Գլխավոր էջ » Welcome to 92

Գիրքը տպագիր (հնում` ձեռագիր) գրական-գեղարվեստական, հասարակական- ... Կարդալ ավելին »

Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 5120 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 11.04.2011 | Մեկնաբանել են` (1)

Կանանց միջազգային օրվան առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:Կես դար անց` 1908թ. նույն օրը, Նյու-Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց:

"1910թ. միջազգային բանվորուհիների երկրորդ կոնֆերանսը Դանիայի Կոպենհագեն քաղաքում որոշեց, որ աշխատավոր կնոջ` բանվորուհու ընտրական իրավունքը, աշխատանքի ապահովությունն ու վարձատրության հավասարությունը ձեռք կարող են բերվել միայն հեղափոխական կռվի ճանապարհով: Այս որոշմանն իբրև նշան` Կլարա Ցետկինի առաջարկությամբ, կոնֆերանսը որոշեց մարտի 8-ը հայտարարել միջազգային բանվորուհու տոն:

Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվեց 1911թ.Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվում է 1914թ.:

"Միայն 1917թ. Ռուսաստանի բանվորուհիները, բոլշևիկների կոչի համաձայն, մարտի 8-ին հեղափոխական քայլերով դուրս եկան փողոց` իրենց բողոքի ձայնը հնչեցնելու կալվածատերերի և կապիտալիստների կառավարության դեմ` պահանջելով հաց և խաղաղություն: 1917թ. մարտի  ... Կարդալ ավելին »

Բաժին` Օգտակար | Ընթերցել են` 1279 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 07.03.2011 | Մեկնաբանել են` (0)

junior eurovision armenia

Ի տարբերություն մեծահասակների Եվրոտեսիլի,Մանկական Եվրոտեսիլում հաղթող երկիրը չի պարտավորվում հաջորդ մրցույթն անցկացնել իր երկրում:Այդ իսկ պատճառով ընդունվում են հայտեր այն երկրների կողմից,որոնք ցանկություն են հայտնում իրենց վրա վերցնել այս մրցույթի կազմակերպման բոլոր հարցերը:Հայտերի ընդունումից հետո ընտրվում է երկրներից մեկը,որի բոլոր պայմանները համապատասխանում են մրցույթի ստանդարտներին:

«Մանկական Եվրոտեսիլ 2010»-ում Հայաստանի հաղթանակից հետո մեր երկիրը հրաժարվել էր մրցույթն այստեղ անցկացնելուց և ասվում էր,որ հայտ  չեն ներկայացնելու:Բայց...Երկար մտորումներից հետո վերջապես որոշվեց Մանկական Եվրոտեսիլ 2011-ի անցկացման վայրը:Դեկտեմբերի 3 ... Կարդալ ավելին »

Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 4951 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 21.01.2011 | Մեկնաբանել են` (8)


Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: 
Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:

Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1493 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 06.01.2011 | Մեկնաբանել են` (0)

« 1 2 ... 18 19 20 21 22 23 »