13:47 կարողանալ, համարձակվել...Սողոմոն Թեհլերյան (Soghomon Teyleryan) | |
Հայող ցեղասպանությանն ընդառաջ մեր հոդվածաշարում իսկական հայի իսկական զավակների թվի մեջ ցանկանում եմ և ինձ պարտավորված եմ համարում ներառել նաև ճակատագրական գնդակով հերոսացած մեր հայրենակցին`Սողոմոն Թեհլերյանին: Շատերս գիտենք նրա մասին, լսել ենք նրա պատմոււթյունը, բայց միայն լսելը դեռ բավարար չէ, անհրաժեշտ է ամբողջական պատկերացում կազմել նրա կյանքի ու գործունեության մասին, ինչու, որովհետև նա եղավ այն սակավաթիվ հայերից մեկը, որ համարձակվեցին թուրքի հետ խոսել թրքաբար`զենքի լեզվով, ու լուծել միլիոնավոր հայերի հոգու վրեժը: Սողոմոն Թեհլերյանը Թեհլիրեան ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ Եղեռնը տեսնելուց ու դրանից մազապուրծ լինելուց հետո նրա միտքն ու ուղեղն աշխատում էին միայն վրեժի ուղությամբ: 1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակերպիչ Թալեաթ փաշային։ Եղեռնագործների անձը բացահայտելուց հետո նրանց դեմ գործ էր հարուցվել, ինչի պատճառով էլ նրանցից յուրաքանչյուրը դիմել էր մի որևէ միջոցի`պատժից խուսափելու համար: Թաելաթը բռնել էր Գերմանիա փախչելու ուղին: Փոխել էր թե անունը, թե ազգանունը և իր մնացած տվյալները, ուստի Գերմանիայում նրան ոչ ոք որպես Թալեաթ չէր ճանաչում, բացի իհարկե մեկից, որ 1.5 միլիոն անմեղ զոհերին իր մեջ խտացրած ուրվականի պես հետևում էր վերջինիս: Սողոմոնը նրան 1921թ մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գտավ, չհամբերեց, դուրս բերեց ատրճանակն ու բղավեց նրա հետևում`ԹԱԼԵԱԹ: Փաշան կանգ առավ, բայց չպտտվեց, չէ որ նրան այդ անունով չէին ճանաչում: Շարունակեց ճանապարհը: Սողոմոնը բղավեց երկրորդ անգամ: Այս անգամ արդեն Թալեաթը դանդաց պտտվեց, բարձրացրեց աչքերն ու գամվեց հայորդու ատրճանակին ու հեռվում այրվող աչքերին: Գնդակը, ուժեղ հրումով ճեղքելով օդը, դղրդյունով դուրս թռավ ատրճանակի փողից ու մեխվեց ոճրագործի ճակատին: Մի ամբողջ ժողովրդի կյանք խլած այդ կենդանին մի վայրկյանում անշնչացավ ու տապալվեց գետնին: Հանգստություն տիրեց. ոճրագործը սպանված էր: Սողոմոնն իհարկե, կարող էր նրան հենց թիկունքից միանգամից տապալել, բայց ոչ, նա այդպես չէր կարող, նա ուզում էր տեսնել վախ ու աղերսանք թուրքի աչքերում, ուզում էր, որ նա տեսնի իրեն սպանողին: Ու դա նրան հաջողվեց: Սպանության մեղադրանքով Սողոմոնը ձերբակալվում է ու սկսվում է դատավարություն: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անմեղ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեք դատախազների կողմից, որոնցից մեկը բժիշկ Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից։ Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, ամուսնացել է և ունեցել թրկու զավակ` մեկ տղա և մեկ աղջիկ: Մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում: Ստորև ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Սողոմոն Թեհլերյանի`երկու օր դատավարության սեղմ տարբերակը: Դատավարութեան առաջին օրը Թեհլերյանին պաշտպանում էին երեք դատապաշտպաններ, ներառեալ Փրոֆ. Մըրթ Դատարանի նախագահ.