Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 9 » Հայրենական մեծ պատերազմ (Hayrenakan paterazm)
21:59 Հայրենական մեծ պատերազմ (Hayrenakan paterazm) | |
Այսօր մայիսի 9 է,ոչ աշխատանքային օր: Տոն է այսօր. Հայրենական մեծ պատերազմից անցել է արդեն 67 տարի, բայց մենք չենք դադարում հիշել ու փառաբանել մեր հերոսներին: 1941թ հունիսի 22-ին ողջ Խորհրդային Միությունը թնդաց պատերազմի բոթից: Խորհրդային բոլոր ժողովուրդները ոտքի կանգնեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Նրանց թվում էին և հայերը...Հայ զինվոր, որը մարտի դաշտում հավասար կռվեց ռուսի, վրացու, ուրկաինացու կողքին, զոհեց իր կյանքը մեզ և նրանց համար: Ճիշտ է, պատերազմը սարսափելի բան է, աղետ է բոլորիս համար և գաղտնիք չէ, որ Երկրորդ համաշխարհայինի և հատկապես Մեծ Հայրենականի ժամանակ ԽՍՀՄ-ը բավականին մեծ մարդկային ու նյութական կորուստներ է ունեցել: Քանի ու քանի երիտասարդներ, ամուսիններ, հայրեր տուն չվերադարձան, քանի քանիսը գամվեցին անդամալույծի սայլակին...և այդ ամենը մեզ, մեզ` բոլորիս համար: Բայց և այնպես հաղթանակի բերկրանքը իրոք անգնահատելի զգացում է, որ ապրում է յուրաքանչյուրիս սրտում: Այսօր էլ դեռ մենք շարունակում ենք տոնել նախկին Խորհրդային Միության տարած հաղթանակը Գերմանիայի դեմ և հիշում ենք մեր մեծերին: Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր է եղել հայերի մասնակցությունը պատերազմում, բայց ես վստահ եմ, որ այժմ քչերին է հայտնի այն հայերի անունները, որոնք անձնվիրաբար կռվել են մարտի դաշտում: Հավատացեք, նրանք այն մարդիկ են, որ իրոք հիշատակման ու փառաբանման են արժանի: Առաջարկում եմ պատերազմական բոլոր մանրամասություններին ծանոթանալ <<Հայրենական մեծ պատերազմ>> նյութն ընթերցելով: Չմոռանանք նաև, որ 1992թ մայիսի 9-ին ազատագրվեց նաև Շուշին: Փաստորեն, մենք կրկնակի ենք տոնում այս հիասքանչ օրը: Շնորհավորում եմ բոլորիս հայոց փառավոր հաղթանակների առթիվ:
| |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |