Գլխավոր էջ » 2012 Մայիս 21 » Մենք ավագ դպրո՞ց ենք դառնալու
20:52 Մենք ավագ դպրո՞ց ենք դառնալու | |
Ըստ շրջանառվող լուրերի և դպրոցի աշակերտուհիներից մեկի`Նելլիի`մեզ հաղորդած տեղեկության` սեպտեմբեր ամսվանից մեր դպրոցը ավագ է դառնալու: Հայտնի չէ, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ կարող եմ ասել, որ դպրոցի բոլոր պայմանները լիովին համապատասխանում են ավագ դպրոց ունենալու պահանջներին` մեծ` 2 մասնաշենքով երեքհարկանի շինություն, ընդարձակ ու լուսավոր դասասենյակներ, հարմարավետ գույք, մեծ ճաշարան, ֆիզկուլտուրայի և հանդիսությունների հիանալի դահլիճներ և ամենակարևորը` ուսուցչական փորձառու կազմ: Ինչ վերաբերում է ջեռուցման համակարգին, ապա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում. դպրոցի մի մասն արդեն ջեռուցման համակարգ ունի: Հ.Գ. Ամեն դեպքում սպասենք գալիք ուսումնական տարվան և ամեն ինչ կտեսնենք, քանի որ այժմ ոչինչ հստակ չենք կարող ասել:
| |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |