Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 28 » Մայիսի 28` Սարդարապատից մինչև Առաջին հանրապետություն (Republic of Armenia)
15:05
Մայիսի 28` Սարդարապատից մինչև Առաջին հանրապետություն (Republic of Armenia)

 

Հայաստան

 

96 տարի առաջ ճիշտ այս օրը լույս աշխարհ եկավ մեր հայրենիքի անդրանիկ հանրապետությունը, մեր առաջնեկը: Որբացած Հայաստանը արի ու տես այնքան ուժ գտավ իր մեջ, որ կարողացավ ոչ միայն նոր հաղթանակների շքերթ կերտել, որ մայիսյան հերոսամարտեր ենք կոչում, այլ անկախություն ու հանրապետություն ծնել: Այո, հայն արեց այդ, արեց նյութական, մշակութային թալանից հետո, արեց կոտորածից, վշտից ու սուգից հետո, երբ դեռ չէր հասցրել իր վրայից հանել անգամ սգավորի սև հագուստը, եթե իհարկե թշնամին նրան թողած լիներ գոնե այդ հագուստը, բայց դա էլ չէր մնացել…Բայց հայը կրկին անգամ ապացուցեց, որ ինքը կա, պիտի լինի, ապացուցեց, որ ինքն ուժեղ է այնքան, որ որդու գերեզմանից վեր կենալով կարող է միանգամից հաղթանակի հուշակոթողի կերտմանը մասնակցել, որովհետև ոչ թե հայը սիրտ չունի, այլ որովհետև նրա սիրտը կորցրել է ցավ զգալու ունակությունը, և իզուր չեն մեր հանճարեղ Սևակի խոսքերը, այո,<< վաղուց է հայը զրկվել զարմանալու կարողությունից>>: Բայց ոչ երբեք պայքարելու կարողությունից, ոչ այդ մեկից. այդ նրա արյան մեջ է, գեներով է անցել, ու ոչինչ չի կարող դուրս բերել նրան մեր միջից, ոչինչ: Հայն ամեն տեղ է հայ, հայրենիքում , թե հայրենիքից դուրս: Ու ցանկացածն էլ, որ փորձի հայի ոտքը տրորել, իր այդ քայլով անգիտակցաբար կարթնացնի այդ հայի մեջ արծվառյուծին, որ կհարձակվի, պատառ-պատառ կանի : Ոչ, հայը գել ու գազան չէ, և պատմությունն է անգամ դա փաստում, այն պատմությունը, որ հենց հայն է կերտել: Հայը չի եղել զավթող ու երբեք նախահարձակ, հայը հարձակվել է միայն այն ժամանակ, երբ փորձել են տրորել նրան: Հայը խաղաղասեր է, լուռ ցավ քաշող ու աշխատանքի կարոտ:  Եվ այդ է պատճառը, այդ լռակյացությունն ու համբերատարությունը, որ մենք այսօր 30 հազար քառակուսու վրա մի կերպ ենք տեղավորվել, բայց այ զավթողը եկել ու հայրենիքի տեր է դարձել: Թող այս լինի մեր թերությունը, քավ լիցի, ավելի լավ է այդպես խոսեն, քան ասեն, թե մի արյունարբու ազգ է եղել երկրիս երեսին, որոնց հայեր են կոչել ու որոնցից բոլորն էին սարսափում: Հայից սարսափել են իրավամբ, բայց ոչ նրա համար, որ ուրիշի արյունն է քամել երակներից, այլ նրա , որ քաջ է եղել այնքան, որ մեջքը 100 քաջերով փորձել են խոնարհել, չեն կարողացել: Ուշադիր, փորձել են, բայց հայը թույլ չի տվել, բզկտել է առաթուր անողին`ևս մեկ անգամ այդ հիմարներին հասկացնելով, որ զգույշ կաց, թշվառ, դու հայի հետ գործ ունես:

1918թ մայիսի 28-ին, ջարդերի քառասունքն ու տարին բոլորելուց հետո սևեր հագած Հայաստանը կրկին վերածնվեց:

Շնորհավորում եմ բոլորիս Առաջին հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրվա կապակցությամբ: Ուռա, Ուռա , Ուռաաա:


Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 1232 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/2
Բոլոր մեկնաբանությունները: 2
+1  
1 Tatev   (06.07.2013 20:55) [Մատերիալ]
Ծննդյանս օրն է մայիսի 28-ը :)

0  
2 Աննա-Էքիզյան   (11.07.2013 21:00) [Մատերիալ]
smile

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]