Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 04

ֆուտբոլ

Քանի որ աշխարհն ապրում է ֆուտբոլային տրամադրությամբ, մենք էլ փորձեցինք անմասն չմնալ և մեր ձևով անդրադառնալ ֆուտբոլային թեմաներին: Խոսելու ենք ֆուտբոլային ռեկորդների մասին, բայց ոչ ավանդական ամենագեղեցիկ գոլ, ամենաթանկ ֆուտբոլիստ կամ ամենամեծ ստադիոն, այլ....հիմա կտեսնեք:

1. Ամենակարճ ֆուտբոլային հանդիպումը

Հանդիպումը տեղի է ունեցել Բուլղարիայում ՝ Բուլղարիայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում: Այն տևել է ընդամենը 4 րոպե, քանի որ, ինչպես հայտնում են աղբյուրները, խաղի սկզբից 4 րոպե անց մրցող թիմերից մեկը դաշտում ուներ ընդամենը 6 խաղացող, իսկ համաձայն տեղի կանոնների, խաղը չի կարող շարունակվել, եթե թիմերը դաշտ են դուրս եկել 7-ից քիչ խաղացողներով: Բանն այն է, որ ի սկզբանե թիմերը խաղը սկսել էին արդեն իսկ քիչ ֆուտբոլիստներով՝ յուրաքանչյուրը 8-ական խաղացողներով, քանի որ հիմնական մասը վնասվածքներ էր ստացել ու մասնակցել ուղղակի չէր կարող: Իսկ արդեն խաղի ընթացքում թիմերից մեկի 2 ֆուտբոլիստներ ևս ստացան վնասվածքներ, և քանի որ նրանց փոխարինելու հնարավորություն այլևս չկար, գլխավոր մրցավարը ստիպված եղավ դադարեցնել հանդիպումը: Ուշագրավն այն է, որ խաղն ավարտվեց 3-0 հաշվով՝ թիմերից մեկի հաղթանակով: Ա՜յ քեզ գոլառատ հանդիպում, այն էլ 4 րոպեում:

2. Ամենաերկար ֆուտբոլային հանդպիումը

Ամենաերկար ֆուտբոլային հանդիպումն էլ, հարգելիներս, տեղի է ու ... Կարդալ ավելին »

Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 4449 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 04.07.2014 | Մեկնաբանել են` (0)