- Այս դատարանը որոշել է որ պրոֆ. Նախ Թեհլերյանը խոսեց. «1914-ին պատերազմը սկսուել էր եւ հայ Յունիսի սկզբին հրաման տրուեց բոլորին, որ թողնեն քաղաքը: Մեզ ասացին՝ Դատարանի նախագահ.- Ինչպէ՞ս մահացան ծնողներդ: Թեհլերյան.- Կողոպուտի միջոցին, կարաւանի առջեւից Դատարանի նախագահ.- Ինչեւիցէ, կ,ուզեմ որ ամէն ինչ քո Թեհլերյան.- Չեմ կարող ամէն ինչ ասել, ամէն անգամ, որ Դատարանի նախագահ.- Քո քրոջը, որ քաշեցին տարան, վերադարձա՞ւ: Թեհլերյան.- Ոչ: Դատարանի նախագահ.- Ո՞վ կացինով պատռեց եղբօրդ գլուխը: Թեհլերյան.- Երբ զինուորներն ու ոստիկանները սկսեցին Դատարանի նախագահ.- Ինչի՞ց: Թեհլիրեան.- Չգիտեմ, փամփուշտից թէ՛ ուրիշ ինչից: Դատարանի նախագահ.- Քո հայրդ որտե՞ղ էր: Թեհլերյան.- Ես չտեսայ իմ հօրը, նա ուրիշ խմբի մէջ էր: Այնտեղ եւս կռիւ կար: Դատարանի նախագահ.- Դու ի՞նչ արեցիր: Թեհլերյան.- Իմ գլուխը ուժգին զարնուած էր, ես գետին ընկայ: Ուրիշ ոչինչ չեմ յիշում: Դատարանի նախագահ.- Այդպէս ընկած մնացիր կոտորուածների մէ՞ջ: Թեհլերյան.- Չգիտեմ ինչքան մնացի այնտեղ, կարելի է մի Դատարանի նախագահ.- Այդ մեռած մարմինների մէջ կարողացա՞ր ծնողներիդ, եղբօրդ եւ քրոջդ դիակը գտնել: Թեհլերյան.- Մօրս դիակը տեսայ, ընկած էր երեսի վրայ: Եղբօրս դիակը իմ վրայ էր ընկել, այլեւս չկարողացայ ուրիշ բան նշմարել… Դատարանի նախագահ.- Այդ օրուանից յետոյ տեսա՞ր ծնողներիդ: Թեհլերյան.- Ո՛չ: Դատարանի նախագահ.- Ապա՞, եղբօրդ եւ քրոջդ: Թեհլերյան.- Ո՛չ, նրանց եւս չեմ տեսել: Դատարանի նախագահ.- Ուրեմն նրանք կորած են առանց հետքերի՞: Թեհլերյան.- Մինչեւ օրս նրանց հետքերը չեմ գտել: Թեհլերյանն ասաց, որ կոտորածի վայրը թողնելով ապաստան է գտնում մի խումբ Նրանք, ովքեր ապաստան էին տալիս հայերին, թուրք պետության կողմից 1918-ի վերջին, երբ պատերազմը վերջացել էր, մի քանի երկրներ Դատարանի նախագահը հարցնում է նրան, թէ ի՞նչ տեսավ այնտեղ: Թեհլերյան.- Երբ տուն հասայ, տեսայ որ տան բոլոր դռները ջախջախուած էին եւ տան մէկ կողմը կործանուած: Ու երբ ներս մտայ, ուշաթափուեցի: Դատարանի նախագահ.- Գիտակցութիւնդ կորցրեցի՞ր: Թեհլերյան.- Այո՛, գիտակցութիւնս կորցրի: Դատարանի նախագահ.- Երկար մնացիր այդ վիճակի մէ՞ջ: Թեհլերյան.- Չեմ կարող ասել թէ ինչքան երկար այդպէս մնացի: Դատարանի նախագահ.- Ի՞նչ հիւանդութիւն ունես: Թեհլերյան.- Ջիղերի խանգարում: Դատարանի նախագահ.- Ձեր տունը մտնելուց յետոյ, քանի անգամ ես այդպէս կրկնուող ջիղերի խիստ խանգարում ունեցել: Թեհլերյան.- Երկու անգամ: Առաջին անգամ երբ վերադարձայ Փրոֆ. Ջոհանսն Լեփսիուսը վկայեց, որ ինչ որ լսեցին Իրականութեան մէջ, Սողոմոնի վիճակը ներկայացրել է այն, ինչ որ մենք Դատավարության երկրորդ օրը Դատավարության երկրորդ օրը դատախազները ներկայացրին իրեց վերջնական Մոտավորապես մեկ ժամ անց երդվյալ դատավորները վերադարձան «Ոչ Դատարանը քննարկեց ոչ միայն Թեհլերյանի արարքը, այլև Թալեաթի դերը | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |