Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 14

Հիշում եմ` երբ դեռ 92-ում էի սովորում, ամեն տարի` փետրվարի 14-ին, մի մեծ արկղ էր շրջում դպրոցի բոլոր հարկերով: Այդտեղ մեր աշակերտները նամակներ էին թողնում`ցանկանալով շնորհավորել իրենց սիրելիներին: Երբ արկղը բացում էին, նամակները դասարան առ դասարան հասնում էին իրենց հասցեատերերին կամ տիրուհիներին:Դասարան էր մտնում մի <<փոստատար>>, նայում էր նամակին ու բղավում անունը.<< 9Գ, Հովհաննիսյան Աննա...Երեմյան Արտաշես...>>: Ողջ դասարանը թափվում էր նամակատիրոջ գլխին ու նրանից շուտ ընթերցում այն, ծիծաղում, զարմանում, երբեմն`զայրանում: Տոնն այնքանով էր տոն դառնում, որ հայտնվում էին գաղտնի երկրպագուներ, հայտնիներն էլ ավելի էին ջանում շահել սիրելիների սիրտը: Պատահում էին նաև այնպիսի նամակներ, որոնք ուղղված էին լինում տղաներին հենց տղաների անունից. վերջիններս ցանկանում էին զվարճալի խաղ խաղալ իրենց ընկերոջ գլխին: Այդ օրը դպրոցը սիրում էր պարզապես...Հուսամ`գեղեցիկ ավանդույթը պահպանվել է, և խորհրդավոր արկղը դեռ շարունակում է շրջել դպրոցի հարկերով: Շնորհավոր բոլոր սիրահարների տոնը:
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1120 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 14.02.2013 | Մեկնաբանել են` (0)