Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 9 » Ինչ անել գովազդային ընդմիջման ժամանակ
20:28
Ինչ անել գովազդային ընդմիջման ժամանակ
Գովազդ
 Գովազդային ընդմիջման ժամանակ բացի պարապ նստելուց ու հոլովակների տևողության րոպեները հաշվելուց կարելի է շատ ավելի օգտակար գործեր անել: Եկեք փոքրիկ ցուցակ կազմենք: Եվ այսպես, ինչ կարելի է անել, երբ մեր սիրելի հաղորդումը, ֆիլմը կամ ծրագիրն ընդմիջվում են գովազդային հոլովակներով: Մենք գիտենք , որ ցանկացած գովազդային ընդմիջում այսօր կարող է տևել մինչև 5 րոպե: Համաձայնեք, որ 5 րոպեն քիչ չէ մի որևէ օգտակար բան անելու համար.
  • Կարելի փոքրիկ`5 րոպեանոց թարմացնող ֆիզիկական վարժություններ կատարել: Ով է ասել, որ հեռուստացույց դիտելիս անպայման պետք է պառկած լինել բազմոցին:
  • Իսկական ժամանակն է աղբը թափելու: Երեկոյան կողմ, երբ արդեն ողջ օրվա աղբը հավաքվել է , կարելի է մի քանի րոպեում այն թափել և դրանով դուք կխնայեք առավոտյան ժամանակից:
  • 3-ից 5 րոպեում կարելի է հավաքել ողջ սենյակը, որտեղ գտնվում եք:
  • Գնացեք խոհանոց ու մի բաժակ ջուր խմեք: Հասարակ խմելու ջուրը շատ օգտակար է օրգանիզմի համար:
  • Սենյակի փոշիները մաքրեք: Հենց հեռուստացույցից էլ կարող եք սկսել:
  • Եթե առավոտյան որևէ տեղ ունեք գնալու, կամ աշխատանքի եք կամ էլ դպրոց պիտի գնաք, պատրաստեք գովազդային ընդմիջման ժամանակ փոքրիկ սենդվիչներ, տեղավորեք դրանք սառնարանում և առավոտյան այլևս կարիք չի լինի դրա վրա ժամանակ վատնելու:
  • Այս մի կետը հատկապես դուր կգա աղջիկներին: Գովազդային ընդմիջման ժամանակ կարող եք վաղվա համար հագուստ ընտրել, դասավորել և առավոտյան դրա պատճառով չեք ուշանա:
  • Եթե հեռուստացույց դիտում եք ուշ ժամի, այդ ընթացքում կարող եք մահճակալը բացել, պատրաստել քնելու համար:
  • Գովազդային հոլովակի դադարը կարող եք օգտագործել որովայնը մի որևէ օգտակար բանով լցնելու համար, ենթադրենք, որևէ միրգ կարելի է ուտել, կամ հյութ խմել:
  • Այս ցանկում առավել մեծ տեղ է գրավում ինձ համար հատկապես հենց այս կետը, որով էլ ցանկանում եմ եզրափակել նյութը: Վերցրեք հեռակառավարման վահանակը, սեղմեք Mute կոճակն ու պարզապես նստեք լռության մեջ ու վայելեք այն: Կյանքում շատ քիչ պահեր են լինում, երբ կարելի է ուղղակի վայելել լռությունը, որը երբեմն մեզ այնքան անհրաժեշտ է: Պետք չէ բաց թողնել այդ պահերը:
Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 1206 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]