Գլխավոր էջ »
2012 » Փետրվար » 14 » Տեառնընդառաջ /Տրնդեզ/-Տոնն ու դպրոցը
22:14 Տեառնընդառաջ /Տրնդեզ/-Տոնն ու դպրոցը |
Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը`Տրնդեզը կամ Տեառնընդառաջի տոնը: Քանի որ մեր դպրոցի հենց հարևանությամբ է գտնվում սուրբ Աստվածածին եկեղեցին,դպրոցի տնօրենությունը որոշեց իսկական տոն կազմակերպել իր աշակերտների համար:Երեխաների մեծ մասը եկեղեցի էր գնացել:Միջոցառումը սկսվել է ժամը 16:00-ից և տևել մինչև երեկո:Մեզ այդ մասին ավելի մանրամասն տեղեկություններ է հաղորդում Վահան Թեքեյանի անվան դպրոցում սովորող աշակերտուհիներից մեկը`Անի Կիրակոսյանը.<<Դպրոցի մեծամասնությունը գնացել էր եկեղեցի,միջոցառում էին կազմակերպել:Բոլորը երգում,պարում էին,շուրջպար էին բռնում կրակի շուրջն ու ցատկում վրայով:Իսկ վերջում եկեղեցուց մոմերով կրակներ տարանք մեր տները:Ամեն ինչ շատ լավ էր ու շատ լավ անցավ>>: Թող նման գեղեցիկ միջոցառումներ հաճախ լինեն և բոլորին հիշարժան պահեր պարգևեն: Բոլորիս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ:
|
Բաժին: Դպրոցական |
Դիտել են` 1274 |
Ավելացրել է Աննա-Էքիզյան
| Վարկանիշ` 0.0/0 |
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[
Գրանցում |
Մուտք ]