Ի տարբերություն մեծահասակների Եվրոտեսիլի,Մանկական Եվրոտեսիլում հաղթող երկիրը չի պարտավորվում հաջորդ մրցույթն անցկացնել իր երկրում:Այդ իսկ պատճառով ընդունվում են հայտեր այն երկրների կողմից,որոնք ցանկություն են հայտնում իրենց վրա վերցնել այս մրցույթի կազմակերպման բոլոր հարցերը:Հայտերի ընդունումից հետո ընտրվում է երկրներից մեկը,որի բոլոր պայմանները համապատասխանում են մրցույթի ստանդարտներին:
«Մանկական Եվրոտեսիլ 2010»-ում Հայաստանի հաղթանակից հետո մեր երկիրը հրաժարվել էր մրցույթն այստեղ անցկացնելուց և ասվում էր,որ հայտ չեն ներկայացնելու:Բայց...Երկար մտորումներից հետո վերջապես որոշվեց Մանկական Եվրոտեսիլ 2011-ի անցկացման վայրը:Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Մանկական Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթը: Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի փոխանցմամբՙ երկարատեւ բանակցություններով Հանրայինին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել մրցույթը Երեւանում անցկացնելու համար: Միջոցառմանը կմասնակցեն համաշխարհային մեծության աստղեր: Մրցույթի համար անհրաժեշտ գումարի որոշակի մասը տրամադրելու է Եվրոպական միջազգային հեռարձակողների միությունը: «Մյուս մասը տեղում կհայթայթվի», ասաց Ալեքսան Հարությունյանը:Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը հավաստիացնում է. երեւանյան շոուն կլինի շքեղ ու ոչնչով չի զիջի նախորդներին: Արդեն հայտնի է մրցույթի տարբերանշանը.պատկերված է մեր բիբլիական Արարատը,իսկ կարգախոսն է <<Հասիր բարձունքին>> : Դեռևս որոշված չէ, թե ով է վարելու մրցույթը,սակայն հավանական թեկնածուների շարքում կարելի է տեսնել շոումեն Գարիկ Մարտիրոսյանի անունը: Հայաստանը մրցույթում ներկայացնելու է երիտասարդ երգչուհի Դալիթան:Մրցույթը կայանալու է 2011թ. դեկտեմբերի 2-ին և 3-ին մեր երկրի սրտում` քաղաքամայր Երևանում
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրոտեսիլ 2010» մրցույթում հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանըՙ «Մամա» երգի կատարմամբ: