Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 3 » Վարդավառ կամ Պայծառակերպության տոն
15:16
Վարդավառ կամ Պայծառակերպության տոն
Վարդավառ

Վարդավառ`ըստ հեթանոսական առասպելի: Վարդավառը Արի ցեղի (հայ ազգի) ծագումից եկող, աստվածային խորհուրդ պարունակող տոներից է:Տոնը արտահայտում է արարչագործական բացարձակ խորհուրդներից մեկը`աստվածային սերը,որը հովանավորում է Աստղիկ դիցուհին:Առասպելը պատմում է ,որ ստորգետնյա աստված Յահվահը տիեզերական ձմռանը արիներից գողանում է Աստղիկին:Եվ նվազում է սերը արիների մեջ,և ատելությունն է պատում նրանց հոգիներին:Տիեզերական գարունը գալուն պես (հուր-զորության աստված Վահագնն է բերում), սակայն,Վահագնը ազատում է սիրո աստվածուհուն:Եվ Աստղիկը կրկին շրջում է Արարատով մեկ, վարդ ծաղիկներ բաժանում արիներին և վարդաջրով օծում նրանց՝ Վարդավառ սարքում:Արիները օծվում են դիցուհու վարդով, բոցավառվում սիրո խորհրդով, և նորից բացարձակ սերն է հաստատվում արիների մեջ:Տոնը հայոց մեջ միշտ, հնում՝ քրիստոնեության միահեծան իշխանության ժամանակներում, ծպտյալ ու մակերեսորեն, իսկ մեր օրերում արդեն բացահայտ ու բուն իմաստով, տոնվել է ու տոնվում է:Այն Հայաստանի անկախացումից ի վեր արորդիները՝ հայ հավատքն ունեցողները,Գառնիի մայր տաճարում արդեն քրմական ծիսակարգով են տոնում, ինչպես տոնվել է  մինչ 301թ-ը:

Պայծառակերպություն
Պայծառակերպություն`քրիստոնեական տաղավար տոն«Պայծառակերպվել» կամ «այլակերպվել» նշանակում է կերպարանափոխվել:Այս դեպքը կատարվել է Հիսուս Քրիստոսի հետ,երբ նա Փիլիպպյան Կեսարիայի մոտ առաքյալների հետ խոսելուց 7 օր հետո ուղևորվեց դեպի Թաբոր լեռ`իր գիշերային հսկումն ու ամենօրյա աղոթքն անելու:Առաքյալներից իննին ներքևում թողնելով, որպես աղոթակից ընկեր, նա իր հետ վերցրեց միայն երեքին`Սիմոն Պետրոսին, Զեբեդյան եղբայրներ Հակոբոսին ու Հովհաննեսին:Երբ Հիսուսն աղոթում էր, վերջիններս չկարողացան դիմանալ և նիրհեցին:Այդ ժամանակ  էր, որ Հիսուսը մի վեհ, փառավորյալ ու լուսավոր կերպարանք առավ:Նրանից ճառագայթներ էին ցոլում`ասես լուսասփյուռ արեգակ: Հագուստները ևս սպիտակեցին ու դարձան ձյունաճերմակ:Լույսի և աստվածայինի այսօրինակ համադրումը սթափեցրեց առաքյալներին:Այդ ժամանակ մի ամպ նրանց հովանի եղավ.ամպից մի ձայն եկավԴա է Իմ սիրելի Որդին, Դրան լսեցեք»:
 Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանում են Վարդավառ`Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Այս զուգահեռը հետեւյալ իմաստներն ունի.
  • Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, նույնպես և Տերը նախքան պայծառակերպվելը իր մեջ ուներ Աստվածության պայծառությունը,և ինչպես վարդը բացվելով ամենքին հայտնապես երևում,այնպես էլ մեր Տերը պայծառակերպելով հայտնում է իր Աստվածությունը:
  • Ինչպես վարդը փշերի մեջ է բուսնում, այնպես  էլ մեր Տերը հրեաների մեջ երևաց, ովքեր էլ խաչեցին նրան:
  • Վարդն անուշահոտություն է բուրում, այնպես էլ մեր Տիրոջ պայծառակերպությունից անուշահոտություն բուրեց, որից աշակերտները թմրելով ընկան քնի ծանրության տակ:

Վարդավառ

Ինչպես առաջացավ տոնի ժամանակ միմյանց վրա ջուր լցնելու սովորությունը:Որոշ հետազոտողներ և աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են ջրհեղեղի հետ`միմյանց վրա ջուր լցնելը դիտելով իբրև ջրհեղեղից ազատվելու արարողություն:Իսկ ազգագրագետների մեկնաբանությամբ` տոնը հեթանոսական աստվածներ Աստղիկի և Վահագնի սիրո պատմության հետ է կապված,երբ վարդեր նվիրելով եւ ջուր լցնելով՝ Աստղիկը սեր էր տարածում ողջ երկրով, իսկ Վահագնը մշտապես պաշտպանում էր այդ սերը:Ինչևէ,այսօր հեթանոսական Վարդավառն ու քրիստոնեական Պայծառակերպությունը միահյուսվել են և դարձել հայ ազգի ամենասիրելի տոներից մեկը:Այն դասվում է հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոների շարքին և տոնվում է ամեն տարի`Զատկի տոնից 98 օր անց`հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այս տարի`2013թ-ին, այն տոնվում է հուլիսի 7-ին:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 3605 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր Vardavar | Վարկանիշ` 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 2
0  
1 Yeranuhi   (23.03.2012 17:45) [Մատերիալ]
Հարգելի կայքի պատասխանատու
Խնդրում եմ օգնեք կապվել այս լուսանկարների հեղինակաի հետ: Ինձ անհրաժեշտ են վարդավառի լուսանկարներ: Կոնկրետ առաջին լուսանկարը շատ հաջող է, եթե կարող եք տրամադրեք դրա հեղինակի կոնտակտային տվյալները, որպեսզի կապ հաստատենք նրա հետ:

0  
2 Աննա-Էքիզյան   (07.05.2012 20:41) [Մատերիալ]
Նկարները հանված են Google որոնողական կայքից,հենց այնտեղ էլ կարող եք փնտրել:

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]