12:14 Տգեղ ձեռագրերով մարդիկ | |
1. Ձախակողմյան գրելաձևը, որ « հայելային» են կոչում, հոգեբանության մեջ ստացել է «Լեոնարդոյի ձեռագիր» անվանումը: Լեոնարդո դա Վինչին հենց այդպես էր գրում իր բոլոր գրությունները, որն ավելի է բարդացնում դրանց վերծանումը: 2. Նապոլեոն Բոնապարտը իր ողջ կյանքի ընթացքում փոխել է իր ձեռագիրը, որը տարեցտարի դառնում էր ավելի ու ավելի անընթեռնելի ու խրթին: 3. Պուշկինի ձեռագիրը կարելի է անվանել «արագագիր» ինչ-որ տեղ, որով երբևէ չեն հիացել ոչ նրա ծնողները, ոչ էլ ուսուցիչները. Այդպիսի ձեռագիր ունենալը մի փոքր անհամարմար էր այն ժամանակ: 4. Իր ձեռագրի գեղեցկությամբ աչքի չի ընկել նաև Նիկոլայ Գումիլևը: 5. Լերմոնտովը նույնպես հաճախ էր փոխում ձեռագիրը, և անգամ երբ ջանում էր գեղեցիկ ու հավասար գրել, նրա տողերը միշտ վերև էին ստացվում , իսկ տառերը կամ ներքևում էին կամ էլ վերևում: Նրա ձեռագիրը դիտվել է որպես տիպիկ նյարդային անհատի ձեռագիր: 6. Բեթհովենի 9-րս սիմֆոնիան տպագրվել է գրվելուց 2 տարի անց միայն: Խնդիրն այն էր, որ Բեթհովենի սիրելի օգնականը, որն արտագրում էր նրա ձեռագրերը, մահացավ, ու նրա երկու այլ օգնականներն ուղղակի չէին կարողանում վերծանել հանճարի խայտառակ ձեռագիրը: 7. Չերչիլի «Էպիստոլյան ձեռագրերը» պարզապես անընթեռնելի են նրանց համար, ովքեր սովոր չեն նրա ձեռագրին ու ծանոթ չեն դրան. Նա շատ մանր է գրել, խիտ ու անհասկանալի: Երբ մի անգամ Չերչիլին ասացին, որ նրա ձեռագիր Կլեոպատրայի ձեռագիրն է հիշեցնում, ուղղակի ապշահար եղավ: 8. Էնշտեյնը ոչ միայն անհասկանալի էր գրում, այլև ծայրաստիճան փնթի: Նրա շատ ձեռագրերի վրա թանաքների ու տարբեր այլ տեսակի հետքեր կան, անգամ մատնահետքեր` կեղտոտված թանաքամանի մեջ: 9. Լև Տոլստոյի ձեռագիրը դժվարընթեռնելի էր տարբեր տեսակի նշանների , հավելումների ու կրճատումների պատճառով: Նրա ձեռագիրը կարողանում էր հասկանալ միայն կինը, որն էլ մի քանի անգամ ստիպված է եղել արտագրել «Պատերազմ և խաղաղություն» վեպը: | |
|