12:11 Քուն և երազներ | |
Մարդու ուղեղի աշխատանքը քնած ժամանակ: Մարդու գլխուղեղում կան մոտավորապես 15 միլիարդ նեյրոններ, որոնց համատեղ աշխատանքի շնորհիվ էլ մարդը հոգեկան կյանք է ունենում և հարմարվում է կյանքի պայմաններին։ Պարզվում է, որ քուն մտնելիս և քնած ժամանակ մարդու գլխուղեղն աշխատում է նույնքան ակտիվորեն, որքան և արթուն վիճակում, իսկ քնի, այսպես կոչված, «արագ» (երազային, պարադոքսալ) փուլերում՝ նույնիսկ շատ ավելի եռանդով, քան արթնության վիճակում։ Քնելիս ուղեղի աշխատանքը ոչ թե արգելակվում է, այլ վերակառուցվում։ Իսկ աշխատող նեյրոնների թիվը նույնքան մեծ է, որքան և արթուն վիճակում։ Երազային փուլերում հատկապես ակտիվ է դառնում քնած մարդու, գլուխուղեղի աջ կիսագնդի աշխատանքը, որն ապահովում է մտապատկերներով հարուստ ենթագիտակցական ապրումների՝ երազների առաջ գալը։ Քնած մարդու հոգեկան գործունեությունը դառնում է ավելի արագընթաց և հուզականորեն հարուստ, իսկ այդպիսի հոգեկան գործունեություն հնարավոր է միայն ուղեղանյութի մեծ զանգվածների աշխատանքի շնորհիվ։ Քնած ուղեղը հանգստանում է:Դրան նպաստում է արտաքին աշխարհից գրեթե լրիվ զգայական մեկուսացումը, որի հետևանքով պայմաններ են ստեղծվում ներհոգեկան գործընթացների ակտիվացման համար։ Քնած վիճակը նույնպես միօրինակ չէ։ Քնած մարդն, անկախ իր կամքից, անցնում է այդ ընդհանուր (քնի) վիճակի մեկ փուլից մյուսին մինչև արթնանալը։ Հետազոտությունները պարզել են, որ գոյություն ունի քնի երկու տեսակ, այսինքն քնած վիճակի երկու ենթատեսակ, «դանդաղ» (կամ «օրթոդոքսալ») և «արագ» («պարադոքսալ» կամ երազային) քուն։ «Արագ» քնի փուլերում, որոնք զբաղեցնում են մարդու գիշերային քնի մոտավորապես 20-22 տոկոսը, աչքերն արագ շարժումներ են կատարում և, ինչպես պարզվում է, քնածը հիմնականում տեսողական պւստկերներից կազմված երազներ է տեսնում։ Նա ունենում է նաև լսողական, շոշափելիքի և այլ զգայություններ, սակայն գերակշռում են տեսողական պատկնրները։ Այս պատճառով էլ ավանդաբար ասում են, որ մարդը «երազ է տեսնում», բայց չեն ասում, թե նա «երազ Է լսում», թեև հոգեբանորեն դա ևս ճիշտ է։
«Դանդաղ» քնի փուլում ևս կան հոգեկան ապրումներ, բայց դրանք հիմնականում անպատկեր
են և, ինչպես ենթադրում են, ունեն վերացական մտածողության բնույթ։ Հենց այս
փուլում է, որ որոշ թվով քնած մարդիկ բարձրաձայն խոսում են՝ շարունակելով քնած
մնալ։ Քնածի խոսքի ուսումնասիրությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում
մարդու ենթագիտակցության առանձնահատկությունները պարզելու տեսանկյունից։ Երազները արագ կարող են մոռացվել: Երազները մեծ
մասամբ, իսկապես, շատ արագ մոռացվում են։Ինչպես և ցերեկային տպավորությունները կամ ձեռք բերված գիտելիքները, երազները
նույնպես, որպես մեր հոգեկանի բովանդակություններ, ենթակա են մոռացման :Երազները նույնպես ենթարկվում են հիշողության աշխատանքի հոգեբանական օրենքներին։
Պարզվում է, որ մեր տեսած երազները չեն քայքայվում ու մոռացվում, այլ որպես
ենթագիտակցական կապակցված սյուժեներ, երազային բեմերի վրա ներկայացվող յուրահատուկ
թատերական գործողությունների շարք, տպավորվում ու մնում են մեր հիշողության
խորքերում։ Որոշ պայմաններում դրանք լրիվ կամ հատվածաբար կարող են վերարտադրվել։
Բայց ավելի հաճախ երազները ոչ միայն մոռացվում են, այլ նույնիսկ մեծ ջանքերի գնով
հնարավոր չի լինում դրանք վերհիշել։ Երազները վերլուծելու
ճանապարհով կարելի է իմանալ մարդու հոգեբանական առանձնահատկությունները: Բայց այն
քիչ է օգտագործվում, քանի որ բարդ ուղի է, մեծ գիտելիքներ, փորձ և հոգեբանական
ինտուիցիա է պահանջում։Երազների վերլուծության շնորհիվ մարդն իր մասին կարող է
այնպիսի բաներ իմանալ, որոնք առանց այդ մեթոդի օգտագործման նրան երբեք հայտնի
դառնալ չէին կարող։ | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 1 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
կիսվիր լուրով Օրացույց
Տես նաև այստեղ Պահոց (արխիվ)
|