Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 09
Հայրենական մեծ պատերազմ
Այսօր մայիսի 9 է,ոչ աշխատանքային օր: Տոն է այսօր. Հայրենական մեծ պատերազմից անցել է արդեն 67 տարի, բայց մենք չենք դադարում հիշել ու փառաբանել մեր հերոսներին: 1941թ հունիսի 22-ին ողջ Խորհրդային Միությունը թնդաց պատերազմի բոթից: Խորհրդային բոլոր ժողովուրդները ոտքի կանգնեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Նրանց թվում էին և հայերը...Հայ զինվոր, որը մարտի դաշտում հավասար կռվեց ռուսի, վրացու, ուրկաինացու կողքին, զոհեց իր կյանքը մեզ և նրանց համար: Ճիշտ է, պատերազմը սարսափելի բան է, աղետ է բոլորիս համար և գաղտնիք չէ, որ Երկրորդ համաշխարհայինի և հատկապես Մեծ Հայրենականի ժամանակ ԽՍՀՄ-ը բավականին մեծ մարդկային ու նյութական կորուստներ է ունեցել: Քանի ու քանի երիտասարդներ, ամուսիններ, հայրեր տուն չվերադարձան, քանի քանիսը գամվեցին անդամալույծի սայլակին...և այդ ամենը մեզ, մեզ` բոլորիս համար: Բայց և այնպես հաղթանակի բերկրանքը իրոք անգնահատելի զգացում է, որ ապրում է յուրաքանչյուրիս սրտում:
Այսօր էլ դեռ մենք շարունակում ենք տոնել նախկին Խորհրդային Միության տարած հաղթանակը Գերմանիայի դեմ և հիշում ենք մեր մեծերին: Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր է եղել հայերի մասնակցությունը պատերազմում, բայց ես վստահ եմ, որ այժմ քչերին է հայտնի այն հայերի անունները, որոնք անձնվիրաբար կռվել են մարտի դաշտում: Հավատացեք, նրանք այն մարդիկ են, որ իրոք հիշատակման ու փառաբանման են արժանի: Առաջարկում եմ պատերազմական բոլոր մանրամասություններին ծանոթանալ ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 6898 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 09.05.2012 | Մեկնաբանել են` (0)