Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 14

Պատմությունը: Տարվա ամենասպասվող ... Կարդալ ավելին »

Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 934 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 14.02.2012 | Մեկնաբանել են` (0)


  •  Dasaran.am կայքի աշխատակիցները բոլոր աշակերտներին բաժանել են քարտեր`իրենց գաղտնագրերով ու գաղտնաբառերով,որոնց միջոցով ծնողները կկարողանան տեղեկանալ իրենց երեխաների օրվա գնահատականներից,բացակայություններից ու առաջադիմությունից,իսկ երեխաներն իրենց հերթին կկարողանան շփվել իրենց համադասարանցիների հետ ու զանազան զբաղմունքներ գտնել կայյքում`խաղեր խաղալ,մասնակցել մրցույթների,գնահատել այլոց աշխատանքները և այլն:
  • Դպրոցում գարնանային արձակուրդ չի լինելու,բոլորը դասերի են հաճախելու: Պատճառը,հավանաբար, գարնանային արձակուրդների  հաշվին ձմռան արձակուրդները երկարացնելն էր:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1274 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 14.02.2012 | Մեկնաբանել են` (0)

Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը`Տրնդեզը կամ Տեառնընդառաջի տոնը: Քանի որ մեր դպրոցի հենց հարևանությամբ է գտնվում սուրբ Աստվածածին եկեղեցին,դպրոցի տնօրենությունը որոշեց իսկական տոն կազմակերպել իր աշակերտների համար:Երեխաների մեծ մասը եկեղեցի էր գնացել:Միջոցառումը սկսվել է ժամը 16:00-ից և տևել մինչև երեկո:Մեզ այդ մասին ավելի մանրամասն տեղեկություններ է հաղորդում Վահան Թեքեյանի անվան դպրոցում սովորող աշակերտուհիներից մեկը`Անի Կիրակոսյանը.<<Դպրոցի մեծամասնությունը գնացել էր եկեղեցի,միջոցառում էին կազմակերպել:Բոլորը երգում,պարում էին,շուրջպար էին բռնում կրակի շուրջն ու ցատկում վրայով:Իսկ վերջում եկեղեցուց մոմերով կրակներ տարանք մեր տները:Ամեն ինչ շատ լավ էր ու շատ լավ անցավ>>: Թող նման գեղեցիկ միջոցառումներ հաճախ լինեն և բոլորին հիշարժան պահեր պարգևեն: Բոլորիս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1223 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 14.02.2012 | Մեկնաբանել են` (0)