Գլխավոր էջ » 2010 » Սեպտեմբեր » 21 » Շնորհավոր տոնդ,Հայաստան...
12:08
Շնորհավոր տոնդ,Հայաստան...

Անկախություն

Հայաստանի անկախության մասին հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ինԳերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ, որն ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը։ Այդ 

փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը անվավեր ճանաչվեց
և հռչակվեց անկախ Հայաստանի
Հանրապետությունը
։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ՝ 1991թ.
սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ
պետականություն հաստատելու մասին։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների
94,99%-ը կողմ քվեարկեցին: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։
Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն:


Ի դեպ ՝ 19 տարի առաջ ջերմեռանդորեն   <<այո>> գոչելով՝  անկախության հիմքն էինք գցում, այսօր արդեն չափահաս անկախության տարեդարձը նվազագույն ջերմեռանդությամբ նշեցինք:

Շնորհավոր Տոնդ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ ու շնորհավոր ձեր տոնը ԱՆԿԱԽ ՀԱՅԵՐ։

Ասում եմ այս խոսքերը ու սիրտս մի տեսակ գոռոզ հպարտությամբ է լցվում։ 

Մեր 20 ամյա անկախ պատանի Հայաստանի ծնունդն է։ Ուռա

 




Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 1927 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր Independence Day of Armenia | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 1
0  
1 Gayush   (21.09.2010 21:42) [Մատերիալ]
Uraaaaaaaaaaaaaaaaaaaa!!!!

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]