելիս անպայման պետք է պառկած լինել բազմոցին:
- Իսկական ժամանակն է աղբը թափելու: Երեկոյան կողմ, երբ արդեն ողջ օրվա աղբը հավաքվել է , կարելի է մի քանի րոպեում այն թափել և դրանով դուք կխնայեք առավոտյան ժամանակից:
- 3-ից 5 րոպեում կարելի է հավաքել ողջ սենյակը, որտեղ գտնվում եք:
- Գնացեք խոհանոց ու մի բաժակ ջուր խմեք: Հասարակ խմելու ջուրը շատ օգտակար է օրգանիզմի համար:
- Սենյակի փոշիները մաքրեք: Հենց հեռուստացույցից էլ կարող եք սկսել:
- Եթե առավոտյան որևէ տեղ ունեք գնալու, կամ աշխատանքի եք կամ էլ դպրոց պիտի գնաք, պատրաստեք գովազդային ընդմիջման ժամանակ փոքրիկ սենդվիչներ, տեղավորեք դրանք սառնարանում և առավոտյան այլևս կարիք չի լինի դրա վրա ժամանակ վատնելու:
- Այս մի կետը հատկապես դուր կգա աղջիկներին
...
Կարդալ ավելին »
|
|