Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 24
Սողոմոն Թեհլերյան
 Հայող ցեղասպանությանն ընդառաջ մեր հոդվածաշարում իսկական հայի իսկական զավակների թվի մեջ ցանկանում եմ և ինձ պարտավորված եմ համարում ներառել նաև ճակատագրական գնդակով հերոսացած մեր հայրենակցին`Սողոմոն Թեհլերյանին: Շատերս գիտենք նրա մասին, լսել ենք նրա պատմոււթյունը, բայց միայն լսելը դեռ բավարար չէ, անհրաժեշտ է ամբողջական պատկերացում կազմել նրա կյանքի ու գործունեության մասին, ինչու, որովհետև նա եղավ այն սակավաթիվ հայերից մեկը, որ համարձակվեցին թուրքի հետ խոսել թրքաբար`զենքի լեզվով, ու լուծել միլիոնավոր հայերի հոգու վրեժը:
 Սողոմոն Թեհլերյանը Թեհլիրեան ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան
Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը
շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912
թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը
սկսվելուն պես մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական
շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է
ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ Եղեռնը տեսնելուց ու դրանից մազապուրծ լինելուց հետո նրա միտքն ու ուղեղն աշխատում էին միայն վրեժի ուղությամբ:
  1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս
գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակերպիչ Թալեաթ փաշային։ Եղեռնագործների անձը ... Կարդալ ավելին »
Բաժին` Օգտակար | Ընթերցել են` 1094 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 24.04.2013 | Մեկնաբանել են` (0)