Շոկոլադի պատմությունը
սկսվել է շատ վաղուց:, Մ.թ.ա. մոտ 1500
տարի առաջ Ամերիկա մայրցամաքում`Մեքսիկական ծոցի շրջանում սկիզբ առավ Օլմեկյան քաղաքակրթությունը,որոնց
մշակույթի մասին ,սակայն,շատ քիչ տեղեկություն է մեզ մնացել:Այնուամենայնիվ,որոշ
լեզվաբաններ կարծում են,որ կակաո բառը ծագել է
մ.թ.ա. 1000 տարի առաջ "kakawa” բառից`Օլմեկների քաղաքակրթության
ծաղկման շրջանում:Նշանակում է,որ շոկոլադի և կակաո ծառի հայրենիքը կարելի է համարել Կենտրոնական և Հարավային Ամերիկա մայրցամ
...
Կարդալ ավելին »
|
Սուրբ հարության պատմությունը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո՝
երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի
մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով:
Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի
մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով տեսան, որ
քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք
տարակուսանքով ու զարմանքով այս ու այն կողմ էին նայում, երևում են երկու
հրեշտակներ՝ լուսավոր զգեստներով, և ասում. -Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն
առավ: Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից
հետո Հիսուս
...
Կարդալ ավելին »
|
Կանանց միջազգային օրվան առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:Կես դար անց` 1908թ. նույն օրը, Նյու-Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց: "1910թ. միջազգային բանվորուհիների երկրորդ կոնֆերանսը Դանիայի Կոպենհագեն քաղաքում որոշեց, որ աշխատավոր կնոջ` բանվորուհու ընտրական իրավունքը, աշխատանքի ապահովությունն ու վարձատրության հավասարությունը ձեռք կարող են բերվել միայն հեղափոխական կռվի ճանապարհով: Այս որոշմանն իբրև նշան` Կլարա Ցետկինի առաջարկությամբ, կոնֆերանսը որոշեց մարտի 8-ը հայտարարել միջազգային բանվորուհու տոն: Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվեց 1911թ.Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվում է 1914թ.: "Միայն 1917թ. Ռուսաստանի բանվորուհիները, բոլշևիկների կոչի համաձայն, մարտի 8-ին հեղափոխական քայլերով դուրս եկան փողոց` իրենց բողոքի ձայնը հնչեցնելու կալվածատերերի և կապիտալիստների կառավարության դեմ` պահանջելով հաց և խաղաղություն: 1917թ. մարտի 
...
Կարդալ ավելին »
|
Եվրոպայում Սբ. Ծննդյան տոնի ծառն իր անմիջական նախորդն ունի: Դա փայտե կառույց էր` բուրգի տեսքով, որի վրա կախված էին բուսականություն և զարդարանքներ: Նվերները կամ քաղցրավենիքը դրվում էին բուրգի դարակներին: Մինչև տոնածառի հայտնվելը նման բուրգը Գերմանիայում և Հյուսիսային Եվրոպայում համարվում էր Սբ. Ծննդյան տոնի գլխավոր զարդը:
...
Կարդալ ավելին »
|
